ԱՄՆ 200 քաղաքացու տարհանելու համար Ղազախստանից ռազմական օդանավ է ժամանել
Ղազախստանից հատուկ օդանավ է ժամանել Քաբուլ՝ 200 ամերիկացու, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների տարհանելու համար: Այս մասին գրում է«ՏԱՍՍ» գործակալությունը, վկայակոչելով «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին։
Աղբյուրի տվյալներով՝ ղազախստանյան ինքնաթիռը քիչ առաջ է վայրէջք կատարել Քաբուլի օդակայանում: Ներկա պահին այնտեղ են ժամանում արտասահմանցիները, որոնք ցանկություն են հայտնել հեռանալ Աֆղանստանից:
«Թալիբան» ծայրահեղական շարժումն ավելի վաղ համաձայնել էր թույլ տալ 200 ամերիկացու և երրորդ երկրների այլ քաղաքացիների հեռանալ երկրից չարտերային չվերթներով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում