Հասարակություն 09:20 14/09/2021 Հայաստան

«Հիմնավորված կերպով տեղեկանում ենք Ջուղայում, Նախիջևանում, Ադրբեջանի այլ վայրերում հայկական պատմական վայրերի համակարգված բնաջնջման մասին»

Մայր Աթոռում տեղի ունեցած «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով համաժողովի ընդունվել է կոմյունիկե։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատավական համակարգից։

«Միջազգային կրոնական ազատության և խաղաղության վերաբերյալ համաժողովը, որը գումարվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 2021 թվականի սեպտեմբերի 9-10-ը, հատուկ ուշադրություն է դարձրել կրոնի ազատության խթանմանը և հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանմանը:

Հանդիպելով Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ  Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանավորությամբ և Արցախի/Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ներկայացուցիչների ներկայությամբ, մենք՝ համաշխարհային քրիստոնեական համայնքի համաժողովի մասնակիցներս, խորապես հուզված և ոգեշնչված ենք հայ ժողովրդի պատմությամբ, ով

• առաջինն է ընդունել  քրիստոնեական հավատքը որպես պետական կրոն:
• վերապրել է Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարի սկզբին իրականացված ցեղասպանության ոճրագործությունը և Լեռնային Ղարաբաղի 2020 թվականի պատերազմի սարսափներն և պատմության այլ արհավիրքներ:

Հայ ժողովրդի շարունակական տոկունությունն ու հավատարմությունն իր հավատքին և մշակույթին արժանի է քրիստոնեական աշխարհի հիացմունքին:

Մենք վերահաստատում ենք կրոնի կամ համոզմունքների ազատության իրավունքի սկզբունքները, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և մարդու իրավունքների միջազգային և տարածաշրջանային հետագա պայմանագրերում: Մենք հավատում ենք, որ այս իրավունքը պատկանում է բոլորին՝ անկախ հավատքից կամ ազգությունից, պատմությունից կամ քաղաքական հանգամանքներից:

Այս իրավունքը պատկանում է նաև հայ ռազմագերիներին, ովքեր դեռ անօրինական կերպով գտնվում են գերության մեջ, որոնց ազատ արձակման և հայրենադարձության համար մենք միջնորդում ենք և աղոթք առաքում:

Մենք միջնորդում և աղոթում ենք նաև Արցախի/ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, որի ազատ և խաղաղ բնակության իրավունքը մարդկային սրբազան կյանքի մասն են կազմում:

Մենք շեշտում ենք սուրբ և պաշտամունքի վայրերի, ինչպես նաև կրոնական ժառանգության պահպանության խիստ կարևորությունը կրոնական ազատության արդյունավետ իրացման և ազգերի ու համայնքների միջև խաղաղ հարաբերությունների խթանման և պահպանման համար: Կրոնական ազատությունների իրականացման երաշխավորման համար էական նշանակություն ունի պաշտամունքի վայրերի պաշտպանությունը և դրանց ազատ հասանելիությունը:

Ավելին, սուրբ և պաշտամունքի վայրերը, ինչպես նաև կրոնական ժառանգությունները մարդկանց և հավատքի համայնքների ամենախոր ինքնություններն են: Հենց այս պատճառով, հակամարտության իրավիճակներում դրանք հաճախ դիտավորյալ թիրախավորվում են որոշակի համայնքին առավելագույն կոլեկտիվ վնասվածքներ հասցնելու համար:

Ցանկացած հարձակում ցանկացած կրոնական համայնքի վրա, լինի դա այդ համայնքի անդամների կամ այդ համայնքի հետ առնչվող վայրերի վրա, հարձակում է ընդհանրապես կրոնական ազատության վրա, և, հետևաբար, հարձակում բոլոր կրոնական համայնքների վրա: Եվ քանի որ կրոնական շինություններն ու վայրերը կրոնական ինքնության կրողներ են, պաշտամունքի վայրը վնասելը իրական բռնություն է հավատացյալների անձնական և հավաքական կրոնական ինքնության դեմ, որ վիրավորում է նրանց ինքնությունն ու հիշողությունները:

Մյուս կողմից, հոգալով սուրբ և պաշտամունքի վայրերի ֆիզիկական ամբողջականության մասին, մենք պաշտպանում ենք այն մարդկանց արժանապատվությունը, ում համար հոգեհարազատ են այդ սրբավայրերը: Եվ երբ մենք համագործակցում ենք տարբեր ազգերի, կառավարությունների և հավատքի համայնքների հետ՝ պաշտպանելու կրոնական ժառանգությունը, մենք ազդարարում ենք բժշկման և միասնության բարեփոխման ուղերձը:

Հետևաբար, մենք միանում ենք սուրբ վայրերի Համընդհանուր կանոնակարգի հաստատմանը և, մասնավորապես, հետևյալ դրույթներին.

• Սուրբ վայրերը պետք է պահպանվեն ներկա և գալիք սերունդների համար՝ արժանապատվությամբ, ամբողջականությամբ և հարգանքով իրենց անվան և դավանանքի ինքնության նկատմամբ: Դրանք պետք է պահպանվեն և՛ որպես կրոնական նշանակության վայրեր, և՛ որպես իրենց համայնքների և մարդկության պատմական, մշակութային և բնապահպանական ժառանգություն: Նրանք չպետք է պղծվեն կամ վնասվեն, ոչ էլ կրոնական համայնքները հարկադրաբար զրկվեն իրենց սուրբ վայրերից.

• … բոլոր կողմերը պետք է նպաստեն սուրբ  վայրերի պահպանմանը, ընդունեն ուրիշների սուրբ վայրերի նշանակությունը որպես պաշտամունքի վայրեր և ինքնության վայրեր, հարգեն այլոց կրոնական զգացմունքները այդ վայրերի նկատմամբ և շեշտեն դրանց հոգևոր արժեքը, այլ ոչ թե որևէ ռազմավարական, տարածքային կամ ռազմական նշանակությունը: Չի կարելի մերժել մարդկային խմբի կապվածությունը սուրբ վայրին:

Մենք նաև ընդունում և հաստատում ենք ՄԱԿ-ի Գործողությունների ծրագրի համապատասխան դրույթները կրոնական վայրերի պաշտպանության համար. ՄԱԿ-ի Գործողությունների ծրագիրը կրոնական առաջնորդների և դերակատարների համար` կանխելու բռնության հրահրումը, որը կարող է հանգեցնել վայրագ հանցագործությունների. Համաշխարհային ժառանգության կոնվենցիա և Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի շրջանակներում կրոնական ունեցվածքի պաշտպանության մասին հայտարարությունը:

Ինչ վերաբերում է 2020 թվականին հակամարտությունից հետո Արցախում/Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, որն իրականացվել է Ադրբեջանի կողմից և աջակցվում է նրա դաշնակիցների կողմից, մենք խորապես տագնապած ենք ներկայումս նրա վերասկողության ներքո գտնվող տարածքներում հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման, վնասի և պղծման բազմաթիվ հաղորդագրություններից:

Մեր մտահոգությունը սաստկանում է, երբ մենք հիմնավորված կերպով տեղեկանում ենք Ջուղայում, Նախիջևանում և Ադրբեջանի այլ վայրերում համաշխարհային ժառանգության նշանակություն ունեցող հայկական պատմական վայրերի համակարգված բնաջնջման մասին:

Այսպիսով, մենք.

- Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ անհապաղ և անարգել կերպով թույլատրել միջազգային փորձագետներին և դիտորդական առաքելություն իրականացնողներին մուտք գործելու Արցախի/Լեռնային Ղարաբաղի այն տարածքները, որոնք վերջերս հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչպես նաև Նախիջևանի և Ադրբեջանի այլ վայրեր անկախ գնահատում իրականացնելու համար:

- ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ ենք անում այս ոլորտներին գնահատման առաքելությունը դարձնել հրատապ գերակայություն:

- Խրախուսում ենք երկխոսության և համագործակցության նախաձեռնողական և կանոնավոր ներգրավումը, թե խոսքի և թե ներգործուն համերաշխության փորձերը, երբ թիրախում են կրոնական վայրերը և այլ կրոնների ու հավատքների հավատացյալները:

- Միջազգային հանրության բոլոր անդամների համերաշխության և միջամտության կոչ ենք ուղում` հայ ժողովրդին և համայնքներին երաշխավորելու այն նույն իրավունքները, որոնք միջազգային իրավունքի և բարոյական պատասխանատվության ուժով վերապահված են բոլորին, ներառյալ կյանքի իրավունքները, կրոնի կամ համոզմունքների ազատությունը, ինչպես նաև մշակութային արտահայտումն ու ինքնորոշումը:

- Մեր և համաշխարհային էկումենիկ ընկերակցության սերտ քրիստոնեական աջակցությունն ենք արտահայտում Հայ եկեղեցուն: Մենք կանգնած ենք Հայ Եկեղեցու, նրա ժողովրդի, նրա սպասավորության և քրիստոնեական վկայության կողքին:

- Խոստանում  ենք շարունակել համատեղ աշխատանքը Սուրբ Էջմիածնում միասին այս օրերի ընթացքում բարձրացված խնդիրների և մտահոգությունների լուծմանն ուղղված գործողությունների ավելի մանրամասն ծրագրի մշակման և իրականացման ուղղությամբ:

2021 թվականի սեպտեմբերի 10
Կազմակերպիչ հանձնախումբ»,- նշված է ընդունած կոմյունիկեում։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:44
Եթե Առուշ Առուշանյանն այստեղ լիներ, հաղթանակը կնվիրեր պատերազմում նահատակված մեր տղաներին. Մենուա Հովսեփյան
«Եթե Առուշ Առուշանյանն այստեղ լիներ, այս հաղթանակը կնվիրեր պատերազմում նահատակված մեր տղաներին»,- ասել է Գորիսի փոխհամայնքապետ...
Աղբյուր` Panorama.am
23:32
Առուշանյանի շտաբում տոնում են հաղթանակը. «Տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար»
Գորիսի համամասնական ընտրությունների մասնակից «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում տոնում են անազատության մեջ պահվող Առուշանյանի...
Աղբյուր` Panorama.am
22:40
Գյումրիում 29 ընտրատեղամասերի արդյունքներով՝ ՔՊ-ն պարտվում է
Գյումրու 82 տեղամասից 29-ից ստացված տվյալների համաձայն, ՏԻՄ ընտրություններում հաղթում է «Բալասանյան» դաշինքը 34,35 տոկոս ձայներով:...
Աղբյուր` Panorama.am
22:17
Իրավասու մարմիններին՝ Տեղում ենթադրյալ ընտրակաշառքի բաժանման հրապարակային տվյալները. ՄԻՊ
Հոկտեմբերի 17-ին՝ Գյումրի, Գորիս և այլ համայնքների տեղական ինքնակավարման մարմինների ընտրությունների օրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն...
Աղբյուր` Panorama.am
21:34
ԿԸՀ. ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 33,23 տոկոս
Ամենաակտիվ մասնակցությունը եղել են Տաթևում, ամենապասիվը՝ Գյումրիում։
Աղբյուր` Panorama.am
21:27
«Հայաստան». Գորիսում ՏԻՄ ընտրությունները մեկ անգամ ևս ապացույցն են այն բանի, որ ՀՀ-ում գնալով խորանում է բռնատիրական ռեժիմը
«Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների, իրավապաշտպան կառույցների ուշադրությունն ենք հրավիրում այս հակասահմանադրական ընթացքի վրա»։
Աղբյուր` Panorama.am
21:23
Շուռնուխում հաղթել է Առուշ Առուշանյանը
Սյունիքի Գորիս համայնքի 18 ընտրատեղամասերից 4 ընտրատեղամասում արդեն ամփոփվել են ընտրությունների արդյունքները։ Գորիսի փոխհամայնքապետ Մենուա...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀԱԿ. Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում
Հոկտեմբերի 15-ին իր մահկանացուն  է կնքել նշանավոր պետական գործիչ, գրող, Ղարաբաղ կոմիտեի անդամ, Հայոց Համազգային Շարժման հիմնադիր անդամ, Հայ...
Աղբյուր` Panorama.am
21:02
Ամբողջ խուզարկության գործընթացն ապօրինի է. Առուշանյանների պաշտպան
«Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում խուզարկությունն ավարտվել է։ Այս մասին լրագրողներին հայտնեց Առուշ Առուշանյանի պաշտպան Արմեն...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններն անցկացվեցին Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 6...
Աղբյուր` Panorama.am
20:10
Մանե Թանդիլյան. Ըստ կից տեսանյութի, Տեղ համայնքում առերևույթ գրանցվել է ընտրակաշառքի դեպք
«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը իրավապահ մարմիններին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին։
Աղբյուր` Panorama.am
19:58
«Զարթոնք» կուսակցություն. Գյումրիում ՔՊ վստահված անձը ուղղորդում է ընտրողներին
Գյումրիում ընտրախախտումները շարունակվում են։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձը ուղղորդում է ընտրողներին։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:54
Այս իշխանության համար օրենք կամ սահմանադրություն խախտելը քաղաքական առօրյա է դարձել. Տիգրան Աբրահամյան
«Իշխանության՝ ՏԻՄ ընտրություններում ներկայացված կազմը ևս հուշում է, որ այն հետագայում իր նպաստն է բերելու երկրում իշխանափոխության գործընթացն արագացնելու գործում»։
Աղբյուր` Panorama.am
19:32
Այս ամեն ինչը վախի մթնոլորտ ստեղծելու, կաշկանդված պահելու համար է. Իրինա Յոլյան
«Շոուն շարունակվում է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Առուշ Առուշանյան» դաշինքի անդամ Իրինա Յոլյանը՝ անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ընտրողներն ամենապասիվը Գյումրիում են
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակած տվյալներով, ՏԻՄ ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 25,51  տոկոս։...
Աղբյուր` Panorama.am
18:41
Ոստիկանությունը պետք է իր գործողությունները կատարի այնպես, որ ընտրական գործընթացին մասնակցող որևէ քաղաքական ուժի համար խոչընդոտներ չառաջանան. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ներկայացվել մի շարք ահազանգեր այն մասին, որ Ոստիկանության մեծաքանակ ծառայողներ են ժամանել...
Աղբյուր` Panorama.am
18:20
Եվա Գևորգյանը Շոպենի անվան 18-րդ մրցույթի եզրափակչում է
Ռուսաստանը և Հայաստանը ներկայացնող ռուսաստանաբնակ երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի, մի շարք մրցույթների դափնեկիր Եվա Գևորգյանն անցել է Շոպենի...
Աղբյուր` Panorama.am
18:17
Ոստիկանական հրոսակախումբն ուղարկվել է Գորիս կոնկրետ «Առուշ Առուշանյան» դաշինքի դեմ աշխատելու համար. Իրինա Յոլյան
Կարմիր բերետավորները Գորիսում մտել են «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ: Համայնքապետի թեկնածու Առուշ Առուշանյանի հորը՝ Գագիկ...
Աղբյուր` Panorama.am
18:15
Մահացել է Փաստաբանների պալատի առաջին նախագահ Ռուբեն Սահակյանը
74 տարեկանում մահացել է Փաստաբանների պալատի նախկին նախագահ, ՀՀ վաստակավոր իրավաբան Ռուբեն Սահակյանը։ Այս մասին հայտնում է փաստաբան Երվանդ...
Աղբյուր` Panorama.am
18:14
«Զարթոնք» կուսակցություն. Ընտրախախտումներ Գյումրիում
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հայտնում է, որ Գյումրու ավագանու ընտրության քվեարկության ընթացքում արձանագրվել են...
Աղբյուր` Panorama.am
18:12
«Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում խուզարկություն է իբր ընտրակաշառք բաժանելու դեպքով. Պաշտպան
Ոստիկանները «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում խուզարկություններ են անում իբր ընտրակաշառք բաժանելու դեպքով հարուցված քրեական գործի...
Աղբյուր` Panorama.am
18:12
ԿԸՀ. ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 14:00-ի դրությամբ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակած տվյալներով, ՏԻՄ ընտրություններին ժամը 14։00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 15,97  տոկոս։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Գորիսում բերման է ենթարկվել «Առուշ Առուշանյան» դաշինքից ավագանու թեկնածուն
Գորիսում բերման է ենթարկվել «Առուշ Առուշանյան» դաշինքից ավագանու թեկնածու Հարություն Սինանյանը։ Այս մասին Yerevan.Today-ին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
13:35
Մահացել է «Շիրակի» ՖԱ-ի ֆուտբոլիստ, 44-օրյա պատերազմի մասնակից Լեռնիկ Ղազարյանը
Այսօր առավոտյան կյանքից հեռացել է «Շիրակ» ֆուտբոլոյին ակումբի ֆուտբոլիստ, 44-օրյա պատերազմի մասնակից Լեռնիկ Ղազարյանը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:13
Ընտրողներն առավել ակտիվ են Մեղրիում ու Տաթևում, պասիվ են Գյումրիում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության վերաբերյալ առաջին ցուցանիշները։ Ըստ այդմ, ժամը 11-ի...
Աղբյուր` Panorama.am
12:58
Երասխում ադրբեջանական կրակոցներից բռնկված հրդեհը կարողացել են մարել այսօր առավոտյան
Հոկտեմբերի 16-ին, ժամը 23։02-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղում այրվում է անասնակեր։ ԱԻ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Լևոն Բարսեղյան. Գյումրիի ընտրատեղամասերում անդորր է, ընտրողները պասիվ են
«Հայրաքաղաք» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց՝ բոլոր...
Աղբյուր` Panorama.am
12:35
«Անկախ դիտորդ». Տեղում առանց պետահամարանիշի մեքենաների վրա ՔՊ թեկնածուի լուսանկարն է
Տեղում անցկացվող համամասնական ընտրությունների ընթացքում «Անկախ դիտորդ»-ը խախտումներ է արձանագրել, որոնք արվել են ՔՊ-ի կողմից։...
Աղբյուր` Panorama.am
12:08
Ընտրությունների նախորդ օրը մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել Գորիս
Սյունիքի մարզի Գորիս  քաղաքում ավագանու  ընտրությունների նախօրեին մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել քաղաք: Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}