Պատրիարք Կիրիլը ծաղիկներ է դրել Վոլգոգրադի «Փառքի պանթեոն» հուշահամալիրում
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ծաղիկներ է դրել Վոլգոգրադի Մամաև Կուրգանի «Փառքի պանթեոն» հուշահամալիրի անմար կրակի մոտ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Պատրիարքը այցով գտնվում է Վոլգոգրադում, որտեղ կիրակի առավոտյան օծել է վերստեղծված Ալեքսանդրո-Նևսկի տաճարը:
Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը Տաճարի օծման արարողությունից հետո բարձրացել է Մամաև Բլուր և ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Փառքի սրահում հավերժական կրակի մոտ, ինչպես նաև գրառում է կատարել հուշամատյանում:
«Մեծ ժողովրդի մեծ ճակատամարտը կանխորոշել է ֆաշիզմի դեմ մեծ հաղթանակը՝ ազատագրելով աշխարհը անմարդկային սարսափելի գերությունից և հույս տալով խաղաղ ապագա ունենալու համար, որի ժառանգները դարձան այն սերունդները, որոնց ես էլ եմ պատկանում: Երկրային խոնարհում, հավերժական երախտագիտություն և աղոթքի հավերժական հիշողություն», - գրել է պատրիարքը, որը ներկայացրել է լրագրողներին:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան