Քաղաքական 09:50 15/09/2021 Տարածաշրջան

Հարութ Սասունյան. Փաշինյանը չպետք է հետևի Սարգսյանի սխալ քաղաքականությանը Թուրքիայի հետ հարաբերություններում

Նորից նույն բանն ենք անում։ Դեռևս 2009 թվականին նախագահ Սերժ Սարգսյանն  անխոհեմորեն ստորագրեց համաձայնագիր Թուրքիայի հետ՝ իբր թե ընդհանուր սահմանը բացելու համար։ Թեև աշխարհասփյուռ հայությունը կտրականապես դեմ արտահայտվեց այս ծրագրին, սակայն նախագահ Սարգսյանը շարունակում էր պնդել, որ ինքը ճիշտ էր, իսկ մնացած բոլորը սխալվում էին:

Սարգսյանը չէր տեսնում, որ Թուրքիան մտադրություն չուներ բացել սահմանը: Անկարան սահմանի հարցը օգտագործում էր որպես հնարք`Հայաստանից առավելագույն զիջումներ կորզելու համար, ինչպիսիք են՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը, Թուրքիայի տարածքային ամբողջականության ընդունումը, ինչը նշանակում է, որ հայերը պետք է հրաժարվեն Արևմտյան Հայաստանի նկատմամբ իրենց պահանջներից և Արցախի վերադարձը Ադրբեջանին։ Սրանք թուրքական նախապայմաններն էին:

Ավելին, նույնիսկ եթե Հայաստանն ընդուներ այս անթույլատրելի պայմանները, Թուրքիան նորանոր  պահանջներ առաջ կքաշեր:

Նախագահ Սարգսյանը չէր հասկանում, որ եթե Թուրքիան իսկապես ցանկանար բացել սահմանը, ապա դա կարող էր անել առանց արձանագրությունների ստորագրման և Հայաստանին որևէ պահանջ ներկայացնելու: Ի վերջո, Թուրքիան էր, որ միակողմանիորեն փակել էր սահմանը, ոչ թե Հայաստանը, այնպես որ նա կարող էր սահմանը բացել ցանկացած պահի, երբ ուզեր: Երբ նախագահ Սարգսյանը 2009-ին շրջեց սփյուռքի մի քանի համայնքներում, ենթադրաբար սահմանների հարցի վերաբերյալ նրանց տեսակետները պարզելու համար, նա բախվեց զանգվածային բողոքների և առճակատումների Լիբանանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում:

Ի վերջո, Ադրբեջանին հաջողվեց խափանել հայ-թուրքական արձանագրությունները` ճնշում գործադրելով Թուրքիայի վրա, որպեսզի նա դրանք չվավերացնի՝ Արցախը վերադարձնելու համար Հայաստանի վրա առավելագույն ճնշում գործադրելու նպատակով: Որքան էլ զավեշտալի է, Ադրբեջանը, և ոչ թե Սերժ Սարգսյանը ի վերջո պաշտպանեց Հայաստանի շահերը:

Այժմ, 2021 թվականին, մենք տեսնում ենք 2009 թվականի բեմադրության կրկնությունը, միայն թե այս անգամ իրավիճակը շատ ավելի ծանր է, քանի որ Հայաստանը ղեկավարվում է պարտված ղեկավարի կողմից, որն այլընտրանք չունի, քան ընդունել Թուրքիայի և Ադրբեջանի զիջումների ուռճացող պահանջները: Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ Հայաստանն ու Թուրքիան չեն կարող հավերժ թշնամիներ մնալ և վատ բան չեն տեսնում «մեր հակառակորդների» հետ խոսելու մեջ, մոռանում են մեկ առանցքային կետ. ո՞վ է բանակցում։ Մի կողմից, մենք ունենք խորամանկ քաղաքական գործիչ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը, իսկ մյուս կողմից՝ Հայաստանի անփորձ ու պարտված ղեկավարը: Դա նման է նրան, որ ոչխարին խնդրեք բանակցել գայլի հետ: Արդյունքն ակնհայտ է:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս ասաց, որ «Թուրքիան պատրաստ է աշխատել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վրա՝ ակնկալելով, որ հարևան երկիրը կհրաժարվի միակողմանի մեղադրանքներից և իրատեսական հայացքներ կորդեգրի»:

Զարմանալի է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հայտարարությունը համարեց «դրական ազդակ» և խոստացավ նույն կերպ արձագանքել․․․ Թուրքիայի 2009 թ․ նախապայմանները դեռևս սեղանի վրա են, բացառությամբ այն, որ Ադրբեջանը ուժով վերադարձրել է Արցախի մեծ մասը: Այնուամենայնիվ, Թուրքիան շարունակում է պահանջել, որ Հայաստանը հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ձգտումներից և ընդունի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: Անցյալ տարվա պատերազմից ի վեր Ադրբեջանն ու Թուրքիան նոր պայման են դրել. Հայաստանը պետք է «խաղաղության պայմանագիր» ստորագրի Ադրբեջանի հետ, ինչը կնշանակի ընդունել վերջինիս տարածքային ամբողջականությունը, այդպիսով ընդմիշտ հրաժարվելով Արցախից:

Ավելին, նույնիսկ եթե Փաշինյանը համաձայնի ընդունել նման անթույլատրելի պահանջներ, Թուրքիան և Ադրբեջանը, անշուշտ, նոր ավելի մտահոգիչ պայմաններ առաջ կքաշեն: Սա կարմիր գիծ է, որը ոչ մի հայ ղեկավար իրավունք չունի հատել․․․  Ինչպե՞ս կարելի է բանակցել մի երկրի հետ, որը 1915 թվականին գրեթե ոչնչացրեց հայոց ցեղը, իսկ բոլորովին վերջերս՝ անցյալ տարի, սպանեց հազարավոր հայ երիտասարդ զինվորների:

Հիմնականում կատարելով թուրքական առաջին նախապայմանը՝ Արցախի վերադարձը, Ադրբեջանն այժմ ցանկանում է ավարտին հասցնել գործը՝ բռնագրավելով մնացածը, այս անգամ ոչ թե պատերազմով, այլ ստիպելով Հայաստանին կամովին հրաժարվել դրանից՝ ստորագրելով խաբուսիկ «խաղաղության պայմանագիր»։

Ադրբեջանը շարունակում է դանակը խրել Հայաստանի արյունահոսող սիրտը՝ ոտնձգություն իրականացնելով երկրի սահմանների վրա և ապօրինի պահելով ու տանջելով հայ ռազմագերիներին, նույնիսկ այն բանից հետո, երբ Փաշինյանն անհարկի Ադրբեջանին հանձնեց ադրբեջանցիների կողմից  բռնագրավված տարածքներում գտնվող 200 հազար ականների քարտեզները։

2020 թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագրով նման պահանջ չկար: Սակայն, այն իր մեջ ներառում էր հայ ռազմագերիներին վերադարձնելու պահանջը: Փաշինյանը պետք է պնդի, որ ոչինչ չի բանակցվի մինչև ռազմագերիների ազատ արձակումը և ադրբեջանական զորքերի դուրս բերումը Հայաստանի սահմաններից: Այս պայմաններում Հայաստանը պետք է հակադրվի Թուրքիայի նախապայմաններին՝ իր նախապայմաններով:

Կան նաև այնպիսինները, որոնց կարծիքով հայ-թուրքական սահմանի բացումը կխթանի առևտուրը և ֆինանսական օգուտներ կբերի Հայաստանին: Ընդհակառակը, թուրքական էժան ապրանքները կհեղեղեն հայկական շուկան՝ սնանկացնելով տեղական արտադրողներին: Հայ գործարարները չեն կարող մրցել թուրք արտադրողների հետ, որոնք օգուտ են քաղում մեծաքանակ տնտեսությունից` 85 միլիոնանոց բնակչության շուկայի հիման վրա:

Եկեք Հայաստանը էժան չվաճառենք՝ վարվելով այնպես, կարծես թե Թուրքիան մեծ լավություն է անում մեզ՝ առաջարկելով բացել սահմանը: Իրականում, Թուրքիան, բացելով սահմանը, շատ ավելին կշահի, քան Հայաստանը: Հայաստանից ընդամենը 48 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Թուրքիայի Կարս քաղաքում տնտեսությունը  «ծանր հարված» ստացավ սահմանի փակվելուց հետո՝ ըստ EurasiaNet.org-ի: Դրա հետևանքով, Կարսի նահանգի բնակչությունը «662 հազարից (1990 թ․) նվազեց մինչև 285 հազար (2020 թ.)»:

Զավեշտալի է, որ Փաշինյանը, որն իշխանության եկավ՝ ընդդիմանալով իր նախորդների բոլոր գործողություններին, կուրորեն կրկնում է Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ նախորդ նախագահի տապալված քաղաքականությունը: Նա նույնիսկ օգտագործում է Սարգսյանի խոսքերը. «Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց որևէ նախապայմանի»: Թվում է, թե Հայաստանի ղեկավարները ոչ միայն դասեր չեն քաղում անցյալի սխալներից, այլ կուրորեն կրկնում են դրանք: Ինչ-որ չափով հասկանալի կլիներ, եթե Փաշինյանը, որպես պարտված ազգի ղեկավար, խոստովաներ, որ այլ ելք չունի, քան ընդունել ադրբեջանա-թուրքական պարտադրված պայմանները: Սակայն նա այդպես չի ասում։

Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ այս պարտադրված պայմանները, ինչպես Նախիջևանը Արևելյան Ադրբեջանին կապող ուղին և Թուրքիայի հետ սահմանի բացումը  լավագույնս բխում են Հայաստանի շահերից․․․ Նման միջոցառումները լիովին հակասում են Հայաստանի ազգային շահերին: Դրանք իրականում պանթուրքիստների դարավոր երազանքներն են՝ Հայաստանի միջոցով Թուրքիան կապել Հեռավոր Արևելքի թյուրքական հանրապետություններին:

Վիճակն ավելի բարդացնելով, Փաշինյանը վերջին օրերին ողջունեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ Հայաստանը պետք է ջանքեր գործադրի Թուրքիայի հետ սահմանը բացելու համար: Սա զարմանալի չէ, քանի որ նման գործողությունները ձեռնտու են Ռուսաստանին՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից և Արևմուտքից ավելի հեռացնելու համար: Ցավալի է, որ մինչ Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ջանասիրաբար վարում են իրենց ազգային շահերից բխող քաղաքականություն, Հայաստանի ղեկավարը պատկերացում չունի իր երկրի ազգային շահերի մասին:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:50
Իշխանությունը քաղաքական շահերով ղեկավարվելով է սահմանազատման գործընթացը ներկայացնում խաղաղության համատեքստում. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, սահմանազատում չէ։ Սա ուզում եմ հստակ ընդգծել»-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
13:47
Համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար գործադիրը 5,3 մլրդ դրամ հատկացրեց
«Ընդհանուր մոտ 26,2 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը և 19 օբյեկտի, որոնցից 10-ը շինարարության փուլում գտնվող օբյեկտներ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ոստիկանները հերթով մեքենաները քաշելով դուրս են բերում միջպետական ճանապարհից
Տավուշի մարցում ցուցարարները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բագրատաշենի հատվածը։ Ոստիկանները ցուցարարներրին  ստիպում են...
Աղբյուր` Panorama.am
13:37
Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով ուշագնաց եղավ
Օրեր շարունակ Ադրբեջանին միակողմանի զիջումների դեմ Կիրանցում պայքարողների կողքին եղած տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
13:24
«Նիկոլ դավաճան». «Նիկոլ հողատու». Երևանի կենտրոնում փողոցներ են փակել Ուղիղ
Երևանի կենտրոնական փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ ինքանաբուխ ակցիաներ են իրականացնում՝ փակելով...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ցուցարարները կառավարության շենքը լքող Անահիտ Ավանեսյանին ուղեկցեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով
«Կառավարության և վարչապետի կողմից մանրամասն հաղորդվում է, թե ինչ է կատարվում , այն նաև իմ անձնական կարծիքն է։ Այն ինչ քաղաքականություն...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերլարված իրավիճակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Գերասիմ Վարդանյանին փորձում են բերման ենթարկել
Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիները փակել են ճանապարհն՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշցիների պայքարին։ Դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանը օր-օրի փոքրանում է. Գյումրի-Երևան ճանապարհը փակած քաղաքացի
«Ներկայիս իշխանություններն ամենօրյա ռեժիմով հողերը տալիս են, ամեն զիջումից հետո գալիս է նոր զիջում»,-ասում է  Գյումրի-Երևան...
Աղբյուր` Panorama.am
12:57
Փակեցին՝ քաղաքացիները մայրուղիները, ոստիկանները՝ քաղաքացիներին
Խոսքը փաշինյանյան հանձնողական քաղաքականության դեմ ընդվզումն է, որ անկասկած որոշակի ռազմավարություն ունի։ Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիները փակել են...
Աղբյուր` Panorama.am
12:48
Եթե ուզում են, թող Արարատի փոխարեն ընտրեն մեկ ուրիշ լեռ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում, ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քննություն է իրականացվում՝ պարզելու ապրիլի 24-ին Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին անվադողեր այրելու և այդ կերպ երթևեկությունը խուլիգանական...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փակ են Երևան-Գյումրի, Երևան-Սևան, դեպի Իրան ճանապարհները
Ի աջակցություն տավուշցիների՝ Հայաստանի տարածքների միակողմանի զիջումների դեմ պայքարի տարբեր մարզերում մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացնում։...
Աղբյուր` Panorama.am
12:36
Բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որը կարող է երկրի վրա ու տակից պայթի, գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան
«Մեր բոլոր պրոբլեմներն նրա մասին է, որ ասել ենք՝ եկեք չանենք, որովհետև վտանգավոր է»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:23
Թաթոյան. Փաստաբանների դերի վերաբերյալ իրավապահ համակարգում սխալ ընկալում կա
«Իրավական համակարգում իմ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ հաճախ փաստաբանները նույնացվում են իրենց վստահորդների հետ, անգամ երբ փաստաբանը...
Աղբյուր` Panorama.am
12:10
Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
12:04
Կառավարությունը երկարացրեց բռնագաղթած ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը
«Այս նիստում երկարացրեցիքն օժանդակության ծրագրին դիմելու ժամկետները մինչև այս տարվա վերջը»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց ԿԳՄՍ...
Աղբյուր` Panorama.am
11:59
ՔԿ. Իսակովի պողոտայում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
11:35
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Քաղաքացիները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։ Հիշեցնենք, որ բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
11:32
Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող կառավարության, ԱԺ շենքերը բերեն, դնեն թուրքի բերանը, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ. Կիրանցի
«Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը։ Թող գա, տեսնենք՝  ով է։ Երևանում նստած ամեն ինչ այնտեղից կառավարում են։ Թող գան, այս ժողովրդի վիճակը...
Աղբյուր` Panorama.am
11:28
Կառավարությունը վերանայեց ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը
«Որոշման նախագծով վերանայում ենք ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
«Այն վիճակը, որի մեջ հայտնվել է մեր Կիրանցը... Դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ  պայքարի մեջ է եղել, բայց հիմա...
Աղբյուր` Panorama.am
11:09
Սուրենյանց. Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են Արցախի զինանշանը
Սոիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տեխնիկայի օգնությամբ Արցախն օկուպացրած ադրբեջանցիներւ  կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝  հանուն իրենց հայրենիքի ու հանուն հայրենի հողի։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
10:40
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00 կլինի...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}