Սա պարզապես այսօրվա քաղաքական իշխանության կողմից խոշտանգում է՚ Իշխան Սաղաթելյանը՝ պրոֆեսոր Չարչյանի վիճակի մասին
«Երեկ պրոֆեսոր Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նա այս պահին գտնվում է հիվանդանոցում և մենք խմբակցությամբ եկել ենք մեր ընկերոջը տեսակցության և նրա առողջական վիճակին ծանոթանալու»,-հիվանդանոցի դիմաց լրագրողներին տված հարցազրույցում հայտնեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ անդամ իշխան Սաղաթելյանը:
Նա ասաց, որ պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակն անհամատեղելի է ընտրված խափանման միջոցի՝ կալանքի հետ և շեշտեց. «Սա պարզապես այսօրվա քաղաքական իշխանության կողմից խոշտանգում է, քաղաքական նպատակով հետապնդում է և ոչ միայն պրոֆեսոր Չարչյանի այլ նաև մեր խմբակցության մյուս պատգամավորների և բազմաթիվ աջակիցների նկատմամբ»:
Անդրադառնալով բժշկական հանրույթի՝ միասնական բողոքի դուրս չգալու փաստին՝ Սաղաթելյանը հայտնեց, որ բուժանձնակազմը կաշկանդված է, քանի որ գիտի, թե իշխանությունները ինչ վերաբերմունք ունեն ազատ խոսքի հանդեպ:
Նրա խոսքով՝ մարդիկ, որոնք համակերպվում են այս ապօրինություններին՝ մասնակից են դառնում դրան:
«Մեր խմբակցության փաստացի 10 տոկոսը ձերբակալված է շինծու կեղծ մեղադրանքներով, այդ թվում նաև Սահմանադրության կոպիտ ոտնահարմամաբ»,-հայտնեց «Հայաստան» խմբակցության անդամը և փաստեց, որ սա է ժողովրդավարությունից խոսող իշխանության իրական դեմքը:
Սաղաթելյանը հայտնեց, որ «Հայաստան» դաշինքի անունից միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին և պետությունների դեսպանատներին ներկայացրել են տեղեկություն այն մասին, թե ինչ է կատարվում Հայաստանում
Նա նշեց, որ առաջիկայում սպասվում են ՏԻՄ ընտրություններ և իշխանությունները շարունակում են ճնշումներն ընդդիմությանը սատարող համայնքապետերի, ընդդիմության թեկնածուների նկատմամբ:
«Իշխանությունները ստիպում են գործող հեղինակություն ունեցող համայնքապետերին հրաժարական տալ, որպեսզի իրենք նշանակեն իրենց ժամանակավոր պաշտոնակատարներին և այդ ճանապարհով փորձեն տեղական ընտրություններում հասնեն հաջողության»,-ասաց ԱԺ փոխնախագահը և տեղեկացրեց, որ բազմաթիվ համանքապետեր, քաղաքապետեր հրաժարվում են ՔՊ-ի ցուցակով առաջադրվել և այդ մարդկանց տարբեր մեղադրանքներով մեկուսացնում են որպեսզի ՏԻՄ ընտրություններում նունպես կարողանան հաջողության հասնեն:
Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ Գորիսում ՀՅԴ-ն և խորհրդարանական երկու ընդդիմադիր դաշինքները պաշտպանելու են Առուշան Առուշանյանի թեկնածությունը, իսկ որոշ համայնքներում ՀՅԴ-ն առանձին ցուցակով է հանդես գալու, մյուսներում՝ դաշինքով, բայց դա չի նշանակում, որ ընդդիմության մեջ ճաքեր կան, ուղղակի համայնքի առանձնահատկություններից ելնելով են նման որոշումներ կայացվում:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում