Տնտեսություն 12:29 03/09/2021 Հայաստան

Վիվա-ՄՏՍ. Գործարկվել է «JustQR» անհպում վճարումների ֆինանսական նորարարական համակարգը

Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսական դուստր ձեռնարկության՝ ՄոբիԴրամ-ի, «Ֆյուչր Փեյմենթ Սիսթեմս» ընկերության և Ակբա բանկի համագործակցության շրջանակում գործարկվել է «JustQR» անհպում վճարումների ֆինանսական նորարարական համակարգը:

Վիվա-ՄՏՍ-ից մանրամասնում են, որ այսուհետ ՄոբիԴրամ հավելվածի օգտատերերն ունեն հիանալի հնարավորություն` կատարելու վճարումներ բազմաթիվ խանութներում և ժամանցի վայրերում անմիջապես սմարթֆոնից` ՄոբիԴրամ բջջային հավելվածի միջոցով՝ օգտագործելով «JustQR» նորարարական համակարգը: Պարզապես անհրաժեշտ է սեղմել ՄոբիԴրամ բջջային հավելվածում ներդրված «QR վճարումներ» կոճակը և QR կոդը սքանավորելուց հետո կատարել վճարումը:

«Այսօր մեր առօրյան գրեթե լիովին փոխակերպվել է թվայինի: Այլևս կանխիկ գումար ունենալը պարտադիր չէ, քանի որ թվային գումարը դարձել է վճարումների ամենաակտուալ և հարմար տարբերակը: Ներդնելով «JustQR» վճարային գործիքը ՄոբիԴրամ բջջային հավելվածում՝ մենք փորձել ենք ավելի հեշտացնել առօրյան՝ վայրկյանների ընթացքում անհպում վճարումներ կատարելու շնորհիվ», - ասել է ՄոբիԴրամ-ի գլխավոր տնօրեն Կիմ Ավանեսյանը:

Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ «Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսական դուստր ընկերություն ՄոբիԴրամ-ն առաջարկում է բազմաթիվ ֆինանսավճարային գործիքներ՝ անմիջապես բջջային հեռախոսից. «Թվային փոխակերպման կարևորագույն պայմաններ են նորարարությունն ու ժամանակին համընթաց քայլելը: Կպատկերացնեի՞ք, որ կգա մի օր, երբ խանութում գնումներ կատարելիս կանխիկ վճարում կատարելն այլևս պարտադիր չի լինի: Փոխարենը, հնարավոր կլինի կատարել անհպում վճարում՝ սքանավորելով «QR» կոդը բջջային դրամապանակից: ՄոբիԴրամ-ի, «JustQR»-ի և Ակբա բանկի համագործակցության արդյունքում ստեղծված թվային նոր գործիքը շատ հարմարավետ է ու լայն կիրառման մեծ հեռանկար ունի»: 

«Ուրախ ենք Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսական դուստր ձեռնարկություն «ՄոբիԴրամ»-ի և «Ֆյուչր Փեյմենթ Սիսթեմս» ընկերության հետ համատեղ հայտարարել QR կոդով վճարումների նոր համակարգի մասին: Սա տարբերվում է ներկայումս գոյություն ունեցող համակարգերից: Համակարգը կոչվում է «JustQR» և մենք վստահ ենք, որ այն ուրախությամբ կընդունվի»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

QR կոդի միջոցով վճարումներ կատարելու առավելություններն են՝

• ամբողջությամբ անհպում վճարում, ինչը չափազանց կարևոր է ներկա համաճարակի իրավիճակում,

• QR կոդի միջոցով վճարումներ կատարելիս հաճախորդը կարող է ընտրել ՄոբիԴրամ-ի հաշիվը կամ ՄոբիԴրամ բջջային հավելվածին կցված իր ցանկացած բանկային քարտը,

• հաճախորդը կարող է օգտվել պարբերաբար իրականացվող «cashback» ակցիաներից, որն իրենից ներկայացնում է գումարի ակնթարթային վերադարձ ՄոբիԴրամ–ի հաշվին՝ վճարված գումարի որոշակի տոկոսի չափով:

«QR կոդի միջոցով վճարումներ կատարելու համար պահանջվող ժամանակը ոչ ավելին է, քան բանկային քարտի միջոցով վճարման դեպքում», - հավելել է Կիմ Ավանեսյանը:

QR կոդի միջոցով վճարումները հնարավոր է կատարել այն խանութներում և ժամանցի վայրերում, որտեղ տեղադրված են բանկային քարտեր սպասարկող «INGENICO POS» տերմինալները և փակցված է «JustQR» համակարգով վճարում կատարելու մասին տեղեկատվական վահանակը:

Միջոցառման ընթացքում «JustQR» համակարգի նախագծող Կոնստանտին Սարոյանը ներկայացրել է համակարգի աշխատանքի հիմնական սկզբունքներն ու առանձնահատկությունները. ««Առանձնահատկությունները մի քանիսն են. EMV միասնական ստանդարտի օգտագործումը, դինամիկ QR-ի կիրառումը, ինչպես նաև այն, որ վաճառքի կետերում բիզնես-գործընթացների փոփոխություն չի ենթադրվում, այն է՝ շարունակում են օգտագործվել այն նույն POS տերմինալները, որոնցով իրականացվում են քարտային գործարքներ: Այսինքն՝ լրացուցիչ որևիցե ծախս բանկի կամ վաճառակետի կողմից չի ենթադրվում: Հաջորդ առավելությունը տարածման դյուրին լինելն է ու մատչելիությունը, քանի որ QR կարող է կիրառվել ցանկացած սմարթֆոնի վրա:

Կարևոր առանձնահատկություններից է նաև այն, որ JustQR համակարգը լիովին համապատասխանում է անվտանգության ամենաբարձր ստանդարտներին ու այս առումով չի զիջում քարտային գործարքներին»:     

Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել www.mobidram.am:




Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:10
«Կասպերսկի»-ն հայաստանյան ուժային կառույցներին հիշեցրել է կիբեռանվտանգության կանոնների պատշաճ պահպանման անհրաժեշտության մասին
Կիբեռանվտանգության  ոլորտի միջազգային առաջատար «Կասպերսկի» ընկերությունը դեկտեմբերի 2-ին Երևանում անցկացրել է ՀՀ ուժային...
Աղբյուր` Panorama.am
16:02
Ի՞նչ կողմնակի ազդեցություններ են լինում COVID-19-ի դեմ պատվաստումից հետո
Առողջապահության նախարարությունը հրապարակել է COVID-19-ի դեմ պատվաստումից հետո հաճախ հանդիպող կողմնակի ազդեցությունները։ Ըստ այդմ,...
Աղբյուր` Panorama.am
15:56
Ստորագրվել է հուշագիր հայրենիքը ճգնաժամից դուրս բերելու համար միաբանված գործելու վերաբերյալ
Այսօր «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» և «Արկադի Տեր-Թադևոսյանի անվան քաղաքացիական խորհուրդ» հասարական...
Աղբյուր` Panorama.am
15:50
ՊՆ-ն առաջարկում է՝ իր բնակավայրից 30 կմ հեռավորությամբ զինծառայողին ծառայության նշանակելու դեպքում հաշվարկվի հավելում
ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է, որ իր բնակության վայրից 30 կմ հեռավորությամբ զինծառայողին ծառայության նշանակելու դեպքում նրա...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սուրեն Պարսյան. Ո՞վ է պատասխանատու էլեկտրաէներգիայի թանկացման համար
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է. «Այսօր ՀՀ հանրային...
Աղբյուր` Panorama.am
15:36
Լավրով-Բլինկեն հանդիպումը տևել է 40 րոպե
Ստոկհոլմում ավարտվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը, որը տևել է մոտ 40 րոպե։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ստեփանավանի թիվ 2 դպրոցի տնօրենի դեմ հարուցված քրգործն ուղարկվել է դատախազին
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոց» պետական ոչ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Կառավարությունը 2019 թ. օրենքով չեղարկել էր բեռնատարներից ճանապարհային հարկ գանձելը, բայց մինչ օրս գանձում է
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդունեց մի որոշում, որով ինքն իրեն պարտավորեցրեց Հայաստանում գրանցված բեռնատարերի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Հանրապետության հրապարակում տոնածառ կտեղադրվի
Այս տարի Երևանի քաղաքապետարանը ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպի, փողոցների տոնական լուսավորություն չի լինի, չի գործի...
Աղբյուր` Panorama.am
15:09
Ադրբեջանը 10-15 րոպե կրակել է Կարմիր շուկայի ուղղությամբ. ԱՀ ՄԻՊ
Դեկտեմբերի 2-ին ժամը 10:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ տեղակայված դիրքերից...
Աղբյուր` Panorama.am
14:56
Սաակաշվիլիի համար ընդդիմության կողմնակիցները հավաքվել են Թբիլիսիի դատարանի մոտ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Գորիի ռազմական հոսպիտալից տեղափոխել են Թբիլիսիի քաղաքային դատարան: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կրեմլը հայտարարել է, որ իրենք կարևորում են հարաբերությունները Ճապոնիայի հետ
Ռուսաստանը գնահատում է հարաբերությունները Ճապոնիայի հետ, նրան համարում է գործընկեր և պահպանում է խաղաղության պայմանագրի շուրջ երկխոսության...
Աղբյուր` Panorama.am
14:39
Հունվարի 1-ին կառավարությունը կասի չպատվաստվածներին վճարովի, կամ անվճար բուժելու իր որոշման մասին
«Տրանսպորտի հարցն առաջիկա միջգերատեսչական հանձնաժողովում բարձրաձայնելու եմ, վերահսկողական մասով մենք մեր կարգապահությունը պետք է...
Աղբյուր` Panorama.am
14:27
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է արտարժութային վարկեր փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ձեռնարկատերերին ԱՄՆ դոլարով և Եվրոյով վարկերի տրամադրման նախագիծը՝ համապատասխանաբար 8,5% և 6,5% տարեկան...
Աղբյուր` Panorama.am
14:12
Սոչիում ընդունված հայտարարությունում հայանպաստ որևէ կետ չեմ գտնում. Թովմասյան
«Սոչիում ընդունված հայտարարությունում հայանպաստ, Հայաստանի շահի հետ համադրվող որևէ կետ չեմ գտնում: Փորձում եմ գտնել, չեմ գտնում»,-...
Աղբյուր` Panorama.am
14:06
Հայաստանցի գործարարների առաջարկը. Թուրքական ապրանքների նկատմամաբ բացի մաքսային արգելքից, կիրառել նաև վաճառքի արգելք
««Մանթաշով» գործարարների միություն» ՀԿ-ն, «Ռեստորանների Ասոցիացիա» ՀԿ-ն ու  Առաջատար...
Աղբյուր` Panorama.am
14:03
Պատերազմից ավելի քան մեկ տարի անց վերջին հրաժեշտը տվեցին հրետանավոր Հայկ Մելիքյանին
Ղարաբաղյան երրորդ պատերազմի ավարտից  մեկ տարի մեկ ամիս անց՝ այսօր  Երևանի Սուրբ Աննա եկեղեցում հարազատները, ընկերները վերջին հրաժեշտը...
Աղբյուր` Panorama.am
13:44
Ուզում էի փոխել վերաբերմունք, ինչին իշխանությունը չհամաձայնվեց. Թագուհի Թովմասյան
«Հայաստանում այսօր չկա ավելի կարևոր խնդիր, քան զինծառայողներին որևէ իրավունքով, արտոնությունով օժտելը»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:39
Հռոմի պապը պատմական այցով գնում է Կիպրոս և Հունաստան
Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաքելական այցով դեկտեմբերի 2-6-ը կմեկնի Կիպրոս և Հունաստան, քահանայապետը կայցելի Նիկոսիա, Լառնակա, Աթենք, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
13:27
ԵՊԲՀ-ն դարձել է տարածաշրջանում եզակի սարքավորման շահառու
Երևանի պետական բժշկական համալսարանը շուրջ 300.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ է շահել, ինչի արդյունքում կդառնա տարածաշրջանում եզակի...
Աղբյուր` Panorama.am
13:15
Խիստ վերահսկողական մեխանիզմներ կսահմանվեն ավտոմեքենայի կատալիզատորի ապամոնտաժման նկատմամբ
Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել  «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2007 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:01
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ
Դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նիստ, որը վարել է «Հայաստան» դաշինքի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
12:59
«Պահեստազորի սպաների» շարժումը պահանջում է անհապաղ ազատ արձակել Աշոտ Երկաթին և Սյունիքի համայնքապետերին
«Պահեստազորի սպաների» շարժումը կրկին անգամ դատապարտում է գործող իշխանությունների անօրինական և հակազգային գործունեությունը...
Աղբյուր` Panorama.am
12:56
02.12.2021. Արցախում կորոնավիրուսի 72 նոր դեպք է գրանցվել, 3 հիվանդ մահացել է
Արցախի հանրապետությունում դեկտեմբերի 1-ին կատարվել է 552 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:50
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը հասել է 4646-ի
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ)շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմից հետո զոհված...
Աղբյուր` Panorama.am
12:45
Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիան անցել է միջազգային հերթական հավատարմագրումը
ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին ենթակա «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների...
Աղբյուր` Panorama.am
12:31
Երկրում դեռ կան շինարարներ, որոնք նոր խողովակ ասվածը հասկանում են ներկած խողովակ. Գնել Սանոսյան
«Նախագծով առաջարկվում է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքներին ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2020-21 թթ....
Աղբյուր` Panorama.am
12:29
Մենք ավանդույթ ունենք՝ աշխատել բաց. Թագուհի Թովմասյանը չընդունեց Անդրանիկ Քոչարյանի առաջարկը
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդես է եկել «Զինվորական...
Աղբյուր` Panorama.am
12:26
Կառուցապատման թույլտվությունների ստացման էլեկտրոնային եղանակի կանցնենք, բայց մինչև 2024 թ.-ն
«Ներկայումս կառուցապատման թույլտվության էլեկտրոնային ամակարգի ռացիոնալ, արագ և թափանցիկ գործելու, միաժամանակյա համաձայնեցում ստանալու և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան
15:24 01/12/2021

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}