Մինչև տարեվերջ կունենանք 78 խոշորացված համայնքներ․ Աշոտ Գիլոյան
ՀՀ կառավարությունում հավանության է արժանացել Վարչատարածքային բաժանման մասին օրենքը և այն ներկայացվել է ԱԺ քննարկման։ Այս մասին ասուլիսի ընթացքում տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը:
Նրա խոսքով՝ ԱԺ-ի կողմից օրենքներն ընդունվելուց հետո, կկայանան ՏԻՄ ընտրություններ։
«Մինչև տարեվերջ կունենանք 78 խոշորացված համայնքներ, որոնցից 71-ն արդեն միավորված են, 6-ն էլ փոքրամասնություններով բնակեցված համայքներն են, որոնք չեն միավորվում և Երևան քաղաքը»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։