Բազմաթիվ խախտումներ են տեղի ունենում, որոնք աղերսներ ունեն Սահմանադրության հետ. Դավիթ Հարությունյան
«Այսօր իրավիճակը, իհարկե, շատ մտահոգիչ է։ Բազմաթիվ խախտումներ են տեղի ունենում, որոնք ակնհայտորեն աղերսներ ունեն Սահմանադրության հետ»,- ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած «Սահմանադրականության խնդիր առաջացնող գործող իրավական ակտերը՝ ՍԴ ներկայացնելու նպատակով» քննարկման շրջանակում կայացած ճեպազրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
Նա նշեց, որ նման հանդիպումներն օգտակար են, քանի որ իրավաբաններն ու փաստաբաններն իրենց առօրյա գործունեության ընթացքում նկատում են շատ լուրջ խախտումներ։
«Այսօրվա քննարկման նպատակն է բյուրեղացնել առավել առաջնահերթ խնդիրները և միավորել այն իրավաբանների ուժերը, ովքեր մտահեգ են ստեղծված իրավիճակով, որպեսզի առավել արդյունավետ հասնենք սահմանադրական կարգի վերականգնմանը։
Այնքան լայնածավալ հարցեր կան՝ սկսած տեղական ընտրություններից, համայքների միավորման ժամանակ հանրության կարծիքը սահմանափակելուց վերջացրած մարդու ազատություններով, օպերատիվ-հետախուզական միջոցառումների լայնածավալ կիրառմամբ, անհասկանալի բառեր օգտագործելով, ինչպես, օրինակ, «ոստիկանի օրինական պահանջ» բառերի տակ թաքնվում է ոստիկանի ցանկացած պահանջ և պարզ չէ, թե ինչն է օրինականությունը։ Հընթացս նշված այս հարցերը ընդամենը մի փոքր մասնիկն են խնդիրների շատ մեծ բազմության, որն այսօր հուզում է իրավական հանրությանը»,- ասաց Դ. Հարությունյանը։
Նա նշեց, որ նշեց, որ երկրում բազմաթիվ երևույթներ են տեղի ունենում, որոնք շատերին չեն բավարարում, հատուկ քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի կարգավորեն մի շարք հարցեր։ Միաժամանակ նա ասաց, որ միշտ պետք է հաշվի առնեն, թե ինչ իրավիճակ է ստեղծվել երկրում և դրանից բխեցնեն քայլերը։ Դ. Հարությունյանը նշեց, որ հանրությունը ևս պետք է իրավական քայլերի դիմի, երբ խախտվում են իր իրավունքները, օրինակ, բողոքարկում։
Հարակից հրապարակումներ`
- Ընդդիմադիրներին վիրավորելու դեպքերով պետք է Ոստիկանությանը և Դատախազությանը դնել փաստի առաջ. Դավիթ Հարությունյան
- Այս իշխանությունները քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ դրսևորու են խայտառակություններ.Ռուբեն Մելիքյան
- Իշխանական աթոռներին նստածները իրենց դուրեկան ցանկացած նախադասություն օրենք են դարձնում. Աննա Մկրտչյան