Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

22:59 Աշխարհում
Ավստրիայի նոր կանցլեր Նեհամերը երդում է տվել

Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը երկուշաբթի ընդունել է նոր կանցլեր Կարլ Նեհամերի երդմնակալությունը: Արարողությունը տեղի է ունեցել երկուշաբթի՝ դեկտեմբերի 6-ին, դաշնային նախագահի նստավայրում։

Աղբյուր՝ ria.ru

18:00 Աշխարհում
Իրանը քննադատում է Ֆրանսիային ԱՄԷ-ին զենք վաճառելու համար

Իրանը երկուշաբթի մեղադրել է Ֆրանսիային՝ Պարսից ծոցի տարածաշրջանը «ապակայունացնելու» մեջ այն բանից հետո, երբ Փարիզը Արաբական Միացյալ Էմիրությունների հետ 14 միլիարդ եվրո արժողությամբ ռեկորդային պայմանագիր ստորագրեց՝ 80 Rafale կործանիչներ մատակարարելու համար:

Աղբյուր՝ france24.com

17:56 Աշխարհում
Ալեք Բոլդուինը ջնջել է Twitter-ի օգտահաշիվը՝ օպերատորի մահվան մասին հարցազրույցից հետո

Դերասան Ալեք Բոլդուինը ջնջել է Twitter-ի իր էջերից մեկը ABC-ին տված հարցազրույցից հետո, որտեղ նա պատմել է «Ժանգ» ֆիլմի նկարահանման հրապարակում օպերատոր Գալինա Հաթչինսի մահվան մասին։ Բոլդուինն ուներ Twitter-ի երկու հաստատված օգտահաշիվ, որոնցից մեկում նա առավել հաճախ էր գրառումներ կատարում: Դերասանը ջնջել է հենց այս հաշիվը։

Աղբյուր՝ kulturomania.ru

17:33 Աշխարհում
Կիրկորովին վարչական կալանք է սպառնում՝ տուգանքմերը ժամանակին չվճարելու համար

Ֆիլիպ Կիրկորովին մինչև 15 օր ժամկետով կալանք է սպառնում՝ ճանապարհային ոստիկանության կողմից նշանակված 90 տուգանք ժամանակին չվճարելու համար։ Դատարանը չի հայտնել, թե ինչ խախտման համար է երգիչը տուգանվել 90 անգամ։

Աղբյուր՝ tass.ru

17:10 Աշխարհում
ԱՄԷ-ի անվտանգության խորհրդի ներկայացուցիչը քննարկել է հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրները

Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային անվտանգության ավագ խորհրդականը երկուշաբթի Իրան կատարած բացառիկ այցի շրջանակում հանդիպում է անցկացրել իր իրանցի գործընկերոջ և կոշտ դիրքորաշում ունեցող նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ՝ ի նշան երկու երկրների երկարամյա տարաձայնությունների հաղթահարմանը և համագործակցության ամրապնդմանը:

Աղբյուր՝ reuters.com

16:26 Աշխարհում
Սերբիայի իշխանություններին սպառնում են պատժամիջոցներ կիրառել՝ Ռուսաստան յուրաքանչյուր այցից հետո

Սերբիայի ղեկավարության ներկայացուցիչների Ռուսաստան յուրաքանչյուր այցից հետո երկրի իշխանություններին սպառնում են արևմտյան պատժամիջոցներով: Այս մասին հայտարարել է Սերբիայի ՆԳ նախարար Ալեքսանդր Վուլինը, ով դեկտեմբերի 2-3-ը աշխատանքային հանդիպումներ են անցկացրել Մոսկվայում:

Աղբյուր՝ ria.ru

15:29 Աշխարհում
Մոսկվան կունենա իր Էրմիտաժը

Մոսկվայի իշխանությունները ԶԻԼ-ում (Լիխաչյովի անվան գործարանում) Էրմիտաժի մասնաճյուղի կառուցման թույլտվություն են տվել։ Այս մասին հայտնել է «Մոսկոմստրոյինվեստ»-ի մամուլի ծառայությունը։

Աղբյուր՝ lenta.ru

15:20 Աշխարհում
Մյանմայի դատարանը գահընկեց արված առաջնորդին դատապարտեց չորս տարվա ազատազրկման

Մյանմայի պաշտոնանկ արված առաջնորդ Աուն Սան Սու Չժին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման առաջին վճռով՝ մի շարք դատավճիռներից, որոնցով նա կարող է ցմահ ազատազրկվել: Նա մեղավոր է ճանաչվել այլախոհություն հրահրելու և Covid-ի կանոնները խախտելու մեղադրանքով՝ բնական աղետների մասին օրենքի համաձայն: Սու Չժիին ընդհանուր առմամբ առաջադրվել է 11 մեղադրանք: Նա հերքել է բոլոր մեղադրանքները։

Աղբյուր՝ bbc.com

14:56 Աշխարհում
Ֆաբիան Ռուիսն այս ամառ կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»

«Լիվերպուլի» ղեկավարությունը կարծում է, որ ֆուտբոլիստը կօգնի թիմին ուժեղացնել կիսապաշտպանության գիծը։ Ինքը՝ իսպանացին, պատրաստ է նոր ակումբ տեղափոխվել։ 25-ամյա Ռուիսը «Նապոլիում» հանդես է գալիս 2018 թվականի ամառից։ Նրա պայմանագիրն ավարտվում է 2023 թվականին։ Transfermarkt-ը խաղացողին գնահատում է 45 միլիոն եվրո։

Աղբյուր՝ sport-express.ru

14:49 Տարածաշրջան
Իրանի նախագահը հայտնել է, որ աշխատում է պատժամիջոցների վերացման ուղղությամբ

Էբրահիմ Ռաիսին խոստացել է լուծել Իրանի տնտեսական դժվարությունները և ասել, որ իր կառավարությունն աշխատում է պատժամիջոցները չեղարկելու ուղղությամբ: Այս մասին նա հայտարարել է կիրակի օրը կայացած հեռուստատեսային հարցազրույցում՝ նշանավորելով իր իշխանության առաջին 100 օրը:

Աղբյուր՝ france24.com

14:34 Աշխարհում
Բենեդիկտ Քամբերբեչին Աֆրիկայում առևանգել են

«WTF Մարկ Մարոնի հետ» փոդքասթի շրջանակում դերասան Բենեդիկտ Քամբերբեչը պատմել է, թե ինչպես են Աֆրիկայում ավազակները կապել իրեն կոշիկների քուղերով և մտցրել մեքենայի բեռնախցիկը: Դեպքը տեղի է ունեցել 2004 թվականին՝ «Ճանապարհորդություն դեպի աշխարհի ծայրը» մինի-սերիալի նկարահանման ժամանակ: Հարձակման պահին Քամբերբեչի հետ են եղել ևս երկու դերասաններ: Նրանց բաց են թողել՝ գումարը և բանկային քարտերը վերցնելուց հետո:

Աղբյուր՝ gazeta.ru

13:41 Աշխարհում
Մեծ Բրիտանիայում խիստ վտանգավոր եղանակ է սպասվում. երեքշաբթի կմոտենա «Բարրա» փոթորիկը

Օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է սպասվող խիստ եղանակային պայմանների մասին: Երեքշաբթի Անգլիայում, Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում կլինի քամու վտանգի բարձր՝ դեղին, մակարդակ իսկ հարավային և արևմտյան Շոտլանդիայում՝ ձյան դեղին մակարդակ: «Արվեն» փոթորկից մեկ շաբաթ անց հազարավոր տներ դեռևս հոսանքազրկված են:

Աղբյուր՝ theguardian.com

13:31 Հայաստան
5500 անձ կօգտվի ԱՍՀՆ աջակցության նոր ծրագրից

2022 թվականին ավելի քան 5500 տարեց, հաշմանդամություն ունեցող անձ կամ անօթևան քաղաքացի կօգտվի ԱՍՀՆ աջակցությամբ տրամադրվող խնամքի և այլ ծառայություններից։ Վերոնշյալ շահառուներին ՀՀ բոլոր մարզերում ծառայություններ կմատուցվեն 5 ուղղություններով, այդ թվում՝ տնային խնամք, ցերեկային խնամք, անօթևաններին՝ կացարանի տրամադրում:

Աղբյուր՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
 

13:19 Աշխարհում
Թողարկվել է «Սարդ-Մարդ. Տիեզերքի միջով» անիմացիոն ֆիլմի թրեյլերը

Տեսանյութը հրապարակվել է Sony Pictures Entertainment-ի YouTube ալիքում։ Անիմացիոն ֆիլմը կթողարկվի երկու մասով: Առաջինը կցուցադրվի 2022 թվականի հոկտեմբերին։

Աղբյուր՝ kulturomania.ru

13:02 Հայաստան
Հայաստանում մտադիր են «Սպուտնիկ Լայթ» արտադրել

Հայաստանում կմեկնարկի «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությանը։ Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ, արտադրողը լինելու է «ԼԻԿՎՈՐ» դեղագործական ընկերությունը։

12:46 Հայաստան
Շաբաթվա ամփոփում ԱԻՆ-ում. Գրանցվել է 406 դեպք, որից 183-ը՝ արտակարգ

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ն գրանցվել է 67 հրդեհի, 2 փլուզման, 2 քարաթափման, 10 ինքնասպանության փորձի դեպք, 82 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 130 կենցաղային կանչ: Տուժել է 114 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 5 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 18 մահ: Արձանագրվել է թունավորման 13 դեպք:

Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ 

12:37 Աշխարհում
Սլովենիայում առցանց ձևաչափով կայացել է Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի LXXVIII նիստը

Նիստը հյուրընկալել և համակարգել է Սլովենիայի Հանրապետությունը՝ Հայաստանի Հանրապետության հետ համանախագահությամբ: Նիստի ընթացքում ԲԳՀԽ-ի աշխատանքային կառուցվածքի խմբերը և խորհրդատվական անդամները ներկայացրել են ընթացքի մեջ գտնվող  աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն, իսկ Բոլոնիայի քարտուղարությունը՝ գործընթացի ներկայիս իրավիճակը։

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն 

12:29 Աշխարհում
Սուդանում միջցեղային բախումների հետևանքով 21 մարդ է մահացել

Բախումները տեղի են ունեցել կիրակի օրը Արևմտյան Դարֆուր շրջանում արաբների և ոչ արաբների միջ: Կռիվն առաջացել է շաբաթ ուշ երեկոյան երկու անձանց միջև ֆինանսական վեճի պատճառով Արևմտյան Դարֆուր նահանգի տեղահանվածների Կրինդինգ ճամբարում: Լուրը հայտնել է Դարֆուրում փախստականների և տեղահանվածների հարցերով գլխավոր համակարգման խոսնակ Ադամ Ռեգալը:

Աղբյուր՝ aljazeera.com

12:12 Աշխարհում
Հեմիլթոնը հաղթել է Սաուդյան Արաբիայի Գրան Պրիում, Ֆերստապենը երկրորդն է

«Մերսեդեսի» թիմի վարորդ Լյուիս Հեմիլթոնը դարձել է Սաուդյան Արաբիայի Գրան պրիի հաղթող։ Երկրորդը «Ռեդ Բուլի» մրցարշավորդ Մաքս Ֆերստապենն էր: Հեմիլթոնը շրջանցել է նրան վերջնագծից քիչ առաջ։ Երրորդ հորիզոնականում է «Մերսեդեսի» ներկայացուցիչ Վալտերի Բոթասը:

Աղբյուր՝ sport-express.ru

11:54 Աշխարհում
Ռուսաստանը հաղթել է Խորվաթիային և նվաճել Դևիսի երրորդ գավաթը

Դանիիլ Մեդվեդևը 7:6 (9/7), 6:2 հաշվով հաղթանակ տարավ Մարին Չիլիչի նկատմամբ այն բանից հետո, երբ Անդրեյ Ռուբլևը ավելի վաղ 6:4, 7-6 (7/5) պարտության մատնեց Բորնա Գոջոյին, ինչի արդյունքում Ռուսաստանը2-0 հաշվով դարձավ Մադրիդում անցկացվող խաղերի առաջատարը:

Աղբյուր՝ france24.com

11:18 Աշխարհում
Ֆրանսիայի նախագահի թեկնածուն կոչ է արել երկրից վտարել բոլոր անօրինական ներգաղթյալներին

Ֆրանսիայի նախագահի ծայրահեղ աջ թեկնածու Էրիկ Զեմմուրն առաջարկում է բոլոր անօրինական միգրանտներին Ֆրանսիայից արտաքսել իրենց ծագման երկրներ։ Զեմմուրը կողմնակիցների առաջ իր առաջին պաշտոնական ելույթի ժամանակ ասել է, որ առաջարկում է «սիստեմատիկ կերպով վտարել բոլոր օտարերկրացիներին, ովքեր անօրինական կերպով գտնվում են ֆրանսիական հողում»։

Աղբյուր՝ ria.ru

11:13 Աշխարհում
Հնդկատանում անվտանգության ուժերը կոպիտ սխալի հետևանքով սպանել են 13 խաղաղ բնակչի

Մյանմայի սահմանի մոտ դարանից հարձակման ընթացքում բանակի պարեկը սխալմամբ կրակ է բացել աշխատանքից հետո տուն վերադարձող հանքափորների վրա, ինչի հետևանքով վեցը մահացել են: Եվս յոթ խաղաղ բնակիչներ և մեկ հնդիկ զինվոր զոհվել են, երբ զայրացած տեղացիները բախվել են զորքերի հետ: Հյուսիսարևելյան Նագալենդ նահանգում բանակը տարիներ շարունակ պայքարում է անջատողական զինյալների դեմ:

Աղբյուր՝ bbc.com

10:49 Աշխարհում
Մահացել է երգահան Սերգեյ Կռիլովը

80 տարեկանում կյանքից հեռացել է ռուս բանաստեղծ և լրագրող Սերգեյ Կռիլովը: Այս մասին հայտնոել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։ Մահվան պատճառը չի նշվում։ Կռիլովը 100-ից ավելի երգերի հեղինակ է։

Աղբյուր՝ kulturomania.ru

10:43 Աշխարհում
Ինդոնեզիայի Սեմերու հրաբխի ժայթքումից զոհերի թիվը հասել է 14-ի

Տասնյակ մարդիկ վիրավորվել են Ճավա կղզում: Այս մասին կիրակի օրը հայտնել է Ինդոնեզիայի աղետների գործակալությունը: Փրկարարները զոհերին որոնում են մոխրի շերտերի տակ՝ երբեմն մերկ ձեռքերով փորելով: Սեմերուն՝ Ճավայի ամենաբարձր լեռը, շաբաթ օրը մոխրի և տաք ամպերի շերտեր է արանետել, որոնք ծածկել են Արևելյան Ճավա նահանգի մոտակա գյուղերը և ստիպել մարդկանց խուճապահար փախչել:

Աղբյուր՝ reuters.com

10:30 Աշխարհում
Բելառուսը պատասխան պատժամիջոցներ կկիրառի Արևմուտքի դեմ

Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն։ Քաղաքական գործչի խոսքով՝ Բելառուսը ոչ մեկի վրա չի հարձակվել։ Բայց քանի որ Մինսկի դեմ տնտեսական կամ հիբրիդային պատերազմ է սկսվել, Արևմուտքի գործողություններն անպատասխան չեն մնա։

Աղբյուր՝ vesti.ru

10:23 Աշխարհում
Բելգիայում բախումներ են եղել պարտադիր պատվաստմանը դեմ ցուցարարների և ոստիկանության միջև

Բելգիայի ոստիկանությունը կիրակի օրը ջրցան մեքենաներ է կիրառել՝ ցրելու ցուցարարներին, ովքեր բողոքում են կորոնավիրուսային պանդեմիայի դեմ բժշկական հարկադրական միջոցառումների դեմ։ Մոտ 8000 մարդ Բրյուսելով երթով շարժվել է դեպի Եվրամիության կենտրոնակայան՝ վանկարկելով «Ազատություն», և հրավառություն է կազմակերպել:

Աղբյուր՝ aljazeera.com

18:11 Աշխարհում
Նազարբաևը բացատրել է, թե ինչու Ղազախստանը Ղրիմը ռուսական չի ճանաչել

Ըստ Ղազախստանի առաջին նախագահի, այդ դեպքում անհրաժեշտ կլիներ ճանաչել նաև Հարավային Օսիան, Աբխազիան և Կոսովոն։

Աղբյուր՝ tass.ru

17:12 Աշխարհում
Ինդոնեզիայի Սեմերու հրաբուխը մոխիր է արտանետել

Ճավա կղզու արևելքում գտնվող Սեմերու հրաբուխը ժայթքել է շաբաթ օրը՝ ծխի և մոխրի ամպեր դուրս արձակելով և մոտակա որոշ շրջանների, այդ թվում՝ Լումաջանգի բնակիչներին ստիպելով փախչել: Երկրի բնական աղետների մեղմացման գործակալությունը վնասների և զոհերի մասին չի հաղորդել՝ հավելելով, որ տարհանման համար վրաններ են տեղադրվում:

Աղբյուր՝ reuters.com

16:36 Աշխարհում
Ֆուտբոլի մարզիչը մահացել է՝ գոլը բուռն ոգևորությամբ նշելու պատճառով

Եգիպտոսի «Ալ-Մաջայի» մարզիչ Ադհամ Էլ-Սելհադարը մահացել է «Ալ-Զարքայի» դարպասը խփած գոլի բուռն տոնելուց հետո: Ողբերգությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հանդիպման 93-րդ րոպեին «Ալ-Մաջայի» խաղացողը բացել է խաղի հաշիվը: Մարզիչը մեծ հուզմունքով է արձագանքել խփված գոլին։ Այդ պահին նա սրտի կաթված է ստացել։ Էլ-Սելհադարը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Աղբյուր՝ gazeta.ru

16:14 Արցախ
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ներկայացուցչության բացումը Ստեփանակերտում

Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած բացման արարողությանը կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը նշեց, որ ներկայացուցչության հիմնական նպատակն է ուղղակիորեն հաղորդակից լինել Արցախի անվտանգային և բնակչությանը հուզող հիմնախնդիրներին, նպաստել դրանց լուծման ուղիների որոնմանը ու հետպատերազմական հետևանքների հաղթահարմանը։

Աղբյուր՝ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության խորհուրդ

16:11 Աշխարհում
Էդ Շիրանն ու Էլթոն Ջոնը համատեղ ամանորյա տեսահոլովակ են թողարկել

«Merry Christmas» նոր երգի և տեսահոլովակի թողարկման մասին նրանք հայտնել են իրենց անձնական միկրոբլոգներում։ Տեսանյութում այն մասին է, թե ինչպես են  մի խումբ ընկերներ նշում Սուրբ Ծնունդը: Սանտայի ոճի կարճ տաբատով Շիրանը անտաղանդ, բայց ինքնամոռաց պարում է, իսկ Էլթոն Ջոնը, ինչպես միշտ, դաշնամուր է նվագում:

Աղբյուր՝ ria.ru

15:49 Աշխարհում
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ժամանել է Հունաստան՝ հիշեցնելու միգրանտների ծանր վիճակի մասին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը շաբաթ օրը ժամանել է Աթենք՝ Միջերկրական ծով կատարած այցի երկրորդ փուլի համար, որի նպատակն է ուշադրություն հրավիրել միգրանտների և փախստականների ծանր վիճակի վրա:

Աղբյուր՝ reuters.com

15:18 Աշխարհում
Իտալիայում տղամարդը սիլիկոնե ձեռքով է գնացել կորոնավիրուսի դեմ պատվաստման

Իտալիայում 50-ամյա տղամարդը որոշել է խաբել բժիշկներին և պատվաստվել սիլիկոնե ձեռքով։ Ծիծաղելի դեպքի մասին խոսել է Պիեմոնտի մարզի ղեկավար Ալբերտո Չիրիոն։ Միջադեպը տեղի է ունեցել Բիելլա մունիցիպալիտետի պատվաստումների կենտրոնում։ Չնայած այն հանգամանքին, որ սիլիկոնե ձեռքը ունեցել է իրականին շատ նման մաշկ, բուժաշխատողը կասկածել է խաբեության մեջ և խնդրել է տղամարդուն ցույց տալ իր ամբողջ ձեռքը։

Աղբյուր՝ korrespondent.net

14:45 Աշխարհում
Հարավային Կորեայում ռեկորդներ է սահմանվել կորոնավիրուսի օրական դեպքերի և մահերի համար

Շաբաթ օրը Կորեայի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման գործակալության կողմից հաղորդված 5,352 նոր դեպքերը այս շաբաթ արդեն երրորդ անգամն են գերազանցում օրական դեպքերի 5,000-ի շեմը: Երկրում մահացածների թիվը հասել է 3,809-ի այն բանից հետո, երբ վերջին 24 ժամվա ռեկորդային 70 հիվանդի մահից հետո: Ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 752 հիվանդների թիվը ևս ռեկորդային է եղել:

Աղբյուր՝ apnews.com

14:10 Հայաստան
ԲՏԱ նախարարություն է այցելել Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը

Դեկտեմբերի 3-ին կատարած այցի ընթացքում Ալեքսանդր Կոնյուկն առաջարկել է ըստ ուղղությունների մշակել համագործակցության ալգորիթմ, և աշխատանքներ տանել դրանց իրականացման ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկու երկրների ինժեներական լուծումների փորձին և տեխնոլոգիական կենտրոնների գործունեությանը։

Աղբյուր՝ ՀՀ ԲՏԱ նախարարության հասարակության հետ կապերի բաժին 

13:15 Աշխարհում
Իրանն առաջարկել է արմատապես փոխել միջուկային համաձայնագրի փաստաթղթի նախագիծը

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի վերականգնման շուրջ Վիեննայի բանակցությունների ժամանակ Իրանն առաջարկել է արմատապես փոխել միջուկային փաստաթղթի նախագիծը, ինչը առաջացրել է արևմտյան երկրների ցավագին արձագանքը: Այս մասին լրագրողներին հայտնել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը: 

Աղբյուր՝ ria.ru

12:41 Աշխարհում
Էմանուել Մակրոնը մեղադրվում է Մուհամմադ իբն Սալմանին «վերականգնելու» փորձի մեջ

Իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են Էմանուել Մակրոնի շաբաթ օրը Սաուդյան Արաբիայում պլանավորված հանդիպումը Մուհամմադ իբն Սալմանի հետ, որը կնշանակի արևմտյան առաջին խոշոր առաջնորդի հրապարակային հանդիպումը թագաժառանգ արքայազնի հետ՝ լրագրող Ջամալ Խաշոգջիի պետության կողմից հովանավորված սպանությունից հետո:

Աղբյուր՝ theguardian.com

12:23 Հայաստան
Մարտական հերթապահության հերթափոխ

Դեկտեմբերի 3-ին N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։ Անցկացվել է հերթափոխի մեկնող անձնակազմի շարային ստուգատես, հրամանատարական կազմը ստուգել է զինծառայողներին կցագրված զենքն ու զինամթերքը, զինտեխնիկայի վիճակը, համապատասխան փաստաթղթերի առկայությունը։ Տրվել են ցուցումներ առաջադրված խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

Աղբյուր՝ ՀՀ ՊՆ 

11:38 Աշխարհում
Կորոնավիրուսը հասել է գետաձիերին

Ուրբաթ Բելգիայի անասնաբույժները հաստատեցին, որ թեստավորվման արդյունքում Անտվերպենի կենդանաբանական այգում պահվող երկու գետաձիերի մոտ կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել։ Կենդանիները, որոնցից մեկը 14,5 տարեկան է, երկրորդը՝ 41 տարեկան, բացի հարբուխից, ոչ մի ախտանիշ չունեն։

Աղբյուր՝ vesti.ru

11:14 Աշխարհում
ABBA-ն դատի է տվել Abba Mania-ի քավեր խմբին

Շվեդական ABBA փոփ սուպերխումբն ուրբաթ օրը հայց է ներկայացրել՝ արգելելու բրիտանական քավեր խմբին, որը հայտնի է որպես Abba Mania, օգտագործել այդ անունը:

Աղբյուր՝ reuters.com

11:06 Աշխարհում
Սվերդլովսկի մարզի հանքահորում ընդերքային հարված է գրանցվել

Ընդերքային հարված է տեղի ունեցել Սվերդլովսկի մարզի հյուսիսում գտնվող «Չերյոմուխովսկայա-Գլուբոկայա» հանքավայրում։ Միջադեպի հետևանքով զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվել: Այս մասին շաբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել են տարածաշրջանում ԱԻՆ մամուլի ծառայությունից։
 

10:35 Աշխարհում
Մալի. Տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել ավտոբուսի վրա հարձակման հետևանքով

Տեղի իշխանությունները հայտնել են, որ առնվազն 31 մարդ է զոհվել Մալիի կենտրոնում, երբ զինված անձինք հարձակվել են խաղաղ բնակիչներին շուկա տեղափոխող ավտոբուսի վրա: Ըստ իշխանությունների՝ անհայտ զինված անձինք կրակ են բացել և սպանել վարորդին, այնուհետև այրել ավտոբուսը: Զոհերի մեծ մասը կանայք են եղել, ովքեր գնում էին շուկայում աշխատելու:

Աղբյուր՝ bbc.com

10:30 Աշխարհում
«Օմիկրոնը»-ը կարող է վերջ դնել համավարակին. Վարակաբան

Ըստ Գամալեայի կենտրոնի պրոֆեսոր Անատոլի Ալտշտեյնի՝ կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածումը կարող է հանգեցնել COVID-19 համաճարակի ավարտին։

Աղբյուր՝ vesti.ru

20:40 Աշխարհում
Ջենիֆեր Էնիսթոնը վերականգնել է հարաբերությունները իրեն լքած ընկերոջ հետ

Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը վերսկսել է հարաբերությունները իր նախկին ընկերոջ՝ երաժիշտ Ջոն Մայերի հետ, ով լքել էչ իրեն 2009 թվականին։ Այս մասին հաղորդում է Heat World պարբերականը: Ըստ աղբյուրի, Էնիսթոնը կարծում է, որ իրենց բաժանումից հետո երաժիշտը շատ է փոխվել. նա դարձել է ինքնավստահ, առատաձեռն, հումորի լավ զգացում ունի և նրա հետ հեշտ է շփվել։

Աղբյուր՝ gazeta.ru

20:00 Աշխարհում
Տատիկը, ով գրել-կարդալ է սովորել 104 տարեկանում

Հնդկաստանի հարավային Կերալա նահանգում բնակվող 104-ամյա Կուտիյաման միշտ ցանկացել է դպրոց գնալ: Սակայն վաղ ամուսնությունը և տնային գործերով հագեցած կյանքը վերջ դրեցին այդ երազանքին: Բայց նրա երազանքն իրականություն դարձավ, երբ նա վերջապես հնարավորություն ստացավ միանալու կառավարության կողմից հովանավորվող գրագիտության ծրագրին: Գրագիտության 100-միավորանոց  թեստից Կուտիյաման ստացել է 89 միավոր:

Աղբյուր՝ bbc.com

19:18 Աշխարհում
«Սանկտ Պետերբուրգ» մրցույթի դափնեկիրներ են դարձել Հայաստանը, Ռուսաստանը, Չինաստանը և Բելառուսը ներկայացնող երգիչները

Ռուս երգչուհի Օլգա Մասլովան (սոպրանո) առաջին մրցանակն է ստացել Սանկտ Պետերբուրգի օպերային երգիչների 10-րդ միջազգային մրցույթում, որն ավարտվել է այսօր։ Երկրորդ մրցանակի դափնեկիրներն են Հայաստանից տենոր Տիգրան Մելքոնյանը, Ռուսաստանից բաս Ստեփան Զավալիշինը, և Չինաստանից սոպրանո Լեյ Չժանը: Երրորդ մրցանակին արժանացան մեցցո-սոպրանո Աննա Բուսլիձեն (Ռուսաստան) և Բելառուսի Մեծ թատրոնի մեներգիչ, տենոր Դմիտրի Շաբետյան։

Աղբյուր՝ tass.ru

18:31 Աշխարհում
Կիպրոսում դանակով տղամարդը փորձել է հասնել Հռոմի պապի պատարագին

Կիպրոսի ոստիկանությունը դանակով մի տղամարդու է ձերբակալել՝ բաց մարզադաշտ մուտք գործելուց առաջ խուզարկություն կատարելիս, երբ ուրբաթ օրը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատարագ էր մատուցում: Այնուամենայնիվ, իշխանությունները հայտարարել են, որ դա կապ չունի կղզում պոնտիֆիկոսի ներկայության հետ:

Աղբյուր՝ reuters.com

18:03 Աշխարհում
Disney-ը մեկ տարով հետաձգել է «Ավատար»-ի նոր մասերի պրեմիերաները

Disney կինոստուդիան հետաձգել է Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմի երրորդ, չորրորդ և հինգերորդ մասերի պրեմիերաները։ Իսկ «Ավատար 2»-ը կթողարկվի 2022 թվականի դեկտեմբերի 15-ին, ինչպես նախատեսված էր։ «Ավատար 3»-ը կթողարկվի 2024 թվականի դեկտեմբերի 19-ին, Ավատար 4-ը՝ 2026 թվականի դեկտեմբերի 17-ին, իսկ Ավատար 5-ը՝ 2028 թվականի դեկտեմբերի 21-ին:

Աղբյուր՝ kulturomania.ru

17:26 Աշխարհում
Իրաքի Մախմուր ճամբար ԻՊ-ի կողմից սպանվել են մի քանի խաղաղ բնակիչներ և փեշմերգաներ

Առնվազն 10 մարդ, այդ թվում՝ երեք խաղաղ բնակիչ, սպանվել է՝ Իրաքի կիսաինքնավար Քրդստանի գյուղերից մեկի վրա հարձակման հետևանքով:

Աղբյուր՝ aljazeera.com

17:08 Աշխարհում
Little Mix-ը դադար է վերցնում «10 հիանալի տարիներից» հետո

Չորս երգչուհիներից կազմված բրիտանական Little Mix խումբը հայտնել է, որ իրենք «դադար կվերցնեն» 2022-ի շրջագայությունից հետո, բայց պնդում են, որ ընդմիշտ չեն բաժանվում: Չորեքշաբթի երեկոյան խումբը կիսվել է իրենց դադարի մասին լուրերով սոցիալական ցանցերում:

Աղբյուր՝ bbc.com

16:50 Աշխարհում
Ոստիկանները Տոմսկի բնակչի մոտ 7 տոննա ապօրինի սպիրտ են հայտնաբերել

Ապօրինի ապրանքը փորձել են տեղափոխել երկու բեռնատարով։ Մեքենաներում եղել է 720 տասը լիտրանոց տարաներով, ինչպես նաև 24 5 լիտրանոց շշերով սպիրտ: Բեռնատարների տերը եղել է տեղի 46-ամյա բնակիչը։ Տղամարդն ալկոհոլային խմիչքները տեղափոխել և պահել է առանց համապատասխան արտոնագրի։

Աղբյուր՝ vesti.ru

16:04 Աշխարհում
Ամերիկացուն քթից աճած ատամ են հեռացրել

Նյու Յորքի Մաունթ Սինայ» բժշկական համալիրի վիրաբույժները հիվանդի քթի մեջ ատամ են հայտնաբերել: 38-ամյա տղամարդը հիվանդանոց է դիմել աջ քթանցքում շնչառության գանգատներով, ինչը վերջին տարիներին նրան անհարմարություններ է պատճառել։ Համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել, որ հիվանդը քթում էկտոպիկ (սխալ տեղում աճած) ատամ կա։

Աղբյուր՝ korrespondent.net

15:29 Հայաստան
Ռազմական օդաչուները ուսումնավարժական թռիչքներ են իրականացնում

Զինված ուժերի օդաչուներն այս օրերին իրականացնում են ուսումնավարժական թռիչքներ։ Դեկտեմբերի 2-ին և 3-ին, նոր ուսումնական ծրագրի համաձայն, ուղղաթիռներով իրականացվել են հրդեհաշիջման վարժանքներ։ Անհրաժեշտության դեպքում ռազմական օդաչուները պատրաստ կլինեն ակտիվորեն ներգրավվել անտառային հրդեհների մարման աշխատանքներին։

Աղբյուր՝ ՀՀ ՊՆ 

15:18 Աշխարհում
Ամրացնելով կապերը. ԱՄԷ-ն գնում է ֆրանսիական արտադրության 80 Rafale ռազմական ինքնաթիռ

Արաբական Միացյալ Էմիրությունները ուրբաթ օրը կատարել է Rafale կործանիչների երբևէ գրանված ամենամեծ պատվերն է: Մի քանի միլիարդ դոլար արժողությամբ զենքի պայմանագիրը խորացնում է տնտեսական և քաղաքական կապերը Ֆրանսիայի հետ: Նախագահ Էմանուել Մակրոնը ուրբաթ օրը  երկօրյա այց է սկսել Պարսից ծոցի երկրներում:

Աղբյուր՝ reuters.com

14:41 Աշխարհում
Հուսահատ աֆղան փախստականն ինքնահրկիզվել է Ինդոնեզիայում

Էզաթ Նաջաֆին զգացել էր, որ ինչ-որ բան այն չէ, երբ իր փախստական ընկեր Ահմադ Շահը սկսել էր անկանոն վարքագիծ դրսևորել Ինդոնեզիայի Միգրացիայի կազմակերպության (ՄՄԿ) շենքի առջև Ինդոնեզիայի Մեդան քաղաքում: Մեկ ամիս շարունակ մի խումբ աֆղան փախստականներ, որոնցից ոմանք Ինդոնեզիայում գրեթե մեկ տասնամյակ ապրել են անորոշ վիճակում, 24-ժամյա բողոքի ցույց էին կազմակերպում ՄՄԿ-ի գրասենյակի առջև գտնվող ժամանակավոր ճամբարում:

Աղբյուր՝ aljazeera.com

14:31 Աշխարհում
Հարավային Կորեան հաստատել է օմիկրոնի շտամի վեց դեպք

Հարավային Կորեայի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման գործակալության (KDCA) տվյալներով, Հարավային Կորեայում կորոնավիրուսային օմիկրոն շտամի հաստատված դեպքերի թիվը հասել է վեցի։

Աղբյուր՝ ria.ru

13:47 Աշխարհում
Սալվադորում ռազմական ինքնաթիռ է կործանվել, որում եղել է պաշտպանության նախարարի որդին

Սալվադորի ափամերձ գոտում կործանված ինքնաթիռում է եղել երկրի պաշտպանության նախարարի որդին՝ Խերարդո Մերինոն։ Այս մասին Twitter-ում հայտնել են Սալվադորի զինված ուժերը։ Ավելի ուշ Էլ Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն հայտարարեց Մերինոյի դիակի և ինքնաթռի բեկորների հայտնաբերման մասին: Խերարդո Մերինոյից բացի զոհվել են նաև կապիտան Ռոդրիգո Էսկոբար Գրիմալդին և լեյտենանտ Սերանո Միներոն։

Աղբյուր՝ rbc.ru

13:30 Աշխարհում
Արկտիկայում անձրևները կփոխարինեն ձյանը՝ կլիմայի տաքացման հետևանքով

Հետազոտության համաձայն՝ Արկտիկայում հաճախակի տեղումները ձյունից կփոխարինվեն անձրևի. կլիմայական ճգնաժամը տաքացնում է մոլորակի հյուսիսային սառցե գլխարկը: Կլիմայական վերջին մոդելները ցույց են տվել, որ ձյունից անձրևներին անցումը տասնյակ տարիներով ավելի արագ տեղի կունենա, քան նախկինում ենթադրվում էր:

Աղբյուր՝ theguardian.com

12:57 Աշխարհում
Շեֆ խոհարարը բանտարվել է՝ ավելի քան 30 մարդու կարկանդակով թունավորելու համար

Անգլիացի խոհարարը ձերբակալվել է այն բանից հետո, երբ մի կին մահացել է իր ուտեստից, ևս 31-ը թունավովել են։ LADBible-ը հայտնում է, որ փորձաքննության արդյունքներով թունավորման պատճառը սխալ եփված միսն է: Crew Arms-ի շեֆ-խոհարար Ջոն Քրաուչերը մսով մեծ կարկանդակ էր պատրաստել բերքի փառատոնի համար, որն ավանդաբար նշվում է Մեծ Բրիտանիայում սեպտեմբերի վերջին:

Աղբյուր՝ gazeta.ru

12:25 Աշխարհում
Էկզոմոլորակ, որում մեկ տարին տևում է ընդամենը 8 ժամ

Եթե կարծում եք, որ Երկրի վրա օրվա ընթացքում բավարար ժամեր չկան, ապա այս նոր հայտնաբերված մոլորակից ձեր գլուխը կպտտվի: GJ 367b կոչվող էկզոմոլորակի վրա, որը պտտվում է արեգակնային համակարգից 31 լուսնային տարի հեռավորության վրա գտնվող աստղի շուրջ, տարին տևում է ընդամենը ութ ժամ:

Աղբյուր՝ cnn.com

Տեսանյութեր

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան
15:24 01/12/2021

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}