ԶԼՄ-ները պարզել են, թե ինչու է Պոլտավայում աղջիկը սառը զենքով կրակել ուսուցիչների վրա
Պոլտավայի դպրոցներից մեկում երկու ուսուցիչներին խաչանետով վիրավորած մի աղջիկ ասել է, որ սպանության որոշումն իրեն երազում է եկել` հարձակման նախօրեին։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, վկայակոչելով տեղական ինտերնետային հրատարակությանը:
Երկուշաբթի օրը Ուկրաինայի ազգային ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնել է, որ աղջիկը Պոլտավայի դպրոցի տարածքում վիրավորել է երկու ուսուցչուհի, նրան ձերբակալել են: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «դիտավորյալ սպանության փորձ» հոդվածով:
Հոդվածի պատժամիջոցը նախատեսում է մինչև 15 տարի կամ ցմահ ազատազրկում:
«Աղջիկն ասել է իրավապահներին, որ սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը երազել է, որ պետք է ինչ-որ մեկին սպանի, թե ինչու է ընտրել թիվ 11 դպրոցի ուսուցիչներին, որտեղ աղջիկը սովորում էր որոշակի ժամանակահատված, դեռ անհայտ է: Նա զենք է ընտրել խաչանետը, որը ծնողները նրան նվիրել են իր ծննդյան օրը», - գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին