Քաղաքական 14:03 11/09/2021 Հայաստան

Ժոնաթան Լաքոտի մաղթանքը հայերին՝ պետք է հույսը ձեզ վրա դնեք. «Հետք»

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն ավարտում է իր առաքելությունը։ Հրաժեշտից առաջ «Հետքը» զրուցել է դեսպանի հետ Արցախի հարցի, հայ-ֆրանսիական հարաբերությունների, Հայաստանում նրա փորձառության մասին։

Հարց - Պրն դեսպան, սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության հռչակման 30-ամյակն էր: Երեք տասնամյակ Արցախի ժողովուրդը պայքարում է ինքնորոշման, այդ տարածքում բնակվելու իր իրավունքի համար: Ձեր վերջին հարցազրույցում Դուք ասացիք, որ Ֆրանսիան մի երկիր է, որը պայքարում է բնակիչների՝ իրենց տարածքներում մնալու իրավունքի համար: Արցախի հարցում ո՞րն է Ֆրանսիայի դիրքորոշումը:

Ժոնաթան Լաքոտ - Պետք է արձանագրենք, որ 44-օրյա պատերազմից ամիսներ անց Ղարաբաղի հարցը բաց է, պատերազմը որեւէ լուծում չբերեց։ Պատերազմը ցույց տվեց, որ Ղարաբաղում ապրող հայերի համար գոյաբանական սպառնալիք կա։ Մենք 21-րդ դարում ենք ապրում, եւ 21-րդ դարում մենք չենք կարող ընդունել, որ մարդիկ չկարողանան ապրել իրենց տանը։ Չենք կարող ընդունել, որ նրանք առճակատվեն այնպիսի խնդիրների, ինչպիսիք են պատերազմը կամ արտաքսումը։ Նպատակը պետք է լինի՝ վերսկսել բանակցությունները եւ ապահովել Ղարաբաղի բնակչության անվտանգությունը։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը մեծ առաջընթաց է, քանի որ հրադադարի հնարավորություն է ընձեռել, սակայն կարգավիճակի հարցը բաց է։ Ֆրանսիայի առաջնահերթությունն է՝ ստեղծել պայմաններ, որպեսզի հնարավոր լինի վերսկսել բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Մինսկի խմբի դերակատարումն այսօր ավելի կարեւոր է, քան անցյալում էր։ Մեր առաքելությունը Ղարաբաղի բնակչության պաշտպանությունն է։

Հարց - Ադրբեջանը Ղարաբաղի հարցը համարում է լուծված եւ ընդգծում, որ Մինսկի խումբը 30 տարի անարդյունավետ է եղել: Համանախագահներն ազդեցության լծակ ունե՞ն Ադրբեջանի վրա: Հնարավո՞ր է վերականգնել Մինսկի խմբի գործունեությունը։

Ժոնաթան Լաքոտ - Իրականությունն այն է, որ միայն Մինսկի խումբը մանդատ ունի Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննարկելու։ Կարող ենք հուսալ, որ հակամարտությունը լուծվել է, բայց այդտեղ բնակվող մարդկանց անվտանգության հարցը լուծված չէ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից բացի ոչ մի այլ միջազգային կազմակերպություն ներկայացված չէ։ Միայն Լաչինի միջանցքն է հնարավորություն տալիս կապ հաստատել Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ։ Այդ տարածքում մենք ունենք շրջափակման մեջ գտնվող բնակչություն։ Այս ամենը եւս մեկ անգամ ապացուցում է բանակցությունները վերսկսելու անհրաժեշտությունը։ Համանախագահ պետությունները մի քանի անգամ առիթ ունեցել են նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո այդ մասին խոսելու՝ ընդգծելով, որ այդ անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրավիճակով, այլեւ այդ հայտարարությանը հետեւած մի շարք իրադարձություններով։

Հարց - Ադրբեջանը չի վերադարձնում հայ ռազմագերիներին, չի կատարում եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները: Զուգահեռաբար ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը խոսում են տարածաշրջանային համագործակցության, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին: Դուք ինչպե՞ս եք դա պատկերացնում նման պայմաններում:

Ժոնաթան Լաքոտ - Որոշ հարցերի շուրջ փակուղում ենք։ Փակուղում ենք գերիների հարցում, հաղորդակցության ուղիների հարցում, ոչ մի քննարկում, բանակցություն չի ընթանում Ղարաբաղի հարցով։ Տեսնում ենք, որ այս ստատուս-քվոն վտանգավոր է։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո այլ խնդիրների ենք բախվել, մասնավորապես՝ Հայաստանի տարածքում, Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Առաջնահերթությունը Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցությունների վերսկսումն է Մինսկի խմբի համանախագահության ներքո։ Հակամարտող կողմերն իրենք պետք է որոշեն այն առաջնահերթ հարցերը, որ իրենք կքննարկեն։

Հարց - Առաջընթաց կա՞ այս առումով։

Ժոնաթան Լաքոտ - Կարծում եմ, որ հանգում ենք այնպիսի մի պահի, որ կողմերից յուրաքանչյուրը շահագրգռված է վերսկսել բանակցությունները։ Ամեն դեպքում, Հայաստանի կողմից եղել են հայտարարություններ վարչապետի եւ ԱԳ նախարարի մակարդակով, որը մենք ողջունել ենք։

Հարց - Դուք նույն հակվածությունը տեսնու՞մ եք Բաքվի կողմից։

Ժոնաթան Լաքոտ - Ես Ֆրանսիայի դեսպանը չեմ Ադրբեջանում։

Հարց - Պրն դեսպան, Դուք ասել եք, որ Ֆրանսիայի դերը նոր հակամարտությունից խուսափելն է եւ խաղաղության քաղաքական գործընթացում Հայաստանին ուղեկցելը։ Բայց մենք տեսնում ենք, որ երկու երկրները՝ Ադրբեջանը եւ Հայաստանը նոր սպառազինություն են ձեռք բերում: Տեսակետ է հնչում, որ նրանք պատրաստվում են նոր պատերազմի: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

Ժոնաթան Լաքոտ - Կարծում եմ՝ միամիտ պետք է լինել՝ մտածելու համար, որ այս տարածաշրջանում կոնֆլիկտի ռիսկ չկա, նոր հակամարտություն հնարավոր չէ։ Սակայն, մեր դերը պետք է լինի ոչ թե պատրաստել կողմերին կամ որեւէ կողմի սատարել նոր հակամարտության դեպքում, այլ ամեն ինչ անել՝ նոր հակամարտությունից խուսափելու համար։

Հարց - Կովկասյան տարածաշրջանում գերտերությունների մրցակցություն կա՞:

Ժոնաթան Լաքոտ - Հարավային Կովկասի համար մեծ հնարավորություն է այն, որ այստեղ համագործակցություն կա Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջեւ։ Դժվարությունները, որ առկա են Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերություններում, գոյություն չունեն Ղարաբաղի հարցի պարագայում։ Նախագահներ Մակրոնը եւ Պուտինը հաճախակի հեռախոսազրույցներ են ունենում մի շարք վիճելի հարցերի շուրջ, բայց Ղարաբաղյան խնդրի շուրջ ընդհանրություն կա։

Հարց - Կա՞ Հայաստանում մի բան, որ կկարոտեք։

Ժոնաթան Լաքոտ - Իմ մեկնումից առաջ ես գնալով համոզվում եմ, որ ես վերջնական չեմ հեռանում Հայաստանից, որ կվերադառնամ որպես անհատ։ Եվ մարդկանց ես ոչ թե հրաժեշտ եմ տալիս, այլ ցտեսություն եմ ասում։ Որովհետեւ երբ հեռանում ես երկրից, մարդկանց ես կարոտում, եւ ոչինչ չի խանգարում, որ քո ճանաչած մարդկանց կրկին տեսնես։

Հարց -Ի պաշտոնե դուք չէիք կարող այցելել Արցախ։ Երբ ավարտեք դեսպանի առաքելությունը, իբրեւ շարքային ֆրանսիացի կայցելե՞ք, ունե՞ք նման ցանկություն։

Ժոնաթան Լաքոտ - Ես հատկապես կցանկանամ այցելել խաղաղ Ղարաբաղ, այնպիսի Ղարաբաղ, որի բնակչությունն ապրում է անվտանգ պայմաններում, եւ որտեղ իմ այցը չի դառնա քաղաքական շահարկումների գործիք։

Հարց - Ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին:

Ժոնաթան Լաքոտ - Բոլոր հայերին նախեւառաջ կմաղթեմ վստահ լինել իրենց ուժերին։ 2.5 մլն համախմբված եւ վճռական ժողովուրդը կարող է հրաշքներ գործել։ Ամեն ինչ դրսից պետք չէ սպասել, միեւնույն ժամանակ՝ ամեն ինչ պետք չէ կառավարությունից սպասել։ Պետք է հույսը ձեզ վրա դնեք, պահպանեք ազգային միասնությունը։ Հայաստանը պատրաստվում է նշել իր անկախության 30-ամյակը, կարծում եմ՝ պետք է այդ երեսուն տարիների քննությունը հանձնել եւ փորձել նախագծել գալիք երեսուն տարին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հետք»-ում։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}