Ղրղզըստանում մեկնարկել է ՀԱՊԿ «Ռուբեժ-2021» վարժանքների ակտիվ փուլը
Ղրղզըստանի «Էդելվայս» ուսումնավարժական պոլիգոնում մեկնարկել է ՀԱՊԿ ՀԱՊԿ «Ռուբեժ-2021» հավաքական անվտանգության Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի արագ տեղակայման հավաքական ուժերի համատեղ վարժանքների ակտիվ փուլը: Այդ մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Ղրղզըստանի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ զորավարժությունների ընթացքում զինծառայողները համատեղ հակաահաբեկչական գործողություն կիրականացնեն և կմշակեն ռազմական գործողությունների նախապատրաստում և անցկացում՝ ՀԱՊԿ անդամ պետության տարածք ներխուժած պայմանական անօրինական զինված կազմավորումների ոչնչացման համար:
Ղազախստանի, Ղրղզըստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Միացյալ շտաբի և ՀԱՊԿ քարտուղարության զինծառայողները, Ղրղզստանի ներքին գործերի նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության և սահմանապահ ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումները մասնակցում են «Ռուբեժ-2021» համատեղ զորավարժություններին: Ռազմական միջոցառմանն ընդհանուր առմամբ, ներգրավված է ավելի քան 1000 մարդ և 150 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, ինչպես նաև բազմաթիվ հրթիռային համակարգեր, Su-30SM կործանիչներ, Su-25 գրոհային ինքնաթիռներ, Մի-8 ուղղաթիռներ և «Օրլան-10» անօդաչու թռչող սարքեր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը