Աշոտյան. «Սրանց կողմից ժողովրդին էշի տեղ դնելը համամարդկային անբարոյականության նոր ռեկորդ սահմանեց»
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, արձագանքելով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, գրում է.
«Կապիտուլյանտ սրիկան, փորձելով սվաղել «գունագեղ» տոնակատարության թեման, Ազգային Ժողովում հայտարարում է, որ միջոցառմանը օգտագործվելու են մեր պետական դրոշը, իսկ մեր եռագույնի գույները վառ են…
Սրանց կողմից ժողովրդին էշի տեղ դնելը համամարդկային անբարոյականության նոր ռեկորդ սահմանեց»։
Հիշեցնենք, որ Փաշինյանը նման հայտարարություն արեց՝ Արցախի պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Աբգար Նազարյանի հոր՝ Գեղամ Նազարյանի հարցին պատասխանելիս։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության դիմացից բերման ենթարկվեց զոհված զինծառայողի հարազատը
- Զոհվածների հարազատները գունագեղ համերգը համարում են սրբապղծություն, նողկալի արարք
- Զոհվածի մայրը մեկ կանչում էր՝ Նիկո՛լ, դուրս արի, մե՛կ որդու նկարի առջև ծնկի եկած հեկեկում ու ասում․ «Կներես, բալես, կներես
- «Գևիս մոտ ծաղիկները սևի հետ մի ուրիշ «գունագեղ» տեսարան են ստեղծում». Էլզա Կիրակոսյան
- «Այս պայմաններում «մասշտաբային և գունագեղ» տոնակատարությունը պարզապես անթույլատրելի է»
- Պատերազմում զոհված ու անհետ կորած զինվորների հարազատները պահանջում են չեղարկել գունագեղ տոնակատարությունը