Հասարակություն 13:52 14/09/2021 Հայաստան

Մատենադարանի գիտաշխատողը ի շահ Ադրբեջանի կեղծում է Արցախի ինքնորոշման պատմությունը. Վահան Իշխանյան

Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է. 

«Մատենադրանի գիտաշխատողը ի շահ Ադրբեջանի կեղծում է Արցախի ինքնորոշման պատմությունը:

Մատենադարանի գիտաշխատող Գայանե Այվազյանը իր նոր գրությամբ այս անգամ բացահայտում է, որ Ադրբեջանի շահերին է ծառայում այն աստիճան որ մերժում է  Արցախի ինքնորոշման գաղափարը, և ինքնորոշման գաղափարը ընդհանրապես, եթե այն ծագել է կապիտալիստական միջավայրում.

«Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցը կապիտալիստական նախագիծ է: Այն առաջացել է ազգային կապիտալիստական պետություն ստեղծելու արևածագին, ղեկավարվել ազգայնական լիբերալիզմի գաղափարախոսների կողմից: Կապիտալիզմի մեջ ինքնորոշման իրավունքը չի կարող հռչակվել որպես ձախ գաղափար»։

Բացարձակ կեղծիք, Արցախի ինքնորոշման գաղափարի ակունքերը գնում հասնում են մինչև Խամսայի մելիքություններ, ապա 1918-1920 թվեր, երբ Արցախի ժողովուրդը ջանքեր էր թափում Հայաստանի հետ միավորվելու համար, ապա վերածնվում է 1960֊ականներին, Արցախում շարժում է առաջանում Հայաստանին վերամիավորվելու համար, Ադրբեջանի իշխանությունները սկսում են հալածել Ղարաբաղի մտավորականներին, նրանցից շատերը հեռանում, գալիս են Հայաստան, որոնցից մեկն էր գրող, պատմաբան Բագրատ Ուլուբաբյանը։

Հայաստանին վերամիավորման Արցախի ինքնորոշման շարժումը 1960֊ականներից ընդհատակյա կամ կիսաընդհատակ շարունակվում է և 1988թվին բռնկվում, այն բանից հետո երբ Փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստը որոշում է ընդունում.«Դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին որպեսզի նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով»։

Այս պատգամավորներից ո՞վ էր լիբերալ, գրեթե բոլորը կոմկուսի անդամներ էին։ Նույն օրը Երևանում սկսվեցին ցույցեր հաջակցություն ԼՂԻՄ֊ի խորհրդի որոշման, որին ակտիվորեն մասնացկում էին Սիլվա Կապուտիկյանը, Վիկտոր Համբարձումյանը, Սոս Սարգսյանը և բազմաթիվ այլ մտավորականներ, ո՞վ էր նրանցից լիբերալը։ Նույնն էլ Ղարաբաղ կոմիտեի անդամները, 1988-ին նրանցից ոչ ոք լիբերալ հայացքներով հանդես չէր եկել, այդ հետո, Սովետի փլուզման ժամանակ՝ 1990-1991 թվերին Ղարաբաղ կոմիտեի անդամների ստվար մասը և նրա ստեղծած ՀՀՇ֊ն որդեգրեցին լիբերալ գաղափախախոսությունը։

Հարց ունեմ Մատենադարանի գիտխորհրդին՝ Մատենադրանը գիտական հաստատությո՞ւն է, եթե այո, ինչպե՞ս է Մատենադարանում աշխատում մեկը՝ ով պատմությունը խեղաթյուրելով՝ Արցախի ինքնիշխանությունը վերացնելու  ադրբեջանական ֆաշիզմի համար հիմնավորումներ է ստեղծում։

Ձախի գաղափարախոսության հենասյունն է՝ մերժումը մարդու կողմից մարդու շահագործումը, առավել ևս մարդու կողմից մարդու բնաջնջումը։ Եթե այս թեզը կիրառենք արցախյան խնդրի վրա, ապա ձախը մերժում է թուրք֊ադրբեջանական նվաճողների կողմից հայերի բնաջնջման ծրագիրը և աջակցում է թուրք ադրբեջանական նվաճողների գերիշխանությունից ինքնորոշման ու ազատգրական պայքարի յուրաքանչյուր դրսևորում՝ հայերի, քրդերի, թե թալիշների։

Պատահական չի որ Արցախի անկախությունը ճանաչել է ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը, և վերջին պատերազմի ժամանակ բազմաթիվ ձախ մտավորականներ իրենց համերաշխությունը հայտնեցին հայ ժողովրդին, ինչպես , օրինակ, Հարվարդի համալսրանի պրոֆեսոր Քորնել Ուեստի խոսքը.  «Եւ ուրեմն մենք՝ մէ՛կ ժողովուրդէ, մէկ մեծ ժողովուրդէ, մէ՛կ աշխարհա-պատմական ժողովուրդ է՝ կեցած ամերիկեան կայսրութեան մէջտեղ, կը բարձրացնեմ ձայնս ահա՝ մէ՛կ ձայն. ձայն մը սակայն համերաշխ զօրավիգի՝ աշխարհա-պատմական ուրիշ ժողովուրդի մը։ Ժողովուրդի մը որ խոցուած է երկուքի չափ՝ երկու հազար տարիէ աւելի, բայց որ կը շարունակէ բաշխել վիրաւոր բժիշկներ, որ յարատեւօրէն ատելութեան առարկայ եղած է երկու հազար տարիէ աւելի, սակայն կը շարունակէ բաշխել սիրոյ մարտիկներ, որ ահաբեկուած է երկու հազար տարիէ աւելի, սակայն կը շարունակէ բաշխել ազատութեան անհաւատալի ռազմիկներ։

Կ՚ակնարկեմ հայ ժողովուրդի մը որ կու գայ հեռու անցեալէն»(հղումը մեկնաբանության մեջ)։
Ձախը մերժում է գերիշխանությունը և աջակցում անջատմանն ու ինքնորշումը նաև կապիտալիստական համակարգում, ինչպես, օրինակ, ձախերն հիմնականում աջակցում են Կատալոնիայի ինքնորշման շարժմանը։

Հետևաբար, Արցախի ինքնորոշումը, եթե նույնիսկ առաջացած լիներ կապիտալիստական միջավայրում, ինչը ինչպես տեսանք, այդպես չի, այդուհանդերձ կրկին ձախ աջակցություն պիտի վայելեր։

Ձախը ապրուկացում է։ Առանց ապրումակցման չկա ձախ գաղափար։

Գայանե Այվազյանը ու նրա համախոհները ձախի անունից խոսելով իրականում ամենահակաձախ, ամենաաջ, ամենամերժողական քարոզն են տանում, քանի որ նրանց հայտարարությունները զուրկ են ապրումակցումից, այս դեպքում արցախահայությանը ապրումակցումից։ Նրանք «չեն տեսնում», որ Արցախում ապրում են մարդիկ՝ գյուղի աշխատավորներ ու դպրոցի ուսուցիչներ, պետական ծառայողներ, գործարարներ ու բժիշկներ, աշակերտներ և ուսանողներ, երեխաներ և թոշակառուներ, որոնք չեն ուզում Ադրբեջանական գերիշխանության տակ լինել, իսկ 1990֊ականներից հետո չեն ուզում բնաջնջվել, քանի որ այժմ ադրբեջանական գերիշխանություն նշանակում է Արցախի հայ բնակչության բնաջնջում։

Այվազյանի հենց այս տողը թե « Ղարաբաղի ինքնորշման հարցը ղեկավարվել է ազգայնական լիբերալիզմի գաղափարախոսների կողմից», որտեղ նկատի ունի միայն Հայաստանում ղարաբաղյան շարժման ղեկավարներին ի դեմս Ղարաբաղ կոմիտեի ու ՀՀՇ֊ի, մատնում է, որ նրա համար չկան արցախցիներ, «չի տեսնում», որ ղարաբաղյան շարժումը սկզիբ է առել՝ ոչ թե Երևանում այլ Արցախում, ոչ թե «Ղարաբաղ» կոմիտեի կողմից, այլ ԼՂԻՄ Մարզխորհրդի պատգամավորների կողմից, ապա մինչև Ղարաբաղ կոմիտեի ստեղծվելը, Արցախում ստղծվում է  շարժումը կոորդինցնող Կռունկ կոմիտեն, որի անդամներն էին Արկադի Մանուչարով (նա­խա­գահ), Ռոլես Աղաջանյան, Վարդան Հակոբյան, Ռազմիկ Պետրոսյան, Համլետ Գրիգորյան, Մաքսիմ Միրզոյան, Արկադի Կարապետյան, Բորիս Առուշանյան, Ռոբերտ Բաղդասարյան, Համլետ Մովսիսյան, Վլադիմիր Գևորգյան։ Նրանցից ո՞վ  է լիբերալ։ Ոչ ոք։ Բայց Այվազյանի տեսադաշտում նրանք չկան։

Չգիտեմ թե Ադրբեջանում կա՞ այնպիսի մեկը ով Գայանե Այվազյանի նման հետևողկանորեն խեղաթյուրելով ձախ գաղափարախոսությունը, ձախի անունից Արցախի ժողովրդի ինքնորոշման գաղափարը կմերժի, «հիմնավորումներ» ստեղծելով արցախահայությանը բնաջնջելու համար։

Բազմաթիվ ադրբեջանցիներ են հավանություն տալիս նրա գրառումներին և…  բազմաթիվ հայ մտավորականներ են հավանության արժանացնում այն»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:22
GRECO կոչ է անում ավելի ուժեղ վերահսկողություն և հաշվետվողականություն ցուցաբերել բարձրագույն գործադիր գործառույթներում և ոստիկանությունում
Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) այսօր հրապարակված զեկույցում կոչ է անում Հայաստանին շարունակելու իր...
Աղբյուր` Panorama.am
13:09
Ինչ-որ ասում ես, լավ ես անում, ոստիկանների մասին աշխատի քիչ խոսես. Զգուշացում Չախալյանին
«Ինչ-որ ասում ես, լավ ես անում, ոստիկանների մասով  ընդհանրապեսաշխատի քիչ խոսես, ոչ լավ, ոչ վատ»,-կառավարության շենքի դիմաց...
Աղբյուր` Panorama.am
12:58
Գիշերամիզություն ունեցող զինծառայողները չեն խուսափի զինծառայությունից.Սուրեն Պապիկյան
«Առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների կիստաներ ունեցող կամ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի...
Աղբյուր` Panorama.am
12:34
Վահագն Չախալյան. Մեր պայքարը լինելու է շարունակական, մինչև կանգնեցնենք Նիկոլին
«Stop Նիկոլ», «Բավ է», «Ոչ միջանցքին» գրություններով ցուցապաստառներով, «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սամվել Վարդանյանին տնային կալանքի տակ թողնելու իշխանության որոշումը շատ խորամանկ է. Փաստաբան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, արձագանքելով Սամվել Վարդանյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշմանը, գրում է. «Փաստորեն էս...
Աղբյուր` Panorama.am
11:55
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Team Telecom Armenia-ն դարձել է CaseKey բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթի մաս կազմող CaseKey ակադեմիայի գործընկերը։ Համագործակցության...
Աղբյուր` Panorama.am
11:44
Ռուբեն Մելիքյան. Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «1) Դատարանի որոշումը հրապարակվեց երեկ գիշերը՝ ժամը 1:30: Սամվելը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։...
Աղբյուր` Panorama.am
11:19
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
«Այն մեզ հստակ հուշում է, որ մոտ ապագայում սպասվում են մեզանից անկախ, սակայն մեզ համար անբարենպաստ իրադարձություններ»
Աղբյուր` Panorama.am
11:18
Իսկ ինչու Արցախը մենք չենք գնահատում, ինչպես որ ծախել են՝ դոլար-դրամով
Հայաստանում իրավաբան կա՞։ Ճեմ ասում՝ չալարող, ասում եմ՝ մեծ գործերի ունակ։ Ադրբեջանցիները քանդում են զավթած Արցախի հուշարձանները, շենքերը,...
Աղբյուր` Panorama.am
11:15
Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ
Երիտասարդական մետրոյի հարևանությամբ տեղի ունեցող բողոքի ակցիայի վայր ժամանեցին մեծ թվով կարմիրբերատավոր ոստիկաններ։ Նրանք ակցիայի մասնակիցներին...
Աղբյուր` Panorama.am
11:12
Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը
Արթուր Խաչատրյանը գրում է, որ լուրջ, շատ լուրջ հիմնարկ էր։
Աղբյուր` Panorama.am
11:04
Ակցիայի մասնակիցներից մեկը վատացավ. «Ձեր շոուն արեք, գնացեք»
Կարգազանցության պատրաստ մի քանի տասնյակ քաղաքացիներ Վարդան Ղուկասյանի կոչով Երիտասարդական մետրոյի մոտ են։ Ակցիայի մասնակից կանանցից մեկը...
Աղբյուր` Panorama.am
10:59
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
«Շատ կարևոր աշխատաժողով է լինելու Հայաստանից ու աշխարհից հայտնի գիտնականների մասնակցությամբ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արմինե Տիգրանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքացիները փակեցին Աբովյան փողոցը
ԴՕԿ-ի հիմնադիր Վարդան Ղուկասյանի կոչով մի քանի քաղաքացիներ, որոնք հավաքվել էին Մետրոյի Երտասարդական կայարանի հարևանությամբ, փակեցին Աբովյան...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ապրիլի 18-ին փոխանակման կետերում դոլարը և ռուբլին էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 18-ին ժամը 10:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.69 դրամ՝ էժանանալով 1.73 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
10:30
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Փաստ» օրաթերթը գրում է. Սահմանադրական դատարանը որոշել է վերսկսել Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
10:17
Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակունքները հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո. Զեկույց
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն զեկույց է հրապարակել «Փաստահավաք աշխատանքներ Հայաստանի Տավուշի մարզում» թեմայով։
Աղբյուր` Panorama.am
10:14
ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Սամվել Վարդանյանի գործից
Երևան քաղաքում, երթուղային տրանսպորտում ապրիլի 15-ին տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր...
Աղբյուր` Panorama.am
09:47
Արցախում ամենօրյա պարբերությամբ ոչնացվում է համաշխարհային քաղաքակրթություն
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է
Աղբյուր` Panorama.am
09:42
«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը. Դատախազություն
Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին հարկից՝ 127.8 քմ մակերեսով և 2-րդ հարկից՝ 108 քմ մակերեսով տարածքների...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Անահիտ»-ի մրցանակակիրները
Տղամարդու լավագույն դերակատարման է ճանաչցել Մայիս Սարգսյանին, կնոջ լավագույն դերակատար՝ Նարինե Գրիգորյանը
Աղբյուր` Panorama.am
09:31
Սերգեյ Մելքոնյան. Օրինաչափություն է՝ չկա հայ բնակչություն, չկա ռուսական ներկայություն
«Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումն անակնկալ չէր։ Ինձ համար այն, ինչ կատարվում է, ևս մեկ անգամ հաստատում է դարերի օրինաչափությունը՝...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իշխանության խոսքի հանդեպ տավուշցիները հավատ չունեն այլևս և որոշել են սպասել քայլերին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Ինչ հարց որ ներկայացրել էինք, էդ հարցի պատասխանը եկել էր տալու։ Մենք տարբերակ էինք...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Իշխանությունները իրենց «սրտի» կառուցապատողներից որ մեկի մոտ էլ փորձեն ստուգում իրականացնել, կբացահայտեն ավելին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ընտանիքին պատկանող «Բիդեք» ՍՊԸ-ում...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Փաստ». «Գող-գող գալիս-գնում են». Հոգևորականը Փաշինյանի՝ Ոսկեպար այցի մասին
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը նորից գնացել է Ոսկեպար՝ հանդիպելու տեղի բնակչության հետ: Մեր...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ո՛չ պետությունը, ո՛չ համակարգը, ո՛չ էլ ՊԵԿ-ը պատրաստ չէին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս ՊԵԿ-ը հատարարեց, որ 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից
«Հրապարակ» թերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների դուրսբերման մասին տեղեկությունները երեկ...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Փաստ». Իշխանությունը փաստացի խաբեց միջազգային գործընկերներին՝ հարվածի տակ դնելով երկրի վարկանիշն ու հեղինակությունը
«Փաստ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը որոշել է վերսկսել Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգը փորձել է կապ հաստատել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 16-ին իրավապահ համակարգը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Օսկանյանի վերադարձը նախատեսվում է ապրիլի 24-25-ին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած՝ Արցախի ժողովրդի հիմնարար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվել է ծանր հանցագործություն. Խուդոյան
14:50 17/04/2024

Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվել է ծանր հանցագործություն. Խուդոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}