ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության անդամները հանդիպել են ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ
Սեպտեմբերի 21-ին ԱՀ խորհրդարանի «Միասնական հայրենիք» խմբակցության անձնակազմը Ազգային ժողովում հանդիպում է ունեցել արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և նախարարի տեղակալ Անուշ Դոլուխանյանի հետ: Այս մասին հայտնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետբ կապերի բաժինը։
«Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը շնորհակալություն է հայտնել ԱԳ նախարարին հրավերն ընդունելու համար և ընդգծել նման հանդիպումների անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով ռազմաքաղաքական մարտահրավերների և խնդիրների որակական փոփոխությունները, որոնք պահանջում են արագ, օպերատիվ արձագանքում և ճիշտ քայլերի ձեռնարկում:
ԱԳ նախարարը ողջունել է նման ձևաչափով հանդիպումները և կարևորել նաև խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների օգտագործումը առկա իրողություններում:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել արտաքին քաղաքականության, տարածաշրջանային զարգացումների, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, արտաքին քաղաքական ճակատում միասնական հանդես գալու և այլ հարցերի վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան