Լուկաշենկոն մեկնել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնել է Մոսկվա, որտեղ բանակցություններ կվարի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին գրում է Tass-ը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը, բանակցությունների ընթացքում «կքննարկվեն Միութենական պետության ներսում ինտեգրացիոն գործընթացների խթանմանն ուղղված աշխատանքների արդյունքները և ռուս-բելառուսական հարաբերությունների զարգացման այլ հարցեր»:
Բացի այդ, Դուշանբեում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովի կապակցությամբ նախատեսվում է մտքերի փոխանակում տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ, ներառյալ Աֆղանստանում առկա իրավիճակը: