Այս իշխանության ապիկար կամ ծրագրած քաղաքականության պատճառով մեր անկախությունը բավականաչափ զիջել ենք. Աղվան Վարդանյան
«Անկախությունն առանց զոհողությունների, առանց զոհաբերությունների, հայրենիքի համար տրված կյանքերի չի լինում»,-«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Նա նշեց, որ այս իշխանության ապիկար կամ ծրագրած քաղաքականության պատճառով մեր անկախությունը բավականաչափ զիջել ենք, մեր ինքիշխանությունը նվազեցրել ենք, ողբերգական կորուստներ ենք ունեցել:
«Այս պայմաններում անկախությունը նշելու միակ տեղն այս բարձունքն է՝ Եռաբլուրը, որպեսզի հարգենք այն մարդկանց հիշատակը, ովքեր անկախ հայրենիք են ստեղծել»,-ասաց Աղվան Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Հակոբյան. Անկախության 30-րդ տարեդարձի օրը մենք բոլորս մի կարևոր խնդիր ունենք՝ կանգնեցնել պարտությունը և վերածնվել
- Հերոս տեղերքի մարտիրոսմամբ արհավիրքի պայմաններում դժվար է խոսել տոնի մասին. Արամ Վարդևանյան
- Լիլիթ Գալստյան. Պետությունը կազմաքանդման մի ընթացք է ապրում
- Սեյրան Օհանյան. Այսօր լիակատար անկախության մասին դժվար է խոսել
- «Հայաստան» դաշինք. Հայ ժողովրդին կամք և ոգի է անհրաժեշտնոր վերելքի ուղիներ գտնելու և միասնաբար կասեցնելու երկրի կործանարար ընթացքը
- Ռոբերտ Քոչարյան. Ուզում եմ հույս հայտնել, որ ազգն իր մեջ ուժ կգտնի ձերբազատվելու այն իշխանությունից, որն ազգային աղետի պատճառ դարձավ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ