Հին Թաղերի և Խծաբերդի հանձման մեջ մեղադրվող փոխգնդապետի մեղադրանքը կլրացվի
Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը հանձնելու, 62 շիրակցիների գերի ընկնելու գործով մեղադրյալ, փոխգնդապետ Արսեն Ղազարյանի պաշտնական խումբն այսօր ՀՀ ՔԿ ՀԿԳ վարչությունից տեղակացվել է ժամը 17:00-ին ներկայանալ քննչական գործողությունների կատարմանը։ Արսեն Ղազարյանի պաշտպանական խումբը հայտնում է, որ համաձայն վարույթն իրականացնող մարմնի Արսեն Ղազարյանին առաջադրված մեղադրանքը լրացվելու է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդություն է ներկայացվելու դատարան։
«Սա Հայաստանի իրավակիրառ պրակտիկայում եզակի դեպք է, երբ նույն անձի նկատմամբ նույն գործով 3-րդ անգամ ներկայացվում է կալանավորման միջնորդություն։
Միջնորդության ներկայացման համար ընտրվել է այն ժամանակահատվածը, երբ հերթապահում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրը՝ իր բոլոր բացասական ավանդույթներով։
Մեղադրանքը լրացվում է և կալանավորման միջնորդություն է ներկայացվում 2-րդ անգամ կալանավորման միջնորդության մերժումից հետո, որը փաստում է` վարույթն իրականացնող մարմնի միակ նպատակը Ա․Ղազարյանին և պաշտպանական թիմին լռեցնելն է, յուրաքանչյուր գնով Արսեն Ղազարյանին անազատության մեջ պահելը, այլապես մեղադրանքի վերաբերյալ հիմնավոր ապացույցների առկայության դեպքում դեռ վաղուց կարող էր նրան մեղադրանք առաջադրված լինել։
Վարույթն իրականացնող մարմինը դեռ մինչև Արսեն Ղազարյանին առաջադրված մեղադրանքը լրացնելը, արդեն իսկ որոշել է կալանավորման միջնորդություն ներկայացնել, որից ենթադրվում է, որ վարույթն իրականացնող մարմնին անգամ հետաքրքիր չէ Արսեն Ղազարյանի դիրքորոշումը, նրա կողմից տրված ցուցմունքը և յուրաքանչյուր պարագայում միջնորդությունը ներկայացվելու է»,- հայտնում է Արսեն Ղազարյանի պաշտպանական խումբը։
Հարակից հրապարակումներ`
- Խծաբերդի և Հին Թաղերի գործով մեղադրյալ փոխգնդապետ Արսեն Ղազարյանը չի կալանավորվի
- ՔԿ-ն գտնում է, որ Խծաբերդում հայ զինծառայողների սպանության դեպքերով ՊՆ երկու սպաները պետք է կանգնեն դատարանի առաջ
- Քննչական կոմիտեն՝ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի մարտական դիրքերում հերթապահող 9 զինծառայողի սպանության մասին
- Կորել է կապը Հին Թաղերի և Խծաբերդի մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ. Արցախի ՊԲ