Նոր Խաչակապում ծխահարվել է մոտ 250 ոչխար
Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն անցած գիշեր ահազանգ է ստացվել, որ Նոր Խաչակապ գյուղի 1-ին փողոցում այրվում է կուտակած անասնակեր։
ԱԻ նախարարության փոխանցմամբ, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Խաչակապ գյուղի 2-րդ փողոցում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։40-ին, մարվել՝ 13։08-ին։ Այրվել է մոտ 2200 հակ կուտակած անասնակեր, և հարակից անասնագոմում ծխահարվել է մոտ 250 ոչխար։ Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 28 խոշոր եղջերավոր անասուն։