Գեղարքունիքի մարզպետը որևէ բան չխոստացավ. Գեղամասարի համայնքապետ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանին։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչներն այսօր առավոտից փակել էին Վարդենիս-Սոթք ճանապարհը: Բնակիչներն ակցիա են անում ընդդեմ համայնքների խոշորացման ծրագրի, որով նախատեսվում է միավորել նաև Գեղամասար և Վարդենիս համայնքները: Նրանք մինչև շաբաթ օրը ժամանակ են տվել կառավարությանը՝ արձագանքել իրենց դժգոհություններին, այլապես կրկին կփակեն ճանապարհներ արդեն մի քանի տեղերում։
Մարզպետի հետ հանդիպումից հետո Հակոբ Ավետյանը լրագրողներին ասաց, որ քննարկել են խնդիրը, որոշ հարցերի հետ կապված եղել են համաձայնություններ, անհամաձայնություններ։
«Վերջում եկանք այն համաձայնության, որ իմ առաջարկով կայցելի համայնք, տեղում կծանոթանա խնդիրներին, քանի որ երբ տեղում ես լինում, ավելի լավ ես պատկերացնում խնդիրները, պատկերացումդ փոխվում է, ասացի՝ կարող է տեղում լինեք ու ձեր մոտեցումը փոխվի մեր համայնքի խոշորացման հարցում»,- ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարը։
Նա նշեց, որ մարզպետն առարկայական որևէ բան չի խոստացել։
Հ. Ավետյանի խոսքով, եթե այցից հետո մարզպետի մոտեցումը չփոխվի, դժգոհությունները մնալու են նույնը, այսինքն՝ համայնքի բնակիչների կարծիքը հաշվի չառան ու հենց կառավարության որոշումով իրականացվեց խոշորացման այդ մոդելը։
Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքն ընդգրկում է 18 բնակավայր՝ Փամբակ, Դարանակ, Արեգունի, Գեղամասար, Ավազան, Արփունք, Փոքր Մասրիկ, Կախակնը, Կուտական, Տրետուք, Սոթք, Ազատ, Կութ, Շատվան, Նորաբակ, Գեղամաբակ, Ջաղացաձոր և Շատջրեք։
Հարակից հրապարակումներ`
- Գեղամասարի համայնքապետի ու աշխատակազմի «խնդիրը» ոստիկանությունում
- Ամբողջ գիշեր ականջս լարած սպասում եմ՝ անօդաչո՞ւ է գալիս, պատուհանից նայում եմ՝ թո՞ւրք է գալիս. Գեղամասարի բնակչուհի
- Գնել Սանոսյանն ո՞վ է, սահման գիտի՞, պատերազմի ժամանակ 44 օր կորոնավիրուս էր. Հակոբ Ավետյան
- Ժողովուրդը թողնի գնա, պոստ պահող էլ չենք ունենալու. Բնակիչները փակել են Վարդենիս-Սոթք ճանապարհը
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում