Զոհված զինծառայողների հարազատները շարունակում են բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց
Կառավարության շենքի դիմաց շարունակվում է 44-օրյա պատերազմում զոհված հերոս տղաների ծնողների, հարազատների բողոքի ակցիան։
Նրանք հավաքվել են Հանրապետության հրապարակում կրկին նույն պահանջով՝ չեղարկել սեպտեմբերի 21-ին նախատեսված գունագեղ միջոցառումը:
Հիշեցնենք, որ զոհված տղաների ծնողները, կանայք, ընտանիքի անդամները սեպտեմբերի 21-ին՝ պատերազմի առաջին տարելիցից ընդամենը վեց օր առաջ կազմակերպվող գունագեղ համերգը համարում են սրբապղծություն, նողկալի արարք։
Նրանք կոչ են անում հրաժարվել այդ մտադրությունից, և անկախության օրը նշել այլ՝ իրավիճակից բխող տարատեսակ միջոցառումներով։
Բողոքի ակցիայի շրջանակում 44-օրյա պատերազմում զոհված հերոս տղաների ծնողներն ու հարազատները Հանրապետության հրապարակում մոմավառություն կազմակերպեցին, «Հայր մեր»-ը հնչեցրին, որից հետո ավարտվեց բողոքի ակցիան։
Մանրամասները՝ ուղիղ եթերում:
Հարակից հրապարակումներ`
- Թող գնա Որոտանում, որ տվել է թուրքին, այնտեղ գունավոր հրավառություն անի. Զոհված զինծառայողի ծնող
- Չեղարկեք համերգը, զոհված զինծառայողների ծնողներն այսօր հավաքվելու են Հանրապետության հրապարակում. Արսեն Ղուկասյան
- Կառավարության դիմացից բերման ենթարկվեց զոհված զինծառայողի հարազատը
- Տիգրան Աբրահամյանը հանդիպել է 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողների հետ
- Դեմքով ճանաչելի զոհվածին ԴՆԹ-ով են ճանաչում. Զոհված զինծառայողի հայր