Թուրքիայում նորից անտառային հրդեհ է սկսվել
Թուրքիայի Թունջելիի (Դերսիմ) նահանգի Օվաջըքի շրջանի Յայլագյունու (քրդ․՝ Սևքու) և Օթուլբահչե (քրդ․՝ Խեզքու) գյուղերի միջև ընկած անտառածածկ տարածքներում հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Դերսիմի քաղաքապետ Ֆաթիհ Մեհմեդ Մաչօղլուն Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ հրդեհի պատճառն այդ շրջանում իրականացված ռազմական գործողությունն է։
Տեղական աղբուրները հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին Օվաջըքում իրականացված ռազմական օպերացիայի ընթացքում շրջանը ռմբակոծվել է շուրջ 20 րոպե, ինչի հետևանքով էլ անտառն սկսել է այրվել։ Նշվում է, որ հրդեհը վերահսկողության տակ առնելու համար որևէ միջամտություն չի արվում։
Նշենք, որ օգոստոսին Հոզաթի և Օվաջըքի շրջանների միջանկյալ գոտում անվտանգության ուժերի և «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) անդամների միջև տեղի ունեցած բախման հետևանքով բռնկված անտառային հրդեհը մարելու համար ևս երկար ժամանակ աշխատանքներ չէին իրականացվել։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ