Թալիբանը թույլատրել է օտարերկրացիներին լքել Աֆղանստանը
Թալիբները թույլ կտան Աֆղանստանում գտնվող ամերիկացիներին, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիներին չարտերային թռիչքներով լքել Իսլամական Հանրապետությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Մենք թույլ ենք տվել Քաբուլի օդանավակայանից չարտերային թռիչքներով տարհանել ամերիկյան 200 քաղաքացիների և այլ խաղաղ բնակիչների: Ամերիկացիները և եվրոպական անձնագրեր ունեցողները հինգշաբթի կեսօրին դուրս են գալու Քաբուլի օդանավակայանից»,-մեջբերում է գործակալությունը։
Օգոստոսին, Իսլամական Հանրապետությունից ամերիկյան ռազմական կոնտինգենտի դուրսբերման ֆոնին, թալիբները գրավել են բոլոր խոշոր քաղաքներն ու սահմանային անցումները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ