«Իշխանությունները որոշ գործողություններ էին փորձում ծավալել և խաղի մեջ ներդնել Նաիրի Հունանյանին»,-Ագնեսա Խամոյան
«Բայց ձեզ ո՞վ ասաց, որ չբացահայտվեց Հոկտեմբերի 27-ի գործը, ինչ կա-չկա բացահայտված է և ամեն ինչ քրեական գործերի նյութերում է, թե հիմնական, թե անջատված մասերում»-2018թ.-ին լրագրողին տված Գագիկ Ջհանգիրյանի պատասխանը այսօր խորհրդարանում հրապարակեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը և ԲԴԽ նախագահին հարցրեց, թե նա նույն կարծիքին է մնացել, թե գզրոցներում պահած տեղեկություններ ունի:
ԲԴԽ նախագահը հաստատեց, որ ամեն ինչ այդ գործի մեջ է՝ բացահայտված ու պարզ և հավելեց, որ հիմա էլ նախաքննությունը շարունակվում է:
«Մենք այդ պայմաններում կարողացել ենք և արել ենք անհնարինը և այդ ամենն այդ գործի նյութերում է»,-պատասխանեց Ջհանգիրյանը և հավաստիացրեց, որ իր գզրոցներում բան չունի պահած՝ հավելելով. «Երբ ինձ հանիրավի մեղադրում էին, նաև այդ գզրոցներն էին քրքրում»:
Ագնեսա Խմոյանը հարցրեց, թե այդ դեպքում ինչու է Հոկտեմբերի 27-ի գործը շարունակվում քաղաքական շահարկումների առարկա մնալ և իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես՝ Անդրանիկ Քոչարյանն անհրակի հնչեցնում են այն:
«Հայաստան» խմբակցության պատգամավորը Ջհանգիրյանին խնդրեց կարծիք հայտնել ԱԺ նախորդ գումարման իշխանական պատգամավորի՝ Նաիրի Հունանյանին կատարած այցի վերաբերյալ:
«Դրանից հետո որոշակի գործողություններ էին փորձում ծավալել և խաղի մեջ ներդնել Նաիրի Հունանյանին»,-հայտարարեց Խամոյանը
Ջհանգիրյանը ասաց, որ ինքը չի ասել, թե բոլոր հանցակիցները և պատվիրատուները բացահայտված են, այլ ասել է, որ ամեն ինչ այդ քրեական գործի նյութերի մեջ է:
ԲԴԽ նախագահը հայտնեց, որ տեղյակ չէ պատգամավորի և Հունանյանի հանդիպումից, չի էլ ուզում տեղյակ լինել, որովհետև նախաքննության մարմին կա և հսկող դատախազ:
Հարակից հրապարակումներ`
- Հիշո՞ւմ եք ինչ ջանասիրաբար էինք Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի իրավական բլոկը համակարգում. Աղվան Վարդանյանը՝ Ջհանգիրյանին
- Այդպիսի գումար ոչ էլ Սուքիասյանն է վճարել. Ջհանգիրյանը՝ որդու 600 հազար դոլարանոց բնակարանի գնման մասին
- Պատրա՞ստ եք ներողություն խնդրել, որ պաշտպանել եք 300.1 խայտառակ հոդվածով քրեական հետապնդումը․ Վարդևանյանը՝ Ջհանգիրյանին