Ռուսաստանի և ԱՄՆ-ի գլխավոր շտաբերի պետերը հանդիպում են անցկացրել Ֆինլանդիայում
Ռուսաստանի Դաշնության Զինված Ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և ԱՄՆ շտաբերի պետերի կոմիտեի նախագահ Մարկ Միլին չորեքշաբթի հանդիպում են անցկացրել Ֆինլանդիայում, որտեղ, մասնավորապես, քննարկվել է ռազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցած միջադեպերի մասին ռիսկի նվազեցման հարցը, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Հանդիպման ընթացքում զորահրամանատարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ ռազմական գործունեության ընթացքում միջադեպերի առաջացման ռիսկերի նվազեցումը։ Հանդիպումը կառուցողական բնույթ է կրել»,- հայտնել են գերատեսչությունում։
Հանդիպումը կայացել է Ֆինլանդիայում Ֆինլանդիայի կառավարության նստավայրի տարածքում ՝ Վանտաա քաղաքում, մայրաքաղաքից 40 կմ հյուսիս: