Հասարակություն 17:54 21/09/2021 Հայաստան

«Արևիկ» ազգային պարկում հրդեհի՝ ցեմենտով մարման տարբերակն անդառնալի վիճակ կարող է ստեղծի. Բնապահպան

Հինգ օրից ավելի է  «Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից պարբերաբար հայտնում են, որ աշխատանքները շարունակվում են, ուղղաթիռ է ընդգրկվել: Մեղրի համայնքի ղեկավար պաշտոնակատար Արարատ Թումանյանը հայտնում է, որ ցեմենտի պարկեր են բարձում, ուղղաթիռից պարկերը նետում են անտառներում կրակի օջախների վրա, բավական արդյունավետ միջոց է։

«Արդեն երկու ռեյս արել են, դրական արդունքներ են ֆիքսվում»,- ասում է նա։

Բնապահպան Սիլվա Ադամյանը Panorama.am-ի հետ զրույցում հրդեհը մարելու այս տարբերակը գնահատեց անթույլատրելի, սխալ մոտեցում, որն անդառնալի վիճակ կարող է ստեղծի։

«Բազմիցս ելույթ եմ ունեցել, դեռ նախկին իշխանության օրոք ենք բարձրաձայնել, երբ Խոսրովի արգելոցում հրդեհի հետ կապված լուրջ խնդիրներ կային, երբ ցեմենտի պարկերով ցեմենտն  ուղղակի լցնում էին հրդեհի վրա, քանի որ այլ միջոցներ, հնարավորություներ չունեին, հատուկ ինքնաթիռներ չունեին ջրով մարելու համար»,- ասաց բնապահպանը։

Ըստ Ս. Ադամյանի, կրակը մարելու միջոց է նաև ավազը։

«Մեր հրշեջ ծառայությունը հրաշալի գիտի, թե ինչ թույլատրելի միջոցներ կան։ Ցեմենտը թույլատրելի է այն տարածքներում, որտեղ չկա բուսականություն։ Պատկերացնում եք՝ այդ տարածքներում, որտեղ արդեն փորձել են ջրի միջոցով մարել ու չի ստացվել, ցեմենտով են ուզում մարել։ Ցեմենտն ամրանում է այդ տարածքում, եթե այն մաքրելու միջոցառումներ չարվեն, իսկ ես խիստ կասկածում եմ, որ հիմա հատուկ  միջոցառումներ կարվեն տարածքի մաքրման համար, ինչը բավականին բարդ գործ է, որպեսզի բուսականությունը, հողի վերին շերտը չվնասվի»,- նշեց նա։

Սիլվա Ադամյանի խոսքով, սա շատ լուրջ խնդիր է. «Որպես բնապահպան, ինձ համար տարօրինակ ու զարմանալի է, որ այսքան խոսելուց հետո՝ նախկինում և հիմա, ասելով, որ անթույլատրելի պրոցես է, հիմա էլի այդպես են փորձում մարել։ Երկիրը պատրաստ չէ արտակարգ իրավիճակներին, համայնքապետերն անգրագետ ձևով, հաշվի չառնելով բնապահպանական խնդիրները, ինքնագլուխ գործողություններ են կատարում, մենակ թե հրդեհը մարի, չհասնի գյուղերին։

Հասկանալի է, որ պետք է մարվի հրդեհը, բայց ի՞նչ միջոցներով։  Եթե այսպես շարունակենք,  Խոսրովի արգելոցը, «Արևիկ» ազգային պարկը կամ այլ անտառային տարածքների մեծ մասը կկորցնենք կամ տարիներ շարունակ այնտեղ բուսականությունը դժվար կաճի, տեղեր կլինեն՝  ընդհանրապես չեն աճի»։

Նա հիշեց, երբ Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի ժամանակ դժգոհություն էին հայտնել ցեմենտով մարման գործողության դեմ, համապատասխան մարմիններն ասել էին, որ սխալ էին արել, փոխարինել էին ջրով ու ավազով, ինքնաթիռ էին վարձել ջրով մարելու համար։

«Այս պարագայում թույլ են տվել հրդեհն անցնի մեծ տարածքներ, մեծ վնաս է տրվել։ «Արևիկ» ազգային պարկը հրաշալի կենսաբազամազնություն ունի, կուսական տեղեր կան։ Այսպիսի վերաբերմունքը բացարձակ անթույլատրելի է»,- ասաց Ս. Ադամյանը։

Նա նշեց, որ իր համար արդեն զարմանալի ոչինչ չկա, միայն զայրանում է։

«Ինչ տեղի ունեցավ վերջին երեք տարիներին, արդեն բոլորովին չեն զարմացնում, բայց զայրացնում են։ Բոլոր բնապահպանական խնդիրներում առաջ են քաշվում այնպիսի որոշումներ, լուծումներ, որոնք բացարձակ մասնագիտական հիմք չունեն իրենց տակ։ Սա ոչ միայն վերաբերում է հրդեհներին, օրինակ, նաև Սևանա լճի խնդրին։ Փաստացի ոչ մի հարց մինչև վերջ չի լուծվում»,- ասաց Սիլվա Ադամյանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:20
Իմ կարծիքով, Փաշինյանն անկեղծ սիրում է ադրբեջանցիներին. ավելի շատ՝ քան հայերին. Արամ Պետրոսյան
«Ոսկեպարում է գտնվում հայկական եկեղեցի, որը 7-րդ դարի կոթող է: 7-րդ դարում այս տարածաշրջանում թուրքական ներկայություն չի եղել, դրանից...
Աղբյուր` Panorama.am
23:09
Քաղաքացին հարցնում է ԱՆ-ին՝ ով պետք է այս դեղի դեղատոմսը գրի
«Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն»-ի նախագահ Տիգրան Մաթևոսյանը գրում է. «ՀՀ առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
22:49
Փաշինյանը անձամբ է վարել ՀՀ գյուղեր հանձնելու բանակցությունները Տավուշի մարզում
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ՝ այսօր Տավուշում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:...
Աղբյուր` Panorama.am
22:30
Հայաստանի և Մալթայի արտաքին գերատեսչությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մարտի 18-ին Վալետայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Մալթայի Հանրապետության ԱԳ նախարարության...
Աղբյուր` Panorama.am
22:12
«КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել «Hyundai»-ին
Այսօր՝ մարտի 18-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու դիմաց, 55-ամյա...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ոսկեպարի և Բաղանիսի, Նոյեմբերյանի, Ոսկևանի բնակիչները պատրաստ են ինքնապաշտպանություն կազմակերպել
Ոսկեպարի և Բաղանիսի, Նոյեմբերյանի, Ոսկևանի բնակիչները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո քննարկում են անցկացրել և պատրաստակամություն հայտնել...
Աղբյուր` Panorama.am
21:20
ԱՄՆ-ը հրաժարվել է շնորհավորել Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
ԱՄՆ-ը մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:52
Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ...
Աղբյուր` Panorama.am
20:35
Ջերմուկի, Ապարանի, Արագածի, Մարտունիի տարածաշրջաններում ձյուն է տեղում
«Ճանապարհային դեպարտամենտ»-ից հայտնում են․ «Մարտի 18-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում,...
Աղբյուր` Panorama.am
20:22
Միջազգային մրցաշարից հայ բռնցքամարտիկները կվերադառնան 4 մեդալով
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է․ «Սերբիայում կայացած բռնցքամարտի  Ա կարգի միջազգային մրցաշարից հայ...
Աղբյուր` Panorama.am
20:08
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանում է
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վրաստանում է։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝  նա կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և նախագահ...
Աղբյուր` Panorama.am
19:53
Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան
Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ»...
Աղբյուր` Panorama.am
19:33
ԱՄՆ-ը հայտնել է Ռուսաստանի և Չինաստանի հետ սպառազինությունների վերահսկման հարցը քննարկելու ցանկության մասին
Միացյալ Նահանգները հենց հիմա ցանկանում է առանց նախապայմանների երկկողմ քննարկումների մեջ մտնել Չինաստանի և Ռուսաստանի հետ սպառազինությունների...
Աղբյուր` Panorama.am
19:18
Խնդիրը մեկն է՝ կտրել և դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության այս ուղին․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը «Տելեգրամի» իր ալիքում գրում է․ «Կասե՞ք՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի ինչի՞ն են պետք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորգի․ Կատարվածը «Հայերի երկրորդ ցեղասպանություն» է
 Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կազմակերպմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսում մարտի 13-ին կայացել է «Ցեղասպանության հակադարձում. Արցախի բնիկ հայերի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Մարտի 30-ից հետվճարի ծրագրից կարող են օգտվել 11 բանկերի քարտապանները
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են․ «Սկսած մարտի 30-ից հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի...
Աղբյուր` Panorama.am
18:38
Ալիևը վերանվանել է օկուպացված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերանվանել է օկուպացված Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակը, ինչի մասին գրում են ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:25
Մարտի 22-26-ը տեղի կունենա բեմանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ՝ Արշալույս Չիֆլիկյանի նկարների ցուցահանդեսը
Մարտի 22-ին ժամը 17-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա  բեմանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ՝ Արշալույս Չիֆլիկյանի ...
Աղբյուր` Panorama.am
18:10
Այդ դեպքում ուր է՞ գնում Հայաստանը․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Վերջին օրերին հիմնական քննարկումներն ու կոշտ բանավեճերն...
Աղբյուր` Panorama.am
18:00
Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզվում են
Մարտի 16-ին՝ ժամը 19։10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քանաքեռավան բնակավայրում գործող ԱԳԼՃ կայանում «Պեժո» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
17:45
Չլինի այնպես, որ օրենքը դառնա մահակ որոշ կառույցների համար, որ տառակերություն անեն. Վահե Ղազարյան
«Գյուղացու վճարը պետք է անմիջապես վճարվի, կամ հնարավորինս շուտ։ Այստեղ խնդիր է, թե ինչպես են իրականացվում վարչարարությունը, որովհետև...
Աղբյուր` Panorama.am
17:40
Աբովյանում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության վարույթով մեղադրանք է ներկայացվել ևս երեք անձի
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում նույն քաղաքի բնակչի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
17:32
Երևանի այսօրվա կառուցապատումը հայրենադավություն է. Հաղթանակ Շահումյան
Հայաստանում «Ակադեմիական քաղաքի» գաղափարը դրվել է դեռևս 80-ական թվականների սկզբին. Երևանից դեպի Աբովյան տանող ճանապարհի  ձախ...
Աղբյուր` Panorama.am
17:21
Մի շարք շրջաններում ձյուն է տեղում
Մարտի 18-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում, Ջերմուկի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Աշոցքի, Սևանի, Գավառի,...
Աղբյուր` Panorama.am
17:16
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
Team Telecom Armenia-ն շարունակում է իրականացնել իր ռազմավարական ծրագրերը` կապի ամենաժամանակակից ծառայությունները հասանելի դարձնելով ամենուր՝...
Աղբյուր` Panorama.am
17:09
Գյուղմթերք մթերելու դիմաց վճարը 30 օր ուշացնելու դեպքում վարչական տույժ է նախատեսվում
«Էական փոփոխություններ են նախատեսվում գյուղատնտեսական ապրանքների ձեռքբերման և իրացման մասով, որոնց նպատական է հավասարակշռել պայմանագրային...
Աղբյուր` Panorama.am
16:56
Փաշինյանը հայտնել է Ոսկեպարում, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել Ադրբեջանին, այլապես պատերազմ կլինի. Պատգամավոր
«Փաշինյանը կոնկրետ ժամկետներ չի նշել, սակայն մեր տեղեկություններով՝ այցի նպատակը հենց գործողություններն արագացնելն է եղել»:
Աղբյուր` Panorama.am
16:48
Սեփական ժողովրդին պատերազմով ու պարտությամբ սարսափի մեջ պահող ղեկավար ունենալը մեծագույն անեծք է այդ ժողովրդի վրա. Քաղաքագետ
«Սահմանամերձ գյուղում էդպիսի խոսակցություն կարող էր ունենալ միայն թշնամին»։
Աղբյուր` Panorama.am
16:41
Դավիթ Անանյանի հիշեցումը. Դուք չեք կարող բանակցել նրանց հետ, ովքեր եկել են ձեզ սպանելու
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է. «Հայտնի պետական գործիչ և Իսրայելի նախկին վարչապետ Գոլդա Մեիրի հետևյալ հայտնի խոսքերը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևանի ծառերի գրեթե կեսը կորցրել կամ կորցնում է իր կենսունակությունը. Բեգոյան
12:15 18/03/2024

Երևանի ծառերի գրեթե կեսը կորցրել կամ կորցնում է իր կենսունակությունը. Բեգոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}