Պուտինը վերջին հրաժեշտն է տվել ԱԻ նախարար Եվգենի Զինիչևին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ներկա է գտնվել ՌԴ ԱԻ զոհված նախարար Եվգենի Զինիչևի հրաժեշտի արարողությանը, որն անցկացվում է Մոսկվայում՝ Ճգնաժամային իրավիճակների վարչության ազգային կենտրոնում: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
ՌԴ ղեկավարը ծաղկեփունջ է դրել պատվանդանին, որում ցուցադրված են եղել նախարարի պետական պարգևները: Այնուհետև մոտեցել է դաղագին, խաչակնքվել և խոնարհվել: Պուտինը մոտեցել է նախարարի հարազատներին, նստել նրանց կողքին: Նա սեղմել է նախարարի որդու ձեռքը և մի քանի մխիթարական խոսքեր ասել նրա այրուն։
Հարգանքի տուրք մատուցելով զոհված նախարարի ընտանիքին՝ ՌԴ նախագահը հրաժեշտի արարողության ժամանակ սեղմել է այրու ձեռքն ու կրկին մոտեցել դագաղին՝ կրկին խոնարհվել և հեռացել սգո սրահից։
Եվգենի Զինիչևին հուղարկավորելու են այսօր Սանկտ Պետերբուրգում: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Պուտինը չի ծրագրում ներկա գտնվել հուղարկավորության արարողությանը:
Հիշեցնենք, որ ԱԻ նախարարը մահացել է սեպտեմբերի 8-ին Նորիլսկում անցկացվող ուսումնական թռիչքի ժամանակ: Վերջինս ծառայողական պարտականությունները կատարելիս փորձել է փրկել կինոռեժիսոր Ալեքսանդր Մելկինի կյանքը:
Պուտինն ավելի վաղ հետմահու Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել նախարարին:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևը Պուտինի կողմից պարգևատրվել է ՌԴ հերոսի կոչմամբ
- ՌԴ ԱԻ նախարարի հետ, զոհվել է նաև հայտնի կինոռեժիսոր
- Զորավարժությունների ժամանակ զոհվել է ՌԴ ԱԻ նախարարը