Հարգելի Պապիկյան, գրառումս կարող եք հիմք ընդունել, որպես կուսակցությունից դուրս գալու դիմում. Հայկ Հովհաննիսյան
Քաղաքային իշխանության տարբեր մարմիններում աշխատած Հայկ Հովաննիսյանը դուրս է գալիս Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Հարգելի՛ ընկերներ,
Երկար տարիներ արտերկրում ապրելուց հետո որոշում կայացրեցի վերադառնալ հայրենիք, ու ձեռք բերածս գիտելիքն ու փորձը ծառայեցնել Հայաստանին։ Երկրում դրական փոփոխության ակընկալիքով անդամակցեցի ՔՊ Կուսակցությանը (2016թ):
Այս 5 տարիների ընթացքում անկեղծ եմ եղել իմ ցանկություններում՝ հայրենիքիս ու համաքաղաքացիներիս հանդեպ։ Հասցրել եմ նաևձեռք բերել լավ ընկերներ թե կուսակցության ներսում, թե քաղաքական դաշտում ևթե 2020թ. ռազմի դաշտում։ Հավատարիմ եմ եղել կուսակցության որդեգրած գաղափարներին։
Առանձնակի շնորհակալություն եմ ուզում հայտնել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ վստահության ևհամագործակցության համար։
Ուր էլ որ լինեմ, շարունակելու եմ ծառայեցնել գիտելիքներս բացառապես ի շահ Հայաստանի Հանրապետության ևնրա քաղաքացու։
Այս պահից սկսած պատրաստ եմ լսելու թե աշխատանքի ևթե համագործակցության առաջարկներ։
Հ.Գ. ՔՊ կուսակցության հարգելի նախագահ Սուրեն Պապիկյան։ Գրառումս կարող եք հիմք ընդունել, որպես կուսակցությունից դուրս գալու դիմում»։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ