Սեպտեմբերի 15-ից ուժեղացված վերահսկողություն կլինի թարմ մսի սպանդանոցային ծագման նկատմամբ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սեպտեմբերի 15-ից սկսելու է սպանդանոցներում, իրացման ցանցում և հանրային սննդի կետերում իրացվող թարմ միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ ուժեղացված վերահսկողություն՝ օգտվելով գործառույթներով վերապահված իր ողջ գործիքակազմից:
ՍԱՏՄ տարածած հաղորդագրության համաձայն. կենդանական ծագման սննդամթերքն ունի բարձր ռիսկ և, շղթայի բոլոր փուլերում վերահսկողությունն ուժեղացնելով, Ծառայությունը նպատակ ունի սպառողներին ապահովել առավել որակյալ ու անվտանգ մթերքով՝ զերծ պահելով հնարավոր հիվանդություններից:
Այսօր Հայաստանում գործում է 85 սպանդանոց:
Տեսչական մարմինը հիշեցնում է, որ 2020թ. հուլիսի 1-ից հանրապետությունում սպառման ենթակա թարմ միս-մսեղիքը պետք է պարտադիր ունենա սպանդանոցային ծագում:
Դա ենթադրում է՝
• բացառապես սպանդանոցային մորթի ենթարկված մսի շրջանառություն,
• մսի մակնշում՝ ներառյալ սպանդանոցի մասին տեղեկություններ,
• վարչական պատասխանատվություն այս պահանջները չկատարելու համար:
Սպանդանոցային ծագման միս-մսեղիքը Հայաստանի տարածքով փոխադրելու և իրացնելու համար տրամադրվում է ձև 5 անասնաբուժական վկայականը: Այն սպանդանոցները պետք է տրամադրեն միսն իրենցից ձեռք բերող-իրացնողներին:
5-րդ ձևն ունի պիտակ, որը մատակարարի կողմից լրացվում և տրվում է իրացնողին, եթե վկայականում նշված խմբաքանակը բաժանվելու և իրացվելու է տարբեր վաճառակետերում կամ hանրային սննդի օբյեկտներում: Բաժանված յուրաքանչյուր խմբաքանակի հետ ևս տրվում է պիտակ, որը նույնականացվում է վկայականի հերթական համարակալման թվով:
Ձև 5 վկայականի վաճառքն առաջացնում է քրեական պատասխանատվություն:
Թարմ միս ձեռք բերող-իրացնողը պարտավոր է պահանջել դրա սպանդանոցային մորթն ու անվտանգությունը հավաստող ձև 5-ը կամ պիտակը, իսկ սպառողը կարող է պահանջել և ստուգել դրա հավաստիությունը հեռախոսի օգնությամբ՝ QR-կոդի միջոցով, տեղում ստանալով վաճառվող մսի մասին ամբողջ տեղեկատվությունը և համոզվելով, որ տվյալ խմբաքանակն ունի սպանդանոցային ծագում և անվտանգ է:
Հարակից հրապարակումներ`
- Ներկայումս ՀՀ գործում է շուրջ 70 սպանդանոց
- ՍԱՏՄ. Հայաստանի ողջ տարածքում գործում է 59 սպանդանոց
- Սպանդանոցային գործունեություն ծավալող կամ դրանով հետաքրքրված անձանց հետ հանդիպումները շարունակվում են
- Սպանդանոցներ. Ռեֆորմը պետք է, բայց խնդիրները լուծելուց հետո
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ