Այսօր առաջին անգամ ՀՀ-ում նշվում է բնության հատուկ պահպանվող տարածքների օրը
Այսօր առաջին անգամ ՀՀ-ում կնշվի բնության հատուկ պահպանվող տարածքների օրը: Այս մասին հայտնում է բնապահպան Արսեն Գասպարյանը։
«Շնորհավորում եմ բոլոր գործընկերներին, ովքեր մեր երկրի 13.1% կազմող պահպանվող տարածքների գործում իրենց ներդրումն են ունենում: Շատ անելիքներ ունենք, բայց մի բան միանշանակ է, որ ԲՀՊՏ-ների ցանցը պետք է զարգանա, որպես բնությունը պահպանելու կենսունակ մոդել:
Միջազգային բնապահպանական հանրությունը նախատեսում է մինչև 2030 թվականը հասցնել պահպանվող տարածքների մակերեսը մեր մոլորակի 30%-ին: Սա է կենսունակ ապրելավայրեր և էկոհամակարգային ծառայություններ ունենալու երաշխիքը»: