Զինված հանցագործը ներխուժել է «Վրաստանի բանկ»-ի Քվարելի քաղաքի մասնաճյուղը
Հինգշաբթի կեսօրին զինված տղամարդը ներխուժել է «Վրաստանի բանկ»-ի մասնաճյուղը, որը գտնվում է Քվարելի քաղաքում (երկրի արևելքում` Կախեթիի շրջան): Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի՝ ոստիկանությունը շրջափակել է բանկին հարակից տարածքը:
«Ներկայումս տեղում մոբիլիզացված իրավապահ մարմինների աշխատակիցները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ և անհետաձգելի միջոցառումները, ինչպես նաև կատարվում են քննչական և օպերատիվ միջոցառումներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում բոլորին, այդ թվում՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, պահպանել անվտանգության պահանջները և տեղում ենթարկվել ոստիկանության ցուցումներին: