Իրենք զոհվել են, որ մյուսներն ապրեն․ Հովիկ Աղազարյան
«Ես չեմ կարծում, որ անկախության միջոցառումները քննադատելն արդարացի է»։ Այս մասին Երասխ համայնքում «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է ԱԺ իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Նա ներողություն խնդրելով զոհվածների ծնողներից` նշել է. «Իրենք զոհվել են, որ մյուսներն ապրեն»։
Նրա խոսքով՝ անկախությանը նվիրված միջոցառման ծրագրում գուցե որոշակի ճշգրտումներ եղել են։
Անդրադառնալով նաև Սյունիքի ճանապարհներից ադրբեջանցիների կողմից հայերին առևանգելուն` ասաց. «Դա նորմալ երևույթ չէ, բայց ցավոք սրտի իրողություն է։ Պետք է Ձեր ասած հարցը լուծենք` արագացնելով այն ճանապարհի շինարարությունը, որն այսօր շատ լայն մասշտաբով կատարվում է»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան