Եթե գումար ունեին, թող կարգավորեին սահմանների ամրությունը․ Կարինե Այվազյան
«Կուզեի, որ այդքան ծախսեր չտրամադրվեր այս համերգին, քանի որ մենք ունենք վերքեր և շատ կարիքներ։ Մեր երիտասարդները ձեռքերը, ոտքերը թողելով պատերազմի դաշտում դարձել են անդամալույծ, նրանք ինտեգրվելու կարիք ունեն հասարակության մեջ, մինչդեռ պետության կողմից ոչ մի նման միջոցառում չի արվում»,- Կարավարության շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց «Հայոց մայրերի համախմբություն» շարժման ներկայացուցիչ Կարինե Այվազյանը։
Նրա խոսքով՝ 1 մլրդ 300 դրամի չափով գումար է ներդրվել, որը կարելի էր ներդնել սահմանների ամրապնդման գործում։
«Մեր սահմանները անպաշտպան վիճակում են գտնվում։ Թուրքերը եկել լցվել են, մեր սահմանները բարձիթողի վիճակում է։ Եթե գումար ունեին, թող կարգավորեին սահմանների ամրությունը, ինչո՞ւ են այսպիսի ճոխություն թույլ տալիս։ Ո՞ւմ են զարմացնելու, եթե մենք սահմանների ամրապնդման խնդիր ունենք»,- ասաց Կարինե Այվազյանը։
Նրա խոսքով՝ քանիցս նամակներով դիմել է Կառավարությանը, սակայն միշտ անպատասխան է մնացել և երբևէ չեն արձագանքել իր դիմումներին։
«Այսօր մենք անկախ երկրում չենք ապրում։ Ի՞նչ անկախության մասին կարող է խոսել, երբ ազերին որ սահմանին ցանկանում գալիս կանգնում է։ Միկրոավտոբուս են կանգնեցնում Գորիս-Կապան ճանապարհին, երեխաներին ահաբեկչությամբ իջեցնում։ Այստեղի իշխանությունն էլ կարծես ազերիների դեսպանությունը լինի մեր երկրում, ընդամենը ներկայացնում է ազերիների շահերը»,- ասաց ծնողներից մեկը և հավելեց․
«Գիտեք ինչ կա, նույն Սովետական Միությունը Կարսը, Արդահանը, Մուշը նվիրեցին։ Դե հիմա հետ ուզեք մեր Կարսը, Նախիջևանը, Մուշը, բա ինչի չեք ուզում, ինչու եք միայն ներկայացնում ազերիների շահերը։ Եթե այդքան բյուջե ունեք, ինչո՞ւ ես հաշմանդամ երեխաներին թողել առանց բուժօգնության, ուրեմն ովքե՞ր եք դուք։ Սրանք երիտթուրքերի սերունդն են»։
Հիշեցնենք, որ Կառավարության շենքի դիմաց շարունակվում է 44-օրյա պատերազմում զոհված հերոս տղաների ծնողների, հարազատների բողոքի ակցիան։ Նրանք հավաքվել են Հանրապետության հրապարակում կրկին նույն պահանջով ՝ չեղարկել սեպտեմբերի 21-ին նախատեսված գունագեղ միջոցառումը:
Հարակից հրապարակումներ`
- Զոհված զինծառայողների հարազատները շարունակում են բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց
- Թող գնա Որոտանում, որ տվել է թուրքին, այնտեղ գունավոր հրավառություն անի. Զոհված զինծառայողի ծնող
- Չեղարկեք համերգը, զոհված զինծառայողների ծնողներն այսօր հավաքվելու են Հանրապետության հրապարակում. Արսեն Ղուկասյան
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ