Լիլիթ Գալստյան. Պետությունը կազմաքանդման մի ընթացք է ապրում
«Բացառիկ տոն ցանկացած ժողովորդի համար։ Մենք ընտրեցինք ազգի կազմակերպվածության բարձրագույն ձևը՝ անկախ պետականությունը»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը։
Նա ցավով նշեց, որ վերջին երեք տարիներին իշխանության եկած քաղաքական ուժը ոչ միայն նվաստացերց մեր հաղթանակները, իր վարած ապիկար քաղաքականության արդյունքում գրեթե սևացրեց մեր անցյալը, այսօր զոհասեղանին է մոտեցրել մեր անկախության ապագան։
«Մեր կորուստներն անտանելի են, երկիրը ծանր-ծանր պայմանների մեջ է հայտնվել, այսօր կասկածի տակ ենք դնում պետականությունը, ապագան։ «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական ուժը ոչ միայն սևացրեց անցյալը, անորոշ ներկայի մեջ ենք մենք ապրում և նույնքան վտանգված է ապագան։ Պետությունը կազմաքանդման մի ընթացք է ապրում»,- ասաց Լիլիթ Գալստյանը։
Նա նշեց, որ ծանր ապրումներով է այսօր եկել Եռաբլուր, ինչ որ իմաստով նաև իմաստավորելու, արժևորելու նահատակված տղաների գիտակցված զոհաբերությունը հանուն անկախության ու հանուն պետականության։
Լիլիթ Գալստյանը համոզմունք հայտնեց՝ հայ ժողովրդի կենսունակ, գիտակից մի հատված իր մեջ արթնացումի, ոգու, համոզումի ուժ կգնի արժևորելու անկախությունը, մեր ձեռքբերումները, արժանի կլինի մեր նահատակներին, ովքեր հանգչում են այստեղ՝ Եռաբլուրում։
«Համոզված եմ՝ միասին կկարողանանք ծանր ժամանակները հաղթահարել, Հայաստանին ուղղված բոլոր մարտահրավերները հաղթահարել, վերագտնել մեզ, մեր կոտրված մեջքն ուղղել ու շարունակել մեր ընթացքը։ Որքան էլ ծանր են ապրումներս, մի կողմից կորուստները, հավատում եմ մեր իմաստուն տեսակին, արթացմանը, իմ պետականության ապագային»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Սեյրան Օհանյան. Այսօր լիակատար անկախության մասին դժվար է խոսել
- «Հայաստան» դաշինք. Հայ ժողովրդին կամք և ոգի է անհրաժեշտնոր վերելքի ուղիներ գտնելու և միասնաբար կասեցնելու երկրի կործանարար ընթացքը
- Ռոբերտ Քոչարյան. Ուզում եմ հույս հայտնել, որ ազգն իր մեջ ուժ կգտնի ձերբազատվելու այն իշխանությունից, որն ազգային աղետի պատճառ դարձավ
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան