Հայ եկեղեցում հին և նոր հանգուցյալների տարբերակում չի դրվում, բոլոր հանգուցյալների շիրիմներին պետք է այցելել սեպտեմբերի 13-ին
Սեպտեմբերի 12-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչվերացը: Դրան հաջորդող օրը՝ սեպտեմբերի 13-ին նշվելու է մեռելոց հիշատակը: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:
Qahana.am-ը գրում է, որ Հայ եկեղեցում հին և նոր հանգուցյալների տարբերակում չի դրվում, և բոլոր հանգուցյալների շիրիմներին այցելել և նրանց հիշատակի արարողությունը կազմակերպելը պետք է կատարել սեպտեմբերի 13-ին:
Նշենք, որ Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:
Հարակից հրապարակումներ`
- Խաչվերացը՝ սեպտեմբերի 12-ին
- Խաչվերացի տոնին ընդառաջ Սուրբ Կարապետ վանական համալիրի բակում տեղի կունենա բացօթյա միջոցառում
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում