Պատրուշևը հայտարարել է Մեծ Բրիտանիայի կայսերական հավակնությունների մասին
Եվրամիությունից դուրս գալուց հետո Լոնդոնը վրեժխնդրությամբ փորձում է իրականացնել «համաշխարհային Բրիտանիայի» նախագիծը, կարծում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։ Գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Եվրամիությունից դուրս գալուց հետո Լոնդոնը կրկնակի ուժով ձեռնամուխ է եղել "գլոբալ Բրիտանիայի" նախագծի իրականացմանը։ Սակայն, նախքան նախկին կայսերական մեծության վերածնունդն իրականացնելը, բրիտանացիները լավ կանեին իրենց տան խնդիրները լուծեին», - հայտարարել է նա։
Նրա խոսքով՝ թագավորությունը, թաքնված գլոբալիզացիայի հետևում, ցանկանում է իր կայսրությունը կառուցել հին մեթոդներով: