Հասարակություն 13:52 14/09/2021 Հայաստան

Մատենադարանի գիտաշխատողը ի շահ Ադրբեջանի կեղծում է Արցախի ինքնորոշման պատմությունը. Վահան Իշխանյան

Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է. 

«Մատենադրանի գիտաշխատողը ի շահ Ադրբեջանի կեղծում է Արցախի ինքնորոշման պատմությունը:

Մատենադարանի գիտաշխատող Գայանե Այվազյանը իր նոր գրությամբ այս անգամ բացահայտում է, որ Ադրբեջանի շահերին է ծառայում այն աստիճան որ մերժում է  Արցախի ինքնորոշման գաղափարը, և ինքնորոշման գաղափարը ընդհանրապես, եթե այն ծագել է կապիտալիստական միջավայրում.

«Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցը կապիտալիստական նախագիծ է: Այն առաջացել է ազգային կապիտալիստական պետություն ստեղծելու արևածագին, ղեկավարվել ազգայնական լիբերալիզմի գաղափարախոսների կողմից: Կապիտալիզմի մեջ ինքնորոշման իրավունքը չի կարող հռչակվել որպես ձախ գաղափար»։

Բացարձակ կեղծիք, Արցախի ինքնորոշման գաղափարի ակունքերը գնում հասնում են մինչև Խամսայի մելիքություններ, ապա 1918-1920 թվեր, երբ Արցախի ժողովուրդը ջանքեր էր թափում Հայաստանի հետ միավորվելու համար, ապա վերածնվում է 1960֊ականներին, Արցախում շարժում է առաջանում Հայաստանին վերամիավորվելու համար, Ադրբեջանի իշխանությունները սկսում են հալածել Ղարաբաղի մտավորականներին, նրանցից շատերը հեռանում, գալիս են Հայաստան, որոնցից մեկն էր գրող, պատմաբան Բագրատ Ուլուբաբյանը։

Հայաստանին վերամիավորման Արցախի ինքնորոշման շարժումը 1960֊ականներից ընդհատակյա կամ կիսաընդհատակ շարունակվում է և 1988թվին բռնկվում, այն բանից հետո երբ Փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստը որոշում է ընդունում.«Դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին որպեսզի նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով»։

Այս պատգամավորներից ո՞վ էր լիբերալ, գրեթե բոլորը կոմկուսի անդամներ էին։ Նույն օրը Երևանում սկսվեցին ցույցեր հաջակցություն ԼՂԻՄ֊ի խորհրդի որոշման, որին ակտիվորեն մասնացկում էին Սիլվա Կապուտիկյանը, Վիկտոր Համբարձումյանը, Սոս Սարգսյանը և բազմաթիվ այլ մտավորականներ, ո՞վ էր նրանցից լիբերալը։ Նույնն էլ Ղարաբաղ կոմիտեի անդամները, 1988-ին նրանցից ոչ ոք լիբերալ հայացքներով հանդես չէր եկել, այդ հետո, Սովետի փլուզման ժամանակ՝ 1990-1991 թվերին Ղարաբաղ կոմիտեի անդամների ստվար մասը և նրա ստեղծած ՀՀՇ֊ն որդեգրեցին լիբերալ գաղափախախոսությունը։

Հարց ունեմ Մատենադարանի գիտխորհրդին՝ Մատենադրանը գիտական հաստատությո՞ւն է, եթե այո, ինչպե՞ս է Մատենադարանում աշխատում մեկը՝ ով պատմությունը խեղաթյուրելով՝ Արցախի ինքնիշխանությունը վերացնելու  ադրբեջանական ֆաշիզմի համար հիմնավորումներ է ստեղծում։

Ձախի գաղափարախոսության հենասյունն է՝ մերժումը մարդու կողմից մարդու շահագործումը, առավել ևս մարդու կողմից մարդու բնաջնջումը։ Եթե այս թեզը կիրառենք արցախյան խնդրի վրա, ապա ձախը մերժում է թուրք֊ադրբեջանական նվաճողների կողմից հայերի բնաջնջման ծրագիրը և աջակցում է թուրք ադրբեջանական նվաճողների գերիշխանությունից ինքնորոշման ու ազատգրական պայքարի յուրաքանչյուր դրսևորում՝ հայերի, քրդերի, թե թալիշների։

Պատահական չի որ Արցախի անկախությունը ճանաչել է ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը, և վերջին պատերազմի ժամանակ բազմաթիվ ձախ մտավորականներ իրենց համերաշխությունը հայտնեցին հայ ժողովրդին, ինչպես , օրինակ, Հարվարդի համալսրանի պրոֆեսոր Քորնել Ուեստի խոսքը.  «Եւ ուրեմն մենք՝ մէ՛կ ժողովուրդէ, մէկ մեծ ժողովուրդէ, մէ՛կ աշխարհա-պատմական ժողովուրդ է՝ կեցած ամերիկեան կայսրութեան մէջտեղ, կը բարձրացնեմ ձայնս ահա՝ մէ՛կ ձայն. ձայն մը սակայն համերաշխ զօրավիգի՝ աշխարհա-պատմական ուրիշ ժողովուրդի մը։ Ժողովուրդի մը որ խոցուած է երկուքի չափ՝ երկու հազար տարիէ աւելի, բայց որ կը շարունակէ բաշխել վիրաւոր բժիշկներ, որ յարատեւօրէն ատելութեան առարկայ եղած է երկու հազար տարիէ աւելի, սակայն կը շարունակէ բաշխել սիրոյ մարտիկներ, որ ահաբեկուած է երկու հազար տարիէ աւելի, սակայն կը շարունակէ բաշխել ազատութեան անհաւատալի ռազմիկներ։

Կ՚ակնարկեմ հայ ժողովուրդի մը որ կու գայ հեռու անցեալէն»(հղումը մեկնաբանության մեջ)։
Ձախը մերժում է գերիշխանությունը և աջակցում անջատմանն ու ինքնորշումը նաև կապիտալիստական համակարգում, ինչպես, օրինակ, ձախերն հիմնականում աջակցում են Կատալոնիայի ինքնորշման շարժմանը։

Հետևաբար, Արցախի ինքնորոշումը, եթե նույնիսկ առաջացած լիներ կապիտալիստական միջավայրում, ինչը ինչպես տեսանք, այդպես չի, այդուհանդերձ կրկին ձախ աջակցություն պիտի վայելեր։

Ձախը ապրուկացում է։ Առանց ապրումակցման չկա ձախ գաղափար։

Գայանե Այվազյանը ու նրա համախոհները ձախի անունից խոսելով իրականում ամենահակաձախ, ամենաաջ, ամենամերժողական քարոզն են տանում, քանի որ նրանց հայտարարությունները զուրկ են ապրումակցումից, այս դեպքում արցախահայությանը ապրումակցումից։ Նրանք «չեն տեսնում», որ Արցախում ապրում են մարդիկ՝ գյուղի աշխատավորներ ու դպրոցի ուսուցիչներ, պետական ծառայողներ, գործարարներ ու բժիշկներ, աշակերտներ և ուսանողներ, երեխաներ և թոշակառուներ, որոնք չեն ուզում Ադրբեջանական գերիշխանության տակ լինել, իսկ 1990֊ականներից հետո չեն ուզում բնաջնջվել, քանի որ այժմ ադրբեջանական գերիշխանություն նշանակում է Արցախի հայ բնակչության բնաջնջում։

Այվազյանի հենց այս տողը թե « Ղարաբաղի ինքնորշման հարցը ղեկավարվել է ազգայնական լիբերալիզմի գաղափարախոսների կողմից», որտեղ նկատի ունի միայն Հայաստանում ղարաբաղյան շարժման ղեկավարներին ի դեմս Ղարաբաղ կոմիտեի ու ՀՀՇ֊ի, մատնում է, որ նրա համար չկան արցախցիներ, «չի տեսնում», որ ղարաբաղյան շարժումը սկզիբ է առել՝ ոչ թե Երևանում այլ Արցախում, ոչ թե «Ղարաբաղ» կոմիտեի կողմից, այլ ԼՂԻՄ Մարզխորհրդի պատգամավորների կողմից, ապա մինչև Ղարաբաղ կոմիտեի ստեղծվելը, Արցախում ստղծվում է  շարժումը կոորդինցնող Կռունկ կոմիտեն, որի անդամներն էին Արկադի Մանուչարով (նա­խա­գահ), Ռոլես Աղաջանյան, Վարդան Հակոբյան, Ռազմիկ Պետրոսյան, Համլետ Գրիգորյան, Մաքսիմ Միրզոյան, Արկադի Կարապետյան, Բորիս Առուշանյան, Ռոբերտ Բաղդասարյան, Համլետ Մովսիսյան, Վլադիմիր Գևորգյան։ Նրանցից ո՞վ  է լիբերալ։ Ոչ ոք։ Բայց Այվազյանի տեսադաշտում նրանք չկան։

Չգիտեմ թե Ադրբեջանում կա՞ այնպիսի մեկը ով Գայանե Այվազյանի նման հետևողկանորեն խեղաթյուրելով ձախ գաղափարախոսությունը, ձախի անունից Արցախի ժողովրդի ինքնորոշման գաղափարը կմերժի, «հիմնավորումներ» ստեղծելով արցախահայությանը բնաջնջելու համար։

Բազմաթիվ ադրբեջանցիներ են հավանություն տալիս նրա գրառումներին և…  բազմաթիվ հայ մտավորականներ են հավանության արժանացնում այն»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:29
ԵԽԽՎ-ն ևս հաստատեց․ Ադրբեջանի կողմից Թուրքիայի օգնությամբ սիրիացի վարձկաններ են օգտագործվել
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում այսօր քննարկվեց ու ընդունվեց Պոլ Գավանի պատրաստած՝ «Հայաստանի և...
Աղբյուր` Panorama.am
21:24
Երկինք էր նայում․ լաց չէր լինում, չէր գոռում, չէր շարժվում․ 44-օրյա պատերազմի 8-ամյա զոհի պատմությունը
Գևորգյանների ընտանիքում դժբախտությունը վրա հասավ 2020թ․-ի սեպտեմբերի 27-ին։ Պատերազմի առաջին օրը զոհված ութ տարեկան աղջնակի մայրը Sputnik...
Աղբյուր` Panorama.am
20:53
Ապագա բժիշկները ստացան գրադարանային եզակի համակարգից օգտվելու հնարավորություն
ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, ակադեմիկոս Արմաիս Կամալովը Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:34
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Մայրաքաղաքում  սեպտեմբերի 28-ին, 29-ին, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին հնարավոր են կարճատև...
Աղբյուր` Panorama.am
20:30
Դատարաններում գտնվող գործերի քննությունը տարիներ է տևում․ ՄԻՊ-ը՝ Շվեդիայի դատական համակարգի խնդիրների մասին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանը:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:30
«Չկա որևէ ապացույց և ոչ մի վստահելի գիտական հիմք, որը կարող է COVID-19-ի դեմ պատվաստանյութը կապել կանանց անպտղության հետ»
«Առկա ապացուցողական բժշկության տվյալները և իրականացված լայնածավալ հետազոտությունները փաստում են, որ COVID-19-ի դեմ պավաստումները չեն...
Աղբյուր` Panorama.am
20:25
Փաստորեն, թուրքի հերթական հրամանով և բանավոր պայմանավորվածությամբ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն պիտի արվի․ Աննա Մկրտչյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը գրում է․ «Երբ լսեցի անհայրենիք տականքի ու հազիվ նախարարի աթոռին...
Աղբյուր` Panorama.am
20:23
Վանաձորի թիվ 16 հիմնական դպրոցը կմասնակցի համաշխարհային կրթական շաբաթին
T4 գլոբալ կազմակերպությունը, որը մեկ միասնական հարթակում միավորում է աշխարհի բոլոր դպրոցների ուսուցիչներին ու աշակերտներին, արդեն երկրորդ տարին...
Աղբյուր` Panorama.am
20:18
Հայաստանի կանանց շախմատի հավաքականը մասնակցում է աշխարհի թիմային առաջնությանը
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի գլխավորած Հայաստանի կանանց շախմատի հավաքականը մեկնել է Իսպանիա: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, այդ երկրի Սիտժես քաղաքում այսօր...
Աղբյուր` Panorama.am
20:16
Մեղրիում բացվել է 44-օրյա պատերազմում զոհված մեղրեցի քաջորդիների հիշատակի հուշակոթողը
Մեղրի քաղաքում՝ Փարամազի արձանի հարևանությամբ բացվել է հուշակոթող՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում իրենց կյանքը հանուն հայրենիքի պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
20:08
Ավաղ, այսօր ոչ թե լսում, այլ անգամ լինում են դեպքեր, երբ որդեկորույս մոր ձեռքերն են ոլորում․ Սենոր Հասրաթյան
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է․ «Ինչքան փորձում եմ մտնել այն տրամաբանության դաշտ, որում այսօր գործում են Հայաստանը...
Աղբյուր` Panorama.am
20:05
Հոնկոնգում երեխան ընկել է տասներորդ հարկից և ողջ մնացել
Հոնկոնգի բարձրահարկ շենքի տասներորդ հարկից ընկած երկու տարեկան տղան գիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: «South China Morning...
Աղբյուր` Panorama.am
19:58
ԵԽԽՎ զեկուցող․ Երևանում տեսա զինվորական գերեզմանատունը ու այն երիտասարդների թարմ գերեզմանները, որոնք իմ ավագ որդու տարիքին են
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում այսօր քննարկվում է Պոլ Գավանի պատրաստած՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հայ և եվրոպացի կին հրշեջ-փրկարարների փորձի փոխանակում
ԵՄ «Թվինինգ» ծրագրի ներկայացուցիչներն այցելել են Արարատի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություններ:Այս մասին հայտնում է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:45
«Արևիք» ազգային պարկի տարածքում աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են
Սեպտեմբերի 27-ին «Արևիք» ազգային պարկի տարածքում աշխատանքները շարունակվում են․ կան ծխացող օջախներ, հայտնում են ԱԻՆ-ից։ Դեպքի...
Աղբյուր` Panorama.am
19:42
Աստված էլ ինձ չափից դուրս արտասուք է տվել․ Մարիա Ասրիյանը պատմել է եղբոր մասին
«Հետքը» գրում է․ 80-ամյա Յուրի Ասրիյանը ամբողջ կյանքում ապրել է Հադրութի շրջանի Ազոխ գյուղում։ 2020թ․ հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
19:35
Արդյոք դավաճանություն չէր, պատերազմից առաջ թվով հինգ մարտական զորամասերի կրճատումը․ Սայաթ Շիրինյան
Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը գրում է․ «Արդյոք դավաճանություն չէր, պատերազմից առաջ թվով հինգ մարտական զորամասերի կրճատումը և...
Աղբյուր` Panorama.am
19:33
Ալաշկերտը հաղթեց ԲԿՄԱ-ին
VBET ՀՊԼ 8-րդ տուրում Երևանի «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է  ԲԿՄԱ-ին: Ինչպես հայտնում է armsport.am-ը,...
Աղբյուր` Panorama.am
19:27
«Գազպրոմ»-ը Ուկրաինայի տարածքով գազի տարանցումից հրաժարվելու պատճառների մասին
«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերն հայտնել է, որ գազամատակարարման մասով 15 տարվա պայմանագիր է կնքվել Հունգարիայի հետ Բուլղարիայում,...
Աղբյուր` Panorama.am
19:24
ՄԱԿ-ը կշարունակի աջակցություն ցուցաբերել Արցախից տեղահանված անձանց
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կշարունակի մարդասիրական և վերականգնողական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և տուժած...
Աղբյուր` Panorama.am
19:14
Հայաստանը ներկայացնող գեղասահորդները նվաճել են օլիմպիական ուղեգիր
Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում ավարտվեց գեղասահքի օլիմպիական վարկանիշային մրցաշարի պարային զույգերի մրցավեճը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հայաստանի թուրքացումը կասեցնելու հրամայականը պահանջում է օր առաջ ազատվել այս իշխանությունից. ՀՅԴ ՀԳՄ հայտարարությունը
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցի առիթով հայտարարություն է տարածել,որում ասվում է․ «Մեկ տարի առաջ`...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մակրոնի վրա ձու նետողը ողջունել է հեղափոխությունը
Մարդը, ով ձվի նման առարկա է նետել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վրա, Լիոնում բղավել է. «Կեցցե հեղափոխությունը»: Այս մասին ...
Աղբյուր` Panorama.am
18:52
Ջավախքում խաչքար են կանգնեցրել՝ ի հիշատակ ղարաբաղյան երրորդ պատերազմի զոհերի
Ջավախքի Ախալքալաք քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում այսօր տեղադրվել է խաչքար նվիրված ղարավաղյան երրորդ պատերազմի զոհերի հիշատակին։ Խաչքարի...
Աղբյուր` Panorama.am
18:47
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակը մտահոգված է՝ հայերը նորից խոսում են ռևանշիզմի մասին
«Մեկ տարի է անցել այն օրվանից, երբ Հայաստանի պրովոկացիայի արդյունքում մենք սկսեցինք ազատագրել մեր հողերը»,- այս մասին ԵԽԽՎ-ում...
Աղբյուր` Panorama.am
18:45
Թուրքերն ուժեր են կենտրոնացնում Սիրիայի հյուսիս-արևմուտքում
Բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը գրում է, որ Ռուսաստանն ավելացրել է օդային հարվածների թիվը Սիրիայում՝ ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
18:33
Պետության պարտքի կառուցվածքը 2021 թվականի առաջին կիսամյակում քիչ չափով փոխվել է դեպի ներքին պարտք. Տիգրան Խաչատրյան
«Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի քննարկվել ՀՀ պետական բյուջեի կատարողականի առաջին եռամսյակի հաշվետվությունը»,-այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ադրբեջանում ցուցադրել են պատերազմում սպանվածների լուսանկարները
Բաքվում այսօր երթ  են անցկացրել՝ փողոցներում ցուցադրելով Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային դիմագրավման...
Աղբյուր` Panorama.am
18:17
Ֆրանսիան ջանք չի խնայի, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում նպաստի կողմերի միջև երկխոսության վերսկսմանը․ դեսպանատուն
Ֆրանսիան ջանք չի խնայի, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում նպաստի կողմերի միջև երկխոսության վերսկսմանը՝ հակամարտության տևական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}