Եթե ժողովուրդը միավորվի, որևէ ազգադավ իշխանություն երբեք չի հաջողի․ Արթուր Խաչատրյան
«Աշխարհում հազարավոր ազգեր կան և միայն մի քանի հարյուր ազգ սեփական անկախ պետականություն ունենալու երջանկությունը, պատիվն ունեն»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատարյանը։
Նա նշեց՝ հասկանում է, որ այսօր որևէ մեկը տոնական տարամադրություն չունի, բայց նույնիսկ այս պայմաններում պետք է արժևորել անկախության խորհուրդը։
«Այսօր, երբ մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը կանգնած է կործանման եզրին, պետք է կարողանանք բռունցքվել, միավորվել և արժանի հարվածը հասցնել արտաքին թշնամիներին և նաև հասկացնենք ներքին թշնամիներին, որ իրենց դավերը, որոնք ցանկանում են մեր ազգի դեմ նյութել, դատապարտված են ձախողման»,- ասաց Ա. Խաչատրյանը։
ՀՅԴ-ական գործիչն ընդգծեց, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, եթե ժողովուրդը միակամ իր հուժկու խուսքն ասի, որևէ իշխանություն, անկախ նրանց ունեցած քաղաքական նպատակներից, չի հաջողի։
«Բանալի ժողովորդի ձեռքում է, եթե ժողովուրդը միավորվի, որևէ իշխանություն, որքան էլ ազգադավ նպատակներ ունենա, որքան էլ փորձի թաքնվել ժողովրդի տված պողպատե մանդատի թիկունքում, երբեք չի հաջողի»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այս իշխանության ապիկար կամ ծրագրած քաղաքականության պատճառով մեր անկախությունը բավականաչափ զիջել ենք. Աղվան Վարդանյան
- Վահե Հակոբյան. Անկախության 30-րդ տարեդարձի օրը մենք բոլորս մի կարևոր խնդիր ունենք՝ կանգնեցնել պարտությունը և վերածնվել
- Հերոս տեղերքի մարտիրոսմամբ արհավիրքի պայմաններում դժվար է խոսել տոնի մասին. Արամ Վարդևանյան
- Լիլիթ Գալստյան. Պետությունը կազմաքանդման մի ընթացք է ապրում
- Սեյրան Օհանյան. Այսօր լիակատար անկախության մասին դժվար է խոսել
- «Հայաստան» դաշինք. Հայ ժողովրդին կամք և ոգի է անհրաժեշտնոր վերելքի ուղիներ գտնելու և միասնաբար կասեցնելու երկրի կործանարար ընթացքը
- Ռոբերտ Քոչարյան. Ուզում եմ հույս հայտնել, որ ազգն իր մեջ ուժ կգտնի ձերբազատվելու այն իշխանությունից, որն ազգային աղետի պատճառ դարձավ
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները