Հասարակություն 17:05 13/09/2021 Հայաստան

Զոհվածի մայրը մեկ կանչում էր՝ Նիկո՛լ, դուրս արի, մե՛կ որդու նկարի առջև ծնկի եկած հեկեկում ու ասում․ «Կներես, բալես, կներես

44-օրյա պատերազմում զոհված 19-ամյա Դավիթ Գրիգորյանի մայրը՝ տիկին Գոհարը, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում՝ ընդդեմ «գունագեղ տոնակատարության»։

«ԱՆԿԱԽ»-ի փոխանցմամբ զոհված հերոսի մայրն իր հետ բերել է որդու լուսանկարը, եռագույն դրոշ, մոմ և որդու՝ Արցախի Հանրապետությունից ստացած մեդալը։ 

Երբեմն հունից դուրս գալով՝ որդեկորույս մայրը բղավում էր, դուրս հրավիրում Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ հենց նա պիտի պատասխան տա իր որդու առջև, թե ինչ գունագեղ տոն է պատրաստվում անցկացնել, երբ իրենց որդիների արյունը դեռ թաց է, գերիները նվաստացվում ու տանջանքների են ենթարկվում Բաքվի բանտերում, իսկ թուրքը զինված կանգնած է սահմանին։

«Ես դեմ եմ էս տոնակատարությանը, իմ երեխուն տարան սպանեցին, հողերը տվեցին, տո ինչ ասես տալիս են, հիմա էլ գերիների ճաշերի մեջ են թքում, Ալիևն ու՞մ շունա, որ մեր տղերքին տենց նսեմացնի, ա՛յ անթասիբներ, դուք էտ պոռնիկ Ալիևի չափ էլ չկա՞ք, ա՛յ ծախվածներ»,-ասում էր զոհված զինվորի մայրը։

Տիկին Գոհարի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի՝ «գունագեղ տոնակատարության» մասին հայտարարությունից հետո ինքը չի կարողանում այցելել որդու շիրիմին։

«Գնամ տղուս ի՞նչ ասեմ, ասեմ՝ քեֆ են անու՞մ քո համար։ Արի՛ պատասխան տուր հայ մորը, Նիկոլ։ Թե տղամարդ ես, արի դեմս կանգնի, պատասխան տուր։ Ես չեմ կարում գնամ իմ տղու գերեզմանին»։

Գոհար Գրիգորյանի խոսքով՝ կառավարության շենքի մոտից չի հեռանալու այնքան, մինչև չեղյալ չհայտարարվի նախատեսված տոնակատարությունը։

«Ես արդեն խանգարվում եմ։ էս մի տարի է՝ սպասում եմ, ձեն չեմ հանում, ասում եմ՝ էն գերիների հարցը կա, գոնե էտ երեխեքին բերեն, նոր։ Բայց արդեն էլ սուս չեմ մնալու, սրանք մեզ ձեռ են առնում։ Հլը եկեք տեսնեմ էտ ո՞ւմ տղուն եք ձեռ անում»,-բղավում էր մայրը՝

Տիկին Գոհարը կոչ արեց զոհված զինվորների մայրերին՝ միանալ իրեն և պահանջել, որպեսզի չեղարկվի տոնակատարությունը։

«Հայո՛ց մայրեր, վե՛ր կացեք, եկեք էստեղ, ես ձեր ճանապարհածախսն էլ կտամ, հաց էլ կառնեմ, վեր կացեք եկեք, որ էս բեմը էստեղ չլինի»։

Դավիթ տիկին Գոհարի մինուճար որդին էր։ Ժամկետային զինծառայող էր, ծառայում էր Ջրականում (Ջաբրայիլ), այս տարվա հունվարի 25-ին պիտի զորացրվեր, երբ պատերազմը կսվեց։ «Ասում էր՝ մա՛մ ջան, ամեն ինչ լավա, ասում էի՝ բալա ջան, ես գիտեմ, որ դու դուխով ես, բայց էն կրակները, քիմիան, որ թափում են, ախր մենք տեսնում ենք ինչա կատարվում»։

Մոր հետ վերջին անգամ խոսել էր հոկտեմբերի 26-ին։ Ասել էր՝ մամ, սենց բան կինոներում էլ չեք տեսել։ Դավիթը զոհվել է նոյեմբերի 2-ին, իսկ մինչ այդ հիվանդանոցում է եղել, վիրավոր, բայց նույնիսկ այդ վիճակում հետ է գնաց մարտի դաշտ՝ ընկերների մոտ։

«18 օր տղուս ման եմ եկել։ Երեխես Հերացիում, ես հասել եմ Արցախ, էնտեղ էլ ոչ ոք ոչ մի բանից խաբար չէր, ինձ էին հարցնում՝ տղեդ ուր էր, ինչ էր։ Հետո ընկերներին եմ գտել, նոր իմացել եմ ինչ է կատարվել։ Ես իմ ոտքով մտել եմ սառնարան, տղուս տեսել։ Պատկերացրեք՝ մարդու ինչ օրը հասցնեն, որ տղու դիակը սառնարանում տեսնի, ասի՝ փառք քեզ Աստված, որ գոնե էտ վիճակում գտա»։

Տիկին Գոհարն ասում է՝ այլևս չի լռելու, հատկապես, որ իր որդին և նրա նման տղաներն իրենց արյունը թափեցին, որ Հայրենիքը պահեն բայց այսօր արդեն խոսում են թուրքի հետ բարեկամության մասին։

«Էդ տղերքը  բլուրներ դարձան, որ սրանք հողերը տան թուրքի՞ն, թուրքին բերեն Հայաստան, լոլիկ վաճառե՞ն։ Հիմա էլ քեֆ են անում։ Թող մեզ սպանեն, հետո իրար հետ քեֆ արեք։ էտ գունագեղ տոնակատարությունը մենակ իմ դիակի վրայով կանեն»։

Ասում է՝ որդին Բուլղարիայում է ծնվել, հնարավորություն ուներ բանակ չգնալու, Բուլղարիա տեղափոխվելու, բայց ասել է․ «Մամ, եթե ամեն տղա տենց անի, թուրքը գա մտնի մեզ կոտորի, լավ կլինի՞։ Ասեց՝ ես իմ հայրենիքի զինվորն եմ, պիտի պաշտպանեմ ու վերջ։ Իմ տղեն կպաշտպաներ իր հողը, պետք լինի, ես էլ կգնամ։ Դուրս արի, Նիկո՛լ, դուխով չէի՞ր։ Ես քեզ չեմ էլ ընտրել, դու ո՞վ ես, որ քեզ ընտրեի։ Ոչ մեկին էլ չեմ ընտրել, որովհետև էսօր չկա Մոնթե ու Գարեգին Նժդեհ, որ հողը պահի, ոչ թե սրանց նման ծախի թուրքին»։

Հունից դուրս եկած կինը մեկ կանչում էր՝ Նիկո՛լ, դուրս արի, մե՛կ որդու նկարի առջև ծնկի եկած հեկեկում ու ասում․ «Կներես, բալես, կներես․․․»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:46
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք՝ Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին
«Գործարան չկա, աշխատատեղ չկա։ Մեկը մաքրուհի է աշխատում, մյուսը վաճառաղուհի, հիմա այս մարդու աշխատանքն էլ սա է»,- ասաց մի քաղաքացի՝...
Աղբյուր` Panorama.am
11:26
«Իրավունք չունե՞մ ապրելու ... Գնացեք, սահմանների հարցը լուծեք». առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը
Երևանի կենտրոնական փողոցներում քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքն են...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Two Arcs-ում կբացվի ֆիգուրատիվ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր միկրոբլոգում գրում է. «Մի քանի ժամ առաջ իրանական ՀՕՊ համակարգերն աշխատել են Իրանի կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
10:35
Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ստացել է 100 միլիոն դոլար
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին, ամուսնալուծվելով նախկին ամուսնուց՝ դերասան Բրեդ Փիթից, ստացել էր 100 միլիոն դոլար։ Այս մասին գրում է Daily...
Աղբյուր` Panorama.am
10:21
Դավիթ Տոնոյան. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ապրիլի 19, 2024 թ. Արդեն 2 տարի 7...
Աղբյուր` Panorama.am
10:17
Փաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. Աբրահամյան
«Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը 2 հիմնական նպատակ ուներ` «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները և կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև»:
Աղբյուր` Panorama.am
09:58
Ջրհեղեղների հետևանքով ԱՄԷ-ում և Օմանում առնվազն 20 մարդ է մահացել
Ջրհեղեղների հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել Արաբական Միացյալ Էմիրություններում և Օմանում։ Այդ մասին հայտնում է russianemirates.com-ը։...
Աղբյուր` Panorama.am
09:51
Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին այլևս գոյություն չունի
Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետությունում ոչնչացնել հայկական հուշարձանները։ Թշնամի երկիրը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել`...
Աղբյուր` Panorama.am
09:37
Իրանական Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ինչպե՞ս ճիշտ չափել զարկերակային ճնշումը
Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոնը ներկայացրել է մի քանի խորհուրդ, թե ինչպես է ճիշտ չափել զարկերակային ճնշումը։ Այսպես. - Մինչ ԶՃ...
Աղբյուր` Panorama.am
09:24
Ապրիլի 19-ին փոխանակման կետերում դոլարը և եվրոն էժանացել են, ռուբլու փոխարժեքը մնացել է նույնը
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 19-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 389.88 դրամ՝ էժանանալով 0.98 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Արմեն Պետրոսյան. Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում սեփական խաղաղապահ զորախումբն Արցախից
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Մի հարց՝ հնարավոր դավադրությունների տեսության շարքից Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է
«Հրապարակ» թերթը գրում է . «Իշխանական կուլիսներում ուշագրավ վարկած է շրջանառվում Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպար ուղղաթիռով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել։...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս տարի ևս պատրաստվում է նշել Սերժ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը, որի շուրջ սկանդալը քայլերով գնում է դեպի Էկոնոմիկայի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 7-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը։ Այս տարի նաև Եվրասիական տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախը հանձնելուց հետո Հայաստանի իշխանությունները արհամարհում են Արցախի վտարանդի...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել՝ ելնելով Ալմա-Աթայի հռչակագրից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024թ., հունվարի 20-ին Վայք քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
08:59
Ըստ համազեկուցողի՝ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ
Նախարարների կոմիտեում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ, «Ազատության»  փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
08:54
Ապրիլի 19-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան
Ո՞նց կարելի է պետական դավաճանությունը ներկայացնել որպես ազգային փրկություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանյայաց Առաքելական...
Աղբյուր` Panorama.am
23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}