Վաղը մի քանի քայլերթ է լինելու, բոլորին հորդորում ենք միանալ․ Արմեն Գրիգորյան
«Երեկվանից Կառավարությանը ցույց ենք տալիս, թե ոնց է պետք նշել Անկախության տոնը»,- այս մասին Հանրապետության հրապարակում, որտեղ ընթանում էր 44-օրյա պատերազմում զոհված հերոս տղաների ծնողների ու հարազատների բողոքի ակցիան, ասաց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը
«Երեկ մենք ծաղիկներ դրեցինք Արամ Մանուկյանի և Նժդեհի արձանների մոտ։ Այսօր մենք լուռ, մոմերով երկու ժամ կանգնելու ենք՝ ի հիշատակ բոլոր այն մարդկանց, առաջին հերթին 44-օրյա պատերազմի նահատակների, որոնք կյանքը տվել են անկախ Հայաստանի համար։ Այսպես են նշում Անկախությունը։ Այստեղից ժամը 12-ին քայլերթով կգնանք Եռաբլուր»
Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ վաղը մի քանի քայլերթ է լինելու, և բոլորին հորդորեց միանալ՝ անկախ քաղաքական դիրքորշումներից։
«Կապ չունի՝ քոչարյանական եք, սերժական եք, քրիստոնյա եք, կաթոլիկ, հայ եք, թե ասորի կամ այլ ազգի ներկայացուցիչ, միացեք վաղվա քայլերթին։ Կարևորը, որ այս հողն ու ջուրը համարում եք Ձեր հայրենիքը։ Այստեղ միայն լինելու է դագաղի կողքը համերգ, մի մասնակցեք դրան»,- նշեց Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- Զոհված զինծառայողների հարազատները շարունակում են բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց
- Այս ամենն արվում է, որպեսզի հայերը հարմարվեն թուրքական ամեն ինչի հետ հենց Երևանի կենտրոնում. Միկա Բադալյան
- Թող գնա Որոտանում, որ տվել է թուրքին, այնտեղ գունավոր հրավառություն անի. Զոհված զինծառայողի ծնող
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ