Քաղաքական 12:45 03/09/2021 Հայաստան

Առ այսօր չենք հասկացել, որ ամենաողբերգական օրը ոչ թե նոյեմբերի 9-ն էր, այլ՝ սեպտեմբերի 27-ը. Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը թելեգրամյան ալիքում գրում է. 

«Դատարկ կենացները նպաստում են  Արցախի կորստին

Արցախի անկախության 30 ամյակը և պետականության կորստի մեկ ամյակը, ըստ էության, միաժամանակ է նշվում։ Սա պատմական աղետի դրսևորումն է։  Կարելի՞ է լինել անկախ, բայց չունենալ պետականություն։ Գուցե կարելի է, բայց դրա համար ահռելի ջանքեր և ունակություններ են մեզնից պահանջվելու։

Դատարկախոսության և անգրագիտության պետական ռեսուրս մենք  այլևս չունենք։
Շատ հավանական է, որ Արցախի անկախությունը սահմանափակվի 30 տարի + «մի քանի տասնյակ ամիս ժամկետով»։ Բայց նաև հնարավոր է, որ կարողանանք ստանալ  30 տարի + «երկար անվտանգ ժամանակ» նոր պատմական փուլ. Իսկ սա արդեն հնարավորություն է մի ինչ-որ պահի, ինչ-որ զարգացումների արդյունքում վերականգնել պետականությունը, մտնել անկախության 31-րդ տարին։

Բայց որպեսզի մենք կարողանանք Արցախում  դա անել,  պետք է մնացյալ հայկական աշխարհում տեղի ունենան որակական փոփոխություններ։ Հայաստանում պետք է սկսվեն որակական փոփոխություններ և դրանք որևէ կերպ չպետք է սահմանափակվեն պարզ իշխանափոխությամբ։ Դա մի օր կլինի ու կարող է պարզվել, որ ամենևին բավարար չէ՝ ավելի լուրջ պետություն ունենալու համար։

Հայաստանը և Արցախն այս պահին ապրում են իներցիայով։ Հենց այնպես՝ առանց նպատակ, առանց ծրագիր, առանց պատկերացումներ։

Եվ պետք է ունենալ խիզախությում և ընդունել, որ մենք պատկերացում չունենք Արցախի ճակատագրի վերաբերյալ։ Իսկ անորոշությունները Արցախի հարցում ուղիղ ազդում են Հայաստանի հեռանկարի վրա։

Այս պայմաններում  չգիտես որտեղ քննարկես գաղափարներ, չգիտես որտեղ քննարկես ծրագրեր։ Իսկ դրանք կան։ Բայց երկրում մեծ հաշվով չկա իշխանություն. Կա մեկ մարդ, որի հետք քննարկելու բան չկա և կա մեկ մարդու համակարգ, որի հետ որևէ բան քննարկելը անիմաստ է։

Նույն վիճակը Արցախում  է՝ չգիտես կա՞ մի ինքնուրույն մարդ, ում հետ կարող ես լուրջ հարցեր քննարկել։

Հայաստանյան ընդդիմության պարագայում վիճակն ամենևին բարվոք չէ։ Ընդդիմադիր  ազդեցիկ, աշխատունակ  կառույցների հասցեն և հեռախոսները ես այս պահին չգիտեմ։

Հետևաբար սա դառնում է շատ լուրջ խնդիր. Ձևավորել մի համակարգ, որտեղ կքննարկվեն ու կմշակվեն գաղափարներ, ծրագրեր։ Սա ենթադրելու է կոնկրետ աշխատանք ու չի ենթադրելու պաշտոնի, մանդատի, հանձաժողովի նախագահ-տեղակալի ամբիցիաներ։

Մեր կենացները սպառված են՝ «համահայկական միասնականության, Արցախի հազարմյա ապագայի, ինքնորոշման սրբազան իրավունքի» և այլնի մասին։ Մեզ հիմա լուրջ աշխատանք է պետք։

Ուզու՞մ ենք պահել Արցախ՝ ուրեմն պետք է ունենալ ավելի լուրջ վերանախավեր ու դառնալ ավելի լուրջ հասարակություն։

Ուզու՞մ ենք ունենալ Հայաստան՝ ուրեմն պետք է սկսել  շատ ավելի լուրջ պետության կառուցումը։
Մենք թուրքական յաթաղանից մինչև բայրաքթար ճանապարհը անցանք, այդ ճանապարհին կարողացանք պետություն ձեռք բերել, Արցախում պետականություն ձևավորել ու հետո ամեն ինչ փլուզել։ Ուրեմն յաթաղանից մինչև բայրաքթար ճանապարհին մենք չենք արել ամենակարևոր հետևությունները, չենք զարգացել որպես պետություն ունեցող ժողովուրդ։

Երևի միայն Հայաստանում էր հնարավոր 26 տարվա բանակցային գործըթանցը մի օր  սկսել «սեփական, նոր կետից», ու որևէ մեխանիզմ երկրում  չաշխատեր աղետի բերող սխալների շարանը  կանգնեցնելու համար։ Երևի միայն Հայաստանում էր հնարավոր,  որ պատերազմից հաշված շաբաթներ առաջ, երբ պատերազմի որոշումը  կայացված էր, երբ թուրքական բայրաքթարներն արդեն Ադրբեջանի անգարներում էին, երբ  Թուրքիան վարձկանների ջոկատներ էր հավաքագրում, որ ուղարկի մեր դեմ կռվելու՝ Հայաստանի ընդդիմադիր հիմնական 10 կուսակցությունները  այս ամենը թողած համատեղ հայտարարություն են տարածում Սևրի պայմանագրի մասին. «Անհրաժեշտ է արդիականացնել Սևրի պայմանագրի միջազգային անհրաժեշտությունը»,- ասվում էր այդ թղթում։ Այս լրջությամբ պետություն չի լինում։ Այդ օրերին միջազգային հանրությունը արդեն ուներ իր որոշումը աչք փակել վարձկանների, բայրաքթարների, մեր դպրոցների և հիվանդանոցների ռմբակոծության վրա։ Մենք չենք հասկանում քաղաքական խոսքի և քաղաքական մտքի արժեքը։

Մենք առ այսօր չենք հասկացել, որ ամենաողբերգական օրը ոչ թե նոյեմբերի 9-ն էր, այլ՝ սեպտեմբերի 27-ը։ Սա աշխարընկալման խնդիր է։ Եթե մենք չենք հասկացել, որ մեր սխալը պատերազմ թույլ տալու մեջ էր, ապա մեզ առաջիկայում շատ ավելի վատ համաձայնագրեր են սպասում։

Մենք երեկ դարձյալ կենացների հեղեղ շռայլեցինք Արցախի թեմայով։

Շատ քչերն ունեն խիզախություն ընդունելու, որ Արցախի ապագան խիստ անորոշ է։ Բայց դա շատ ավելի գործնական մոտեցում է, քան կենացը։ Դա ահազանգ է, որ խորքային և որակական փոփոխություններ են պետք՝ կառավարման որակի, դրվող խնդիրների, աշխատանքի տեմպի, պատկերացումների և շատ այլ հարցերում։ Արեցինք սա՝ Արցախը կունենա շատ որոշակի ու կայուն ապագա։ Չարեցինք՝ կենաց ասող էլ չի լինելու։ Իսկ հիմա արձանագրում ենք, որ պատերազմից մեկ տարի անց մենք չունենք ծրագրեր, պատկերացումներ և բազմաոլորտ ճանապարհային քարտեզ Արցախի համար՝ մեկ տարվա, երեք տարվա և ավելի երկար կտրվածքով։ Մեր ամենամեծ թշնամին ստացվում է՝ մենք ենք։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:15
Եթե նույն իրավիճակում հայտնվեմ, նույն կերպ կվարվեմ. դատավոր Բորիս Բախշիյան
«Պետք է պինդ լինել, հավատալ  սեփական ուժերին և արդարադատությանը, անպայման կհասնենք արդարադատությանը»,- Դատավորների ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Մատահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին.Արման Թովմասյան
«Մտահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին, այստեղ անխուսափելի է չմտահոգվելը, չգիտեմ, թե ով պետք է լինի դատավորներից, որ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Դեղձենին 20-25 օր շուտ կծաղկի
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է ագրոօդերևութաբանական տեղեկատվություն Արարատյան դաշտում դեղձենու...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության...
Աղբյուր` Panorama.am
14:43
Դատավորի վրա ճնշում լինելու դեպքում նա պետք է համապատասխան ընթացակարգով դիմի համապատասխան մարմիններին. Դատավոր Արթուր Ստեփանյան
«Այդ հարցը բազմաթիվ անգամ տրվել է դատավորներին և որևէ դեպքում ես դրական պատասխան չեմ լսել իրենցից»,-դատավորների ընդհանուր ժողովից...
Աղբյուր` Panorama.am
14:42
Դավիթ Ֆիդանյան. Կարծում եմ՝ ԱՄՆ դեսպանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի գործով
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի անունից Հայաստանում ԱՄՆ դեսպան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Ահազանգ. Արմատախիլ են անում Ալեք Մանուկյան փողոցի ծառերը
Երևանի կենտրոնի ծառերի ապագան վտանգված է։ Այսօր արմատախիլ անելու հերթը Ալեք Մանուկյան փողոցի ծառերինն է։ Ծանր տեխնիկան  քոքահան է անում...
Աղբյուր` Panorama.am
13:59
Վարսեն Աղաբեկյանն ընդգրկվել է Պաղեստինի կառավարության կազմում
Պաղեստինի նախագահ Մոհամեդ  Աբասը հրամանագիր է ստորագրել՝ վստահություն հայտնելով Պաղեստինի տասնիններորդ կառավարությանը, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կխնդրեի լսումներին ներառել հակադիր կարծիք ունեցողներին, այլապես կարող ենք իրար ջան ասել՝ ջան լսել. Արսեն Թորոսյան
«ԱԺ-ն որպես քաղաքական մարմին, ի դեմս Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի, հնարավորություն է տալիս մասնագետներին, շահառու ուժերին...
Աղբյուր` Panorama.am
13:34
Անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան
«Օրացույցի յուրաքանչյուր նոր օր սոցիալ-քաղաքական սպասումների անտանելի ծանրության տակ ավելի ու ավելի է դառնում անտանելի ու ծանր»։
Աղբյուր` Panorama.am
13:17
Հունաստանի ափերի մոտ երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի Պելոպոնես թերակղզու մերձակայքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան։ 5,4...
Աղբյուր` Panorama.am
13:07
ՊԵԿ. Առցանց անմաքս առևտրի շեմը նվազեցվել է
2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
Աղբյուր` Panorama.am
13:00
Հորը բռնության ենթարկած, հարևան կնոջը սպանած տղամարդուն տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն
Հարևան կանանցից մեկի նկատմամբ էլ սպանության փորձ էր կատարել։ Նրան մեղադրանք է առաջադրվել
Աղբյուր` Panorama.am
12:49
ՍԱՏՄ-ն ժամկետանց ձվեր է հայտնաբերել
Մարտի 31-ի Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից 29-ը ներառյալ վերահսկողական...
Աղբյուր` Panorama.am
12:38
Գիտենք, որ ինչքան սաղարթ՝ այնքան տերև, ինչքան տերև՝ այնքան շատ ֆոտոսինթեզ. Արմեն Բեգոյան
Երևանում քաղաքապետարանը լայն թափով փողոցների ողջ երկայնքով իրականացնում է ծառերի փոխարինման ծրագիրը։ Բնապահպաններն ահազանգում են, որ փոշու բարձր...
Աղբյուր` Panorama.am
12:29
Գևորգ Դաբաղյանը ծիրանափողի հնչյունները կհասցնի Նովոսիբիրսկ, ապա Ամստերդամ
Երաժշտական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում Նովոսիբիրսկ երկրամասում ապրիլի 3-5-ը կայանալու է «Դուդուկի առեղծվածը» խորագրով համերգ,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
«Այսօր դիմում եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին»,-հայտարարել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:22
Վարոսյանը՝ Ռշտունու որոշման մասին. Իշխանությունները ո՞նց լուծեցին այդ հարցը, ժամանակը ցույց կտա
Վերջին մեկ ամսվա ընթացքում դադարեցվեցին չորս դատավորների լիազորություններ, երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին էլ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներին. Դուք վախեցած եք, դա ակնհայտ է
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող...
Աղբյուր` Panorama.am
11:44
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը. Սուրեն Պետրոսյան
«Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն անցնում է ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ։ Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին»։
Աղբյուր` Panorama.am
11:35
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան
12:39 29/03/2024

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}