Իրավունք 20:41 25/09/2021 Հայաստան

Եթե սա չէ քաղաքական հետապնդումը, բա էլ ո՞րն է. Չարչյանի պաշտպան

«Սպասելի էր դատարանի որոշումը դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, նախադրյալներ կային փորձաքննություն նշանակելու և հասկանալու, թե արդյոք առկա են կառավարության որոշմամբ սահմանված այն հիմքերը, որոնք անհամատեղելի են կալանավորման հետ կապված հիվանդությամբ»,- ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով դատարանի որոշումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ անհասկանալի էր դատարանի որոշումը խափանման միջոցի հետ կապված։

Հիշեցնենք, որ այսօր հրատապ հրավիրված դատական նիստին պաշտանական կողմը միջնորդություն  ներկայացնեց ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխել, կիրառել գրավ, իսկ մեղադրողը միջնորդեց նշանակել դատաբժշկական փորձաքննություն։ Դատարանը  որոշեց դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին մեղադրողի միջնորդությունը բավարարել, իսկ պաշտպանների  միջնորդության քննարկումը հետաձգել մինչև գործով էական հանգամանքների պարզումը, այն է՝ փորձաքննության եզրակացության ստանալը։

«Խափանման միջոցի վերաբերյալ որոշումը հետաձգելու առումով, անկեղծ ասած, գործնականում առաջին անգամ եմ տեսնում նման որոշում։ Խափանման միջոցի վերաբերյալ որոշումը պետք է կայացվի անհապաղ, դրան տրվի լուծում՝ կամ փոխվում է խափանման միջոցը կամ չի փոխվում։ Հետաձգել մինչև էական հանգամանքերի պարզումը, առաջին անգամ եմ նման բան տեսնում։ Այդ իսկ պատճառով դատարանի այս որոշումը իրավական առումով դեռ չեմ հասկանում, թե ինչպես է դատարանն այն դատական ակտով պատճառաբանելու»,- ասաց Է. Ալեքսանյանը։

Նա նշեց, որ գրեթե կասկած չունի՝ այդ որոշումը կբողոքարկեն։

Պաշտպանի խոսքով, փորձաքննության նշանակելը բավականին ժամանակատար է, միգուցե երկու ամիս պահանջվի մինչև եզրակացություն տրվի։

«Որևէ մեկը կարո՞ղ է ասել՝ այդ ընթացքում Արմեն Չարչյանի առողջական վիճակն ավելի կվատթարանա, թե ոչ։  Ես վստահ  եմ, որ կվատթարանա։ Թող այդ ժամանակ պետությունը մտածի հետագա հետևանքների մասին։ Այսինքն անձը պարտադիր պետք է ընկնի կոմայի մեջ, վիճակն էլ ավել վատթարանա, որ պետությունը նոր հասկանա՝ լուրջ խնդրի հետ գործ ունեն։

Այսօրվա իմ ամբողջ ասածն այն է, որ թույլ չտանք ուշացված արդարադատություն։ Է՞ս է իրենց մարդասիրության սկզբունքը, է՞ս է իրենց համար Սահմանադրությամբ սահմանված առողջության իրավունքի բարձր արժեքը, որի մասին սիրուն խոսում են»,- ասաց Է. Ալեքսանյանը։

Նա ընդգծեց՝ այս գործով ի սկզբանե տեսել են քաղաքական ենթատեքստ, մինչ օրս էլ տեսնում են։
«Եթե սա չէ քաղաքական հետապնդումը, բա էլ ո՞րն է»,- նշեց պաշտպանը։

Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը դատարանի որոշման երկրորդ մասը՝ խափանման միջոցի հետ կապված, գնահատեց քաղաքական պատվեր՝ մերժել, թույլ չտալ փոխել կալանքը՝ հղում անելով փորձագիտական կառույցի եզրակացության  բացակայության վրա, մինչդեռ միայն այն ողջամիտ կասկածը, որ կարող է կալանքն անհամատեղելի լիներ  պարոն Չարչյանի մոտ առողջական վիճակին, դատարանը պարտավոր էր անմիջապես բավարարել միջնորդությունը և փոխել գրավով։

«Մարդու առողջությունը, կայնքը բացարձակ արժեք է, չեն դնում քննարկում, որ չունենք հավաստի փաստեր։ Կասկած ունես, բավարարի այդքանը, չպետք է սպասել երկու ամիս մինչև փորձագետներն ուսումնասիրեն ու հետո ասեն՝ գտնում ենք անհամատեղելի է։ Իսկ եթե պարզվեց, որ իրականում անհամատեղել է՝ ո՞վ է կրելու պատասխանատվություն անհամատեղելի առողջական խնդիր ունեցող մարդուն 1, 2  3 ամիս կալանքի տակ պահելու համար։

Եթե վերջում ապացուցվեց, որ պարոն Չարչյանի առողջական վիճակն անհամատեղելի է  կալանքի հետ, անխուսափելիորեն դատավորը պետք է ենթարկվի կարգապահական պատասխանատվության։
Եթե Արմեն Չարչյանի առողջությանը վնաս եղավ, պատասխանատվությունը կրելու է դատավորը, ով այսպիսի որոշում է կայացրել»,- ասաց Ա. Ղազինյանը։

Նա նշեց, որ նոր Հայաստանի դատական համակարգի գործողության ոճն է՝ դատարանը դարձել է  կառավարության, իշխող քաղաքական ուժի, առավելապես մեկ անձի գրպանային համակարգ, որտեղ իրենք ժանգլորություն անելով կարողանում են իրենց ուզած վճիռներն ու որոշումները պարտադրել դատարաններին, ստանալ իրենց քաղաքական քիմքին հարմար որոշումներ։

«Սա իրականում կապ չունի իրավունքի գերակայության, ժողովրդավարության, մարդու իրավունքների հետ, տրամագծորեն հակառակն է»,- ասաց Արթուր Ղազինյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության...
Աղբյուր` Panorama.am
22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am
21:56
Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
21:45
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ջահերով երթի առաջին ջահը վառվեց Թուրքիայի և Ադրբեջանի այրվող դրոշների կրակից
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը։ Երթի մեկնարկին այրվեցին...
Աղբյուր` Panorama.am
21:40
Արմեն Գրիգորյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից հայտնում են.  «ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Արևմուտքը Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել Հարավային Կովկասը. ՌԴ ԱԳՆ
Հավաքական Արևմուտքի երկրները Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։...
Աղբյուր` Panorama.am
21:08
Բերման է ենթարկվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ոստիկանները բերման են ենթակել քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
20:54
Սուրեն Պետրոսյանին տանում են Նոյեմբերյանի բաժին
Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում հայտնում են․ «Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, նրան տանում են Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան
Տնտեսագետ Մանուկ Հերգնյանը գրում է․ «Երբ մի օր այս նվաղած վիճակից հայ ժողովուրդը վեր կանգնի՝ ստացված խորը հոգեբանական վնասվածքը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Տավուշցիներին ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում, իրավիճակը լարված է
Ոստիկաններն ուժով հեռացնում են քաղաքացիներին փողոցից՝ կիրառելով բիրտ ուժ։ Կան նաև բերման ենթարկված քաղաքացիներ։ Ոստիկանները ուժով մեքենաները...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Ճանաչումից՝ հատուցում». մեկնարկեց ավանդական ջահերով երթը
Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Ճանաչումից՝ հատուցում» խորագրով ավանդական ջահերով երթը։ Բազմաթիվ քաղաքացիներ եկել են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Փաշինյանին հեռացնելու ամենաճիշտ ճանապարհն անվստահություն հայտնելն է․ Սերժ Սարգսյան
«Որևէ մեկն ի վիճակի չէ ցեղասպանությունը կասկածի տակ առնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:43
Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հայոց ցեղասպանության   109-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
19:31
«Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն»
«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը» ահազանգում է․ Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել...
Աղբյուր` Panorama.am
19:22
Ցեղասպանությանը կանանցից ու երեխաներից կազմված քարավանները դիտավորյալ թողտվությամբ ենթարկվում էին ավազակային հարձակումների
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բացվել է «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
Աղբյուր` Panorama.am
19:17
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»,- ասաց հոգևորականը՝ դիմելով  ոստիկաններին։...
Աղբյուր` Panorama.am
19:03
«Իմնեմնիմի»-ի հաջորդ հերթապահներն են Վարուժան Գեղամյանը ու Սուրեն Սարգսյանը
«Իմնեմնիմի»-ի  հաջորդ հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Այս առիթով փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
18:43
Ոստիկանը զգուշացրեց Սրբազանին՝ ճանապարհ չփակեք
Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մեծ թվով ոստիկաններ են արդեն բերվել։ Ոստիկանը Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Վահրամ Տեր-Մաթևոսյան. Էրդողանի հայտարարությունը վիրավորանք է, անարգանք, հանդուգն ու անընդունելի
Իրաքից Թուրքիա վերադառնալիս այսօր՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանության տարելիցի նախօրեին, Ռեջեփ  Էրդողանը հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին։ Տավուշցիները փորձում են փակել Բագրատաշենի անցակետ տանող...
Աղբյուր` Panorama.am
18:14
Ռուսաստանը մտահոգված է, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրողը ռուսաֆոբիա է դրսևորում
 Մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովը սպասում է, որ թուրքական իշխանությունները բացատրություն տան...
Աղբյուր` Panorama.am
18:04
Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ցեղասպանված հուշարձաններ» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիբեռհանցագործներն ավելի հաճախ են կիրառում կապալառուների միջոցով գրոհներ
Առավել հաճախ օգտագործվող սկզբնական վեկտորների եռյակ 2023-ին մտել են հաճախ փոքր և միջին բիզնեսի սեգմենտում գտնվող կապալառուների միջոցով...
Աղբյուր` Panorama.am
17:55
Բագրատ Սրբազանը դիմեց Սասուն Միքայելյանին
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին կոչ արեց վերջ դնել  իրենց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Սյունիքում տրամադրությունները լարված են ու, բնականաբար, ի աջակցություն տավուշցիների են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիսի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}