Հունաստանը լիակատար աջակցություն է հայտնում ՆԱՏՕ-ին
Հունաստանը ՆԱՏՕ-ի հուսալի դաշնակիցն է: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է Հունաստանի ազգային պաշտպանության շտաբի պետ Կոնստանտինոս Ֆլորոսը դաշնակից երկրների շտաբի պետերի մակարդակով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի (դաշինքի բարձրագույն ռազմական մարմինը) հանդիպման բացման արարողության ժամանակ:
Արարողությունը տեղի է ունեցել Ծովային ակադեմիայում և ուղիղ հեռարձակվել է հունական ERT հանրային հեռուստատեսությամբ: ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն կհանդիպի երեք օր:
«Հունաստանը ՆԱՏՕ-ի կարևոր անդամ է 1952 թվականից: Այն միշտ աջակցել է ՆԱՏՕ-ի դերը պահպանելու բոլոր ջանքերին: Դաշինքը մեզ միշտ տվել է լավագույն խորհրդատվությունը յուրաքանչյուր երկրի ռազմավարական միջավայրի և ապագայի վերաբերյալ»,- ասել է Ֆլորոսը:
Նրա կարծիքով, ՆԱՏՕ-ն անմիջապես ընկալում է աշխարհաքաղաքական իրավիճակի բոլոր փոփոխությունները և կարող է անմիջապես հարմարվել դրանց: «Մենք հիանալի հնարավորություն կունենանք քննարկելու, թե ինչ պետք է անենք, որպեսզի հայեցակարգը պատշաճ կերպով կյանքի կոչվի մինչև 2030 թվականը»,- ասել է Հունաստանի գլխավոր շտաբի պետը:
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը նշել է, որ հանդիպումը տեղի է ունենում դաշինքի համար շատ կարևոր պահին: «ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն տրամադրում է բոլոր կարևոր ռազմական տեղեկությունները, որոնք արտացոլում են ՆԱՏՕ-ի արձագանքելու պատրաստակամությունը: Քանի որ ՆԱՏՕ-ն միշտ պետք է պատրաստ լինի սպասել այն, ինչ ոչ ոք չի սպասում»,- ասել Բաուերը: Նրա ելույթը հեռարձակվել է հունարեն թարգմանությամբ:
Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը կարծում է, որ այժմ դաշինքը կանգնած է նոր մարտահրավերների առջև, ինչպիսիք են Թալիբանի իշխանության վերադարձը Աֆղանստանում և կայունության խաթարումը տարածաշրջանը, որը հանգեցնում է միգրանտների մեծ հոսքերի:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ