Կառավարության դիմացից բերման ենթարկվեց զոհված զինծառայողի հարազատը
Այսօր կարմիրբերետավորները կառավարության շենքի մոտից բերման ենթարկեցին զոհված զինծառայողի հարազատին։ Նա միայնակ ակցիա էր իրականացնում, ձեռքին կար պաստառ «Պահանջում ենք չեղարկել համերգը. Հարգեք սուգը» գրությամբ։
Հիշեցնենք, որ Հայաստանի Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, կառավարությունը պատրաստվում է «գունագեղ միջոցառում կազմակերպել, ինչին դեմ են 44-օրյա պատերազմի զոհերի հարազատները։
Նախօրեին պատերազմի զոհերի 340-ից ավելի հարազատներ հայտարարություն էին տարածել, որտեղ կոչ էին արել հրաժարվել սեպտեմբերի 21-ին գունագեղ միջոցառում կազմակերպելու մտադրությունից։ Նրանք դա համարել էին սրբապղծություն, նողկալի արարք:
Տեսանյութը՝ news.am-ի։
Հարակից հրապարակումներ`
- Զոհվածների հարազատները գունագեղ համերգը համարում են սրբապղծություն, նողկալի արարք
- Զոհվածի մայրը մեկ կանչում էր՝ Նիկո՛լ, դուրս արի, մե՛կ որդու նկարի առջև ծնկի եկած հեկեկում ու ասում․ «Կներես, բալես, կներես
- «Գևիս մոտ ծաղիկները սևի հետ մի ուրիշ «գունագեղ» տեսարան են ստեղծում». Էլզա Կիրակոսյան
- «Այս պայմաններում «մասշտաբային և գունագեղ» տոնակատարությունը պարզապես անթույլատրելի է»
- Պատերազմում զոհված ու անհետ կորած զինվորների հարազատները պահանջում են չեղարկել գունագեղ տոնակատարությունը