Տոնգայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել հինգշաբթի Խաղաղ օվկիանոսում՝ Պոլինեզիայի Տոնգա թագավորության ափերի մոտ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը:
Երկրաշարժը գրանցվել է 04։59-ին։
Էպիկենտրոնը գտնվել է երկրի մայրաքաղաք Նուկուալոֆայից 257,3 կիլոմետր հյուսիս –արևմուտք: Երկրաշարժի օջախը գտնվում է 10 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին