Արտաշատի ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոցներ ու զինամթերք
Արտաշատի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արտաշատ քաղաքի բնակիչ, 38-ամյա մի տղամարդ Արարատի մարզի Կալադիպի կամ Գյոլասոր կոչվող վայրում գտնվող իր առանձնատանն ու օժանդակ շինություններում ապօրինի պահում է զինամթերք ու թմրանյութ, աճեցնում կանեփ: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Սեպտեմբերի 9-ին, տեղեկությունը ճշտելու նպատակով, ոստիկաններն այցելել են նշված վայր: Ցանկապատված տարածքում կանեփի բույսեր էին:
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և մարզային վարչությունների աշխատակիցները զննություն են կատարել: Հայտնաբերվել են կանեփի 33 բույս, կանեփանման կիսաչոր զանգված, ինքնաձիգի փամփուշտներ:
Ժամեր անց նույն տարածքից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման է ենթարկվել Նարեկ գյուղի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ, որը, նախնական տեղեկությամբ, վարձու աշխատանքով է զբաղված 38-ամյա արտաշատցու մոտ: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է օգտագործման համար:
Հարուցվել է քրեական գործ: Դատարանի որոշմամբ առանձնատանը և կից շինություններում կատարվել է խուզարկություն, հայտնաբերվել են կանեփանման չորացված զանգվածներ, դրանցով լցված ապակյա գլանակներ և այլն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առանձնատան տիրոջը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են»,- ասվում է ոստիկանության հաղորդագրությունում: