Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

16:18 Աշխարհում
Մյուլլերը ներողություն է խնդրել «Բավարիայի» երկրպագուներից՝ վերջին 40 տարվա ամենամեծ պարտությունից հետո

«Մենք կարող ենք միայն ներողություն խնդրել երկրպագուներից: Բացառությամբ Նոյերի, դա մեզ համար սարսափելի խաղ էր: Ես նախկինում նման բան չէի տեսել: Դժվար է հաղթահարել, բայց մենք պետք է դա հետևում թողնենք, քանի որ շաբաթ օրը մեզ նոր խաղ է սպասվում»,- հարփակվող Թոմաս Մյուլլերի խոսքերն է մեջբերում թիմի պաշտոնական կայքը։ Մյոնխենգլադբախում կայացած «Բորուսիա»-«Բավարիա» հանդիպումն ավարտվել էր 5։0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։

Աղբյուր՝ gazeta.ru

16:02 Հայաստան
Մի շարք փոփոխություններ են կատարվել սոցփաթեթի հատկացման կարգում

Այդ թվում, հանվել է սոցփաթեթի ծառայություններից օգտվելու համար նույնականացման քարտը ներկայացնելու պարտադիր պահանջը։ Վերանայվել է սոցփաթեթի շահառուների ընտանիքի անմիջական անդամների շրջանակը, համաձայն որի՝ ընտանիքի անմիջական անդամ է համարվում նաև շահառուի ծնողը, որդեգրողը, որդեգրվածը, խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, տատը, պապը, թոռը, եղբայրը, քույրը։

Աղբյուր՝ Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 

15:39 Հայաստան
«Այգ–1» ծրագրով նախատեսվում է Արագածոտնի մարզի Դաշտադեմ և Թալին համայնքների տարածքում կառուցել

200 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայան: Նախատեսվում է  կառուցել  մինչև  1000 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ, ներառյալ ինքնավարները՝ նպատակ ունենալով մինչև  2030թ․ արևային էներգիայի արտադրության բաժինն ընդհանուրի մեջ  հասցնել  առնվազն 15 տոկոսի: «Այգ-1» ծրագիրն իրականացնում է Արաբական Միացյալ Էմիրությունների «Մասդար» ընկերության և «ԱՆԻՖ»-ի կողմից ստեղծված համատեղ ընկերությունը։

Աղբյուր՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ 

15:04 Հայաստան
Ինժեներական նվաճումների ցուցադրություններ և պանելային քննարկումներ. ամփոփում

Հոկտեմբերի 21-25-ը Երևանում, Վանաձորում և Գյումրիում անցկացվեց ճարտարագիտության ոլորտում հայաստանյան ամենամյա գլխավոր իրադարձությունը՝ «Հայաստան - Ինժեներական շաբաթ 2021»-ը: Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կայացած «Ինժեներական նորարական լուծումներ արդյունաբերության ավանդական ուղղությունների զարգացման համար» հեքըթոնի հաղթող թիմերն են` ThreeSmart-ը, SFI-ը և QaylTech-ը։ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայացած «CreaTech Նորարական գաղափարներ Շիրակի մարզում ստեղծարար ոլորտների զարգացման համար» հեքըթոնի հաղթող թիմերն են՝ RoboKit-ը, EduCats-ը և ArtInsight-ը։

Աղբյուր՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ

14:58 Աշխարհում
Մարդկային արյուն է հայտնաբերվել 1000-ամյա ոսկե դիմակի վրա օգտագործված կարմիր ներկում

Դիմակը հայտնաբերվել է դեռևս 1990-ականներին, սակայն փորձագետները չէին կարողանում բացահայտել կարմիր ներկի օրգանական կազմությունը: Սնդիկով տեսակից պատրաստված ներկի նոր վերլուծությունը ցույց է տվել, որ այն պարունակում է մարդու արյուն և թռչնի ձվի սպիտակուցներ: Դիմակը հայտնաբերվել է էլիտար մարդու գանգի վրա, ով մահացել է 1000 տարի առաջ Պերուում։

Աղբյուր՝ dailymail.co.uk

14:39 Հայաստան
Մեկնարկում է «Հայահավաք» նախագիծը

«Հայահավաք» նախագծի շրջանակում հայազգի հանրահայտ դիրիժորներն ու մենակատարները, որոնք դեռևս ստեղծագործական գործունեություն չեն ծավալել հայրենիքում, կհրավիրվեն Հայաստան՝ համագործակցելու ԿԵԱԿ երաժշտախմբերի հետ կամ անհատական ծրագրերով ներկայանալու հայ հանդիսատեսին։ Նոյեմբերի 7-ին՝ ժամը 19:00-ին, Հայաստանի պետական կամերային նվագախմբի և դիրիժոր Միսաք Պաղպուտարյանի համերգով կտրվի ծրագրի մեկնարկը։ Ծրագրում կհնչեն Դանիել Երաժիշտի, Սուլհի Ալուատիի, Տիա Սուքարիի, Ֆելիքս Մենդելսոնի ստեղծագործություններից։ Համերգը նվիրված է սոցիալական աշխատողի օրվան, որը նշվում է նոյեմբերի 4-ին:

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն 

14:28 Աշխարհում
Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 5 միլիոնը

Մինչ օրս աշխարհում գրանցվել է 5,002,643 մահվան դեպք՝ նոր վարակի հետևանքով առաջացած հիվանդության պատճառով: Համավարակի սկզբից ի վեր ավելի քան 245 միլիոն մարդ է ախտորոշվել կորոնավիրուսով։

Աղբյուր՝ tass.ru

14:23 Աշխարհում
Ճապոնացի մասնագետները թռչող մոտոցիկլետ են ստեղծել

Տոկիոյում գտնվող Ali Technologies-ն այս շաբաթ իրականացրել է իր Xturismo թռչող մոտոցիկլետի ցուցադրական թռիչքը: Մոտոցիկլետը կարող է զարգացնել մինչև 96 կմ/ժ արագություն, այն կարող է օդում գտնվելլ մինչև 40 րոպե: Ընկերությունը նախատեսում է սահմանափակ խմբաքանակ (200 հատ) թողարկել արդեն հաջորդ տարի։ Մեկ թռչող մոտոցիկլետը կարժենա ավելի քան 680 000 դոլար, այն կշռում է 300 կգ:

Աղբյուր՝ moya-planeta.ru

13:42 Աշխարհում
Գերմանիայում աշխատուժի պակասի պատճառով արտադրանքի պակաս է կանխատեսվել

Գերմանիային շուտով սպասվում են բրիտանացիների առջև ծառացած խնդիրները՝ երկրում վառելիքի պակաս կլինի, խանութներում՝ դատարկ դարակներ: Այս մասին ասված է հոկտեմբերի 27-ին Die Welt թերթի կայքում հրապարակված հայտարարության մեջ։ 70 մասնագիտությունների կադրերի պակաս կա: Խնդիրը մտադիր են լուծել աշխատանքային միգրացիայի մասին նոր օրենքով։

Աղբյուր՝ iz.ru

13:36 Աշխարհում
Պակիստանի իսլամիստների և ոստիկանության միջև բախում է եղել ֆրանսիական ծաղրանկարների պատճառով

Պակիստանի չորս ոստիկան սպանվել է, հարյուրավորները վիրավորվել են, երբ իսլամիստական արգելված խմբավորման զինված ակտիվիստները բախվել են անվտանգության ուժերի հետ՝ սրբապղծության դեմ ցույցի ժամանակ արևելյան Լահոր քաղաքի մոտ, հայտնում են պաշտոնյաները: Բախումը բռնկվել է արգելված «Թեհրիք ի Լաբայք Պակիստան» (TLP) խմբավորման ցույցի ժամանակ քաղաքի մայրուղու վրա, երբ խումբը պատրաստվում էր երթ իրականացնել դեպի մայրաքաղաք Իսլամաբադ:

Աղբյուր՝ reuters.com

13:18 Աշխարհում
Buzz Lightyear. թողարկվել է սիրված հերոսի մասին պատմող անիմացիոն ֆիլմի թրեյլերը

Հոլիվուդյան աստղ Քրիս Էվանսը Buzz Lightyear-ին տանում է դեպի անսահմանություն՝ Pixar ընկեության «Խաղալիքների պատմություն» մուլտֆիլմի սփին-օֆֆի առաջին թրեյլերում: Անիմացիոն ֆիլմը, որը կոչվում է «Lightyear», կկենտրոնանա տիեզերական ռեյնջերի պատմության վրա: Կերպարի հիմքում, ենթադրաբար, «Խաղալիքների պատմություն» ֆրանշիզայի խաղալիք հերոսն է: Ռեժիսոր Էնգուս Մաքլեյնի ֆիլմը կթողարկվի 2022 թվականի հունիսին։

Աղբյուր՝ bbc.com

12:36 Աշխարհում
Հայտնի են աղիների համար ամենավտանգավոր երեք մթերքները

Աղիների լորձաթաղանթը լավագույն վիճակում պահելու համար պետք է հավատարիմ մնալ միջերկրածովյան սննդակարգին և խուսափել մի շարք վտանգավոր մթերքներից, ասում է գերմանացի բժիշկ Թոմաս Ֆրիլինգը։ Վնասակար մթերքների արգելված ցանկում բժիշկը ներառել է շաքարը: Մասնագետը բացատրեց, որ բակտերիաների որոշ տեսակներ հեշտ են բազմանում քաղցր միջավայրում։ Ցուցակում հաջորդում են աղի, ապխտած սնունդը և երշիկեղենը:

Աղբյուր՝ ria.ru

12:21 Աշխարհում
Ադելը հինգ տարվա ընթացքում իր առաջին անգամ հանդես կգա համերգներով

Երաժշտական գերրաստղ Ադելը երեքշաբթի հայտարարել է, որ հաջորդ ամառ երկու համերգ կհնչի Լոնդոնի Հայդ Պարկում: Բրիտանական լրատվամիջոցները հայտնել են, որ լուրը հայտնելուց հետո նրա կայքը խափանվել է, քանի որ երկրպագուները շտապել են գրանցվել տոմսերի նախավաճառքի համար: Ըստ 33-ամյա երգչուհու թվիթերյան գրառման՝ համերգները տեղի կունենան հուլիսի 1-ին և 2-ին:

Աղբյուր՝ cnn.com

11:55 Աշխարհում
Հրդեհ է բռնկվել Իժևսկի հիվանդանոցի կորոնավիրուսային բաժանմունքում

Այս մասին չորեքշաբթի՝ հոկտեմբերի 27-ին, հայտարարել է Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը։ 74 հիվանդ տարհանվել է: Հրդեհը մարվել է, տուժածներ չկան։

Աղբյուր՝ iz.ru

11:39 Տարածաշրջան
Իրանը համաձայնել է մինչ նոյեմբերի վերջ վերսկսել բանակցությունները

Իրանը համաձայնել է հաջորդ ամիս վերսկսել միջուկային գործարքիի շուրջ բանակցությունները համաշխարհային տերությունների հետ: Այս մասին չորեքշաբթի ասել է երկրի փոխարտգործնախարարը՝ Բրյուսելում ԵՄ միջնորդների հետ հանդիպումից հետո։ Բանակցությունների մյուս մասնակիցները, որոնք ներառված էին Միացյալ Նահանգների և Իրանի միջև անուղղակի բանակցություններում, դեռ պետք է հաստատեն իրենց վերադարձը սեղանին:

Աղբյուր՝ france24.com

11:30 Աշխարհում
Լյուքսեմբուրգի վարչապետին մեղադրել են գրագողության մեջ

Լրագրողները մասշտաբային գրագողություն են հայտնաբերել Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետելի թեզում, որը նա գրել է ուսանողական տարիներին։ Պաշտոնյայի թեզը, որը նա գրել է 22 տարի առաջ, 56 էջից 54-ում գրագողություն է պարունակում։

Աղբյուր՝ korrespondent.net

11:24 Աշխարհում
Հարավային Իտալիան պատրաստվում է միջերկրածովյան հազվագյուտ փոթորկի

Չորեքշաբթի հարավային Իտալիան պատրաստվել էր օդերևութաբանների կողմից Medicane անվանված հազվագյուտ միջերկրածովյան փոթորկին, որն ուներ ավելի քան 100 կմ/ժ արագություն և բերում էր 5 մետրանոց ալիքներ: Սիցիլիայում մի քանի օր շարունակ մոլեգնում են ուժգին փոթորիկները, որոնք կղզու արևելյան հատվածի ճանապարհները թողնել են ջրի տակ և խլել առնվազն երկու մարդու կյանք:

Աղբյուր՝ theguardian.com

11:11 Աշխարհում
Մոսկվայում աճուրդի են հանվել Ալեքսանդր I-ի վերջին ինքնագիրն ու Ֆաբերժեի բուխարու ժամացույցը

«Լիտֆոնդ» աճուրդի տունը նոյեմբերի 11-ին կանցկացնի կայսերական Ռուսաստանի պատմությանը սերտորեն առնչվող հնաոճ իրերի, փաստաթղթերի և գրքերի առցանց աճուրդ։ Կոլեկցիոներները կարող են ձեռք բերել նաև էր Դմիտրի Գոլիցինի ընտանիքին պատկանող արծաթե գդալը՝ երկգլխանի արծվի պատկերով և մակագրված ռուսական ասացվածքով։

Աղբյուր՝ tass.ru

10:26 Աշխարհում
Ֆուտբոլիստ Էրերան հայտնել է Բուլոնյան անտառում իր դրամապանակի գողության մասին

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Անդեր Էրերային դրամապանակը գողացել են, երբ նա մեքենայով անցնելիս է եղել Փարիզի Բուլոնյան անտառ կոչվող տարածքով, որը հայտնի է մարմնավաճառությամբ: Լուրը չորեքշաբթի հաստատել են բազմաթիվ աղբյուրներ:

Աղբյուր՝ france24.com

19:31 Աշխարհում
Ճապոնիայի արքայադուստր Մակոն Նյու Յորքի կապրի մեկ սենյականոց բնակարանում

Արքայադուստր Մակոն ամուսինու՝ Կեյ Կոմորոյի հետ պատրաստվում է մեկ սենյականոց բնակարան վարձել Նյու Յորքում։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ զույգը ապրելու է Տոկիոյում՝ մինչ տեղափոխվելը Նյու Յորք, որտեղ Կոմորոն աշխատում է Lowenstein Sandler LLP իրավաբանական ընկերությունում։ Նյու Յորքի ամենահայտնի շրջաններում մեկ սենյականոց բնակարանների վարձակալության արժեքը տատանվում է 3000-11.000 դոլարի սահմաններում:

Աղբյուր՝ gazeta.ru

19:26 Աշխարհում
Սաուդյան Արաբիայի կոալիցիան հայտարարել է, որ Եմենում վերջին հարվածներից 105 ապստամբ է սպանվել

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան չորեքշաբթի հայտարարել է, որ սպանել է 105 հութի ապստամբների՝ Եմենի ռազմավարական Մարիբ քաղաքի շուրջ ավիահարվածների ժամանակ, մինչ դեռ ապստամբները պնդում էին, որ գրեթե շրջափակել են քաղաքը:

Աղբյուր՝ france24.com

19:08 Աշխարհում
Աֆղանստանի հարևանները հավաքվել են Թեհրանում՝ քննարկելու նրա ապագան

Չորեքշաբթի օրը Թեհրանում հանդիպել են Իրանի, Պակիստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարները, որոնց միացել են Չինաստանի և Ռուսաստանի իրենց գործընկերները տեսակապի միջոցով։ Իրանը հայտնել է, որ միջոցառման հիմնական նպատակն է ընդգծել Աֆղանստանում «ներառական» կառավարություն ձևավորելու կոչը։

Աղբյուր՝ aljazeera.com

19:03 Աշխարհում
Արտահոսքի միջոցով համացանցում են հայտնվել «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքները

Ըստ քվեարկության հրապարակված արդյունքների Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կստանա 2021 թվականի «Ոսկե գնդակը»։ Հավակնորդների ցուցակը հրապարակվել էր հոկտեմբերի սկզբին, իսկ գավաթի հանձնման արարողությունը նախատեսված է նոյեմբերի 29-ին:

Աղբյուր՝ vesti.ru

18:34 Տարածաշրջան
Սաակաշվիլին հրաժարվել է տեղափոխվել բանտային հիվանդանոց

Ուկրաինայի Գերագույն Ռադայի Մարդու իրավունքների պաշտպան Լյուդմիլա, Դենիսովան բանտում գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին այցելելուց հետո, ասել է, որ նա հրաժարվում է տեղափոխվել բանտային հիվանդանոց՝ համարելով, որ այնտեղ անվտանգ չէ։

Աղբյուր՝ ria.ru

18:31 Աշխարհում
Լյուկա Էռնանդեսը շահել է բողոքարկումը և խուսափել Իսպանիայում բանտարկվելուց

Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Լյուկա Էրնանդեսը չի անցկացնի բանտում՝ արգելքի հրամանը խախտելու համար, չորեքշաբթի օրը Իսպանիայում բողոքարկումը հաջողությամբ հաղթելուց հետո։ Մադրիդի դատարանը հայտնել է, որ Մյունխենի «Բավարիայի» խաղացողի նկատմամբ վեցամսյա ազատազրկումը վերածվել է 96 հազար եվրո տուգանքի: Վճիռն ուժի մեջ մնալու համար նա չպետք է հաջորդ չորս տարվա ընթացքում այլ հանցանք կատարի:

Աղբյուր՝ apnews.com

18:02 Աշխարհում
«Դյունա»-ն շարունակություն կունենա

Legendary Pictures-ը հայտարարել է, որ «Դյունա»-ի շարունակությունն է պատրաստվում։ Twitter-ում ընկերությունը շնորհակալություն է հայտնել ֆիլմը դիտելու համար։ «Սա միայն սկիզբն է... Շնորհակալություն նրանց, ովքեր արդեն դիտել են «Դյունա»-ն, և նրանց, ովքեր պատրաստվում են դիտել առաջիկա օրերին և շաբաթներին: Մենք ուրախ ենք շարունակելու մեր ճանապարհորդությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրապարակման մեջ կա նաև նկար՝ «Դյունա. Մաս երկրորդ» գրությամբ: 

Աղբյուր՝ kulturomania.ru

17:24 Աշխարհում
Քեմբրիջի քոլեջը և Փարիզի թանգարանը վերադարձնում են թալանված աֆրիկյան արտեֆակտները

Քեմբրիջի համալսարանի քոլեջը և Փարիզի թանգարանը չորեքշաբթի կվերադարձնեն մշակութային արտեֆակտները, որոնք գողացվել էին Արևմտյան Աֆրիկայից գաղութատիրության ժամանակաշրջանում՝ ստեղծելով նախադեպ, որը կստիպի մյուս հաստատություններին վերադարձնել գողացված աշխատանքները:

Աղբյուր՝ reuters.com

17:19 Աշխարհում
«Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին» ցանկանում են ձեռք բերել Սերխի Ռոբերտոյին անվճար

«Բարսելոնայի» պաշտպան Սերխի Ռոբերտոյին հրավիրելու հարցում հետաքրքրված են «Արսենալը» և «Մանչեսթեր Սիթին»։ Կատալոնական ակումբի հետ պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի հունիսին։ Ինչպես հայտնում է TalkSPORT-ը, ակումբները ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել անվճար: Ռոբերտոյի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 15 միլիոն եվրո:

Աղբյուր՝ sport-express.ru

16:54 Աշխարհում
Ներքնազգեստի ֆիրման աշխատակիցներին է նվիրել 10,000 դոլար և տոմսեր դեպի աշխարհի ցանկացած կետ

Ներքնազգեստի Spanx ֆիրմայի հիմնադիր Սառա Բլեյքլին հայտարարել է, որ բոլոր աշխատակիցներին տալիս է առաջին կարգի ինքնաթիռի երկու տոմս և 10,000 դոլար ճանապարհորդության համար այն բանից հետո, երբ նա բաժնեթղթերի վերահսկիչ փաթեթը վաճառեց ներդրումային Blackstone ընկերությանը:

Աղբյուր՝ gazeta.ru

16:35 Տարածաշրջան
Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ վարել եվրոպական երեք երկրների հետ

PressTV-ի փոխանցմամբ՝ Իրանը Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային և Գերմանիային առաջարկել է ներկայացուցիչներ ուղարկել Թեհրան կամ իրանցի դիվանագետներ ուղարկել այս երեք երկրների մայրաքաղաքներ։

Աղբյուր՝ tass.ru

16:29 Աշխարհում
Բրազիլիայի Սենատի հանձնաժողովը պաշտպանում է Բոլսոնարոյի դեմ քրեական մեղադրանքները

Բրազիլիայի Սենատի հանձնաժողովը երեքշաբթի հաստատել է դատապարտող զեկույցը, որը հորդորում է քրեական մեղադրանքներ ներկայացնել նախագահ Ժաիր Բոլսոնարոյի դեմ՝ ներառելով մարդկության դեմ հանցագործություններ Covid-ի վերաբերյալ նրա քաղաքականությում:

Աղբյուր՝ france24.com

15:34 Հայաստան
ՄՊՀ պատվիրակությունը մեկնել է Վարշավա

«Սպառողների շահերի պաշտպանության համակարգի ստեղծման գործում Հայաստանի Հանրապետության ինստիտուցիոնալ հզորացում» ծրագրի շրջանակում փորձի փոխանակման նպատակով ՄՊՀ ներկայացուցիչները մեկնել են Վարշավա: Լեհաստանի Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության կենտրոնական գրասենյակում կայացած հանդիպումից հետո նրանք կմեկնեն Բիդգոշչ և Պոզնան, որտեղ հանդիպումներ կունենան գրասենյակի մասնաճյուղերի ղեկավարների հետ: 

Աղբյուր՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

15:05 Աշխարհում
Իլոն Մասկի կարողության 2%-ը կարող է լուծել աշխարհում սովի խնդիրը

Միլիարդատերերը պետք է «գործեն հիմա՝ միանվագ հիմունքներով»,- ասել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլին CNN-ին տված հարցազրույցում: Բիսլին մասնավորապես նշել է աշխարհի երկու ամենահարուստ մարդկանց՝ Ջեֆ Բեզոսին և Իլոն Մասկին: «6 միլիարդ դոլար է պետք` փրկելու 42 միլիոն մարդկանց, ովքեր բառացիորեն կմահանան, եթե մենք օգնության չհասնենք: Դա բարդ չէ»,- հավելեց նա:

 

14:50 Աշխարհում
Ամերիկացի սենատորները Բայդենին կոչ են անում խուսափել Հնդկաստանի պատժամիջոցներից՝ կապված ռուսական գործարքի հետ

Երկու ամերիկացի սենատորներ նախագահ Ջո Բայդենին հորդորել են հրաժարվել Հնդկաստանի դեմ պատժամիջոցներից՝ ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգի գնման պատճառով՝ ասելով, որ նման քայլը կվտանգի աճող համագործակցությունը:

Աղբյուր՝ reuters.com

14:34 Հայաստան
«Քաղաքացիական գիտություն՝ ներգրավելով երիտասարդությանը կենսաբազմազանության մոնիթորինգում»

Ծրագրի նպատակը՝ Վայոց ձորի մարզի Արենի խոշորացված համայնքում քաղաքացիական գիտության միջոցով երիտասարդների կարողությունների հզորացումն ու ներգրավածությունն է կենսաբազմազանության համայնքահեն մշտադիտարկմանը։ Մասնակցության հայտներն ընդունվում են մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ։ 

Աղբյուր՝ Arpa Protected Landscape 

14:19 Աշխարհում
Նյու Յորքի դպրոցականներին արգելել են «Կաղամարի խաղ»-ի կոստյումներ կրել Հելոուինի տոնին

ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի մի քանի դպրոցներ արգելել են կորեական «Կաղամարի խաղ» սերիալի հերոսների զգեստները տարրական դասարանների համար: Սիրաքյուս քաղաքի և մոտակա Մանլիուս գյուղի երեք դպրոցների աշակերտների ծնողները նամակներ են ստացել, որոնցում նշվում է, որ տոնական օրերին նման կոստյումներ կրելն արգելված է։ Կրթական մարմինները մտահոգություն են հայտնել, որ երեխաները խաղում են այնպիսի գոյատևման խաղեր, ինչպիսիք ցուցադրված են կորեական դրամայում:

Աղբյուր՝ gazeta.ru

13:44 Հայաստան
Հայ-վրացական երիտասարդական ֆորում. մասնակցության հրավեր

ՀՀ Կոտայքի մարզի Աղվերան լեռնային հանգստյան գոտում նոյեմբերի 7-9-ը կանցկացվի Հայ-վրացական երիտասարդական ֆորում: Ֆորումին կարող են մասնակցել երիտասարդական կենտրոններում, համայնքապետարաններում, մշակույթի տներում, գրադարաններում, ՔՀԿ-ում աշխատող և երիտասարդության հարցերով զբաղվող փորձառու մասնագետները (երիտասարդական աշխատողները)՝ մինչև հոկտեմբերի 31-ը լրացնելով մասնակցության հայտը հետևյալ հղումով՝ https://forms.gle/mBcHoZzwMzNH7kiN6:

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն

13:37 Աշխարհում
Պոգբան դադարեցրել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը երկարաձգելու բանակցությունները

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան դադարեցրել է պայմանագիրը երկարաձգելու բանակցությունները, հայտնում է ESPN-ը։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ: Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է որքան հնարավոր է շուտ երկարաձգել պայմանագիրը ֆրանսիացու հետ, որպեսզի նա մրցաշրջանի ավարտից հետո անվճար չհեռանա։

Աղբյուր՝ sport-express.ru

13:28 Հայաստան
Աշխատաժողով՝ Եվրոպական հանձնաժողովի «Թայեքս» գործիքի շրջանակում

ՀՀ ֆինանսների նախարարությունում Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցությամբ «Թայեքս» գործիքի շրջանակում hոկտեմբերի 25-ից 27-ը առցանց ձեւաչափով կազմակերպվել է «Ֆինանսաբյուջետային վերահսկողության արդյունավետ գործունեության ապահովում» թեմայով աշխատաժողով: «Թայեքս» տեխնիկական աջակցության եւ տեղեկատվության փոխանակման գործիքը Եվրոպական հանձնաժողովի գործիքն է, որն աջակցում է պետական կառավարման մարմիններին` ԵՄ օրենսդրության մոտարկման, կիրառման, ինչպես նաեւ ԵՄ լավագույն փորձի փոխանակման շրջանակներում:

Աղբյուր՝ ՀՀ ֆինանսների նախարարություն 

13:12 Աշխարհում
Մեծ Բրիտանիայի թագուհինին չի մասնակցի COP26 կլիմայի փոփոխության համաժողովին

Թագուհին չի մասնակցի Գլազգոյում կայանալիք Կլիմայի հարցերով համաժողովին՝ հետևելով հանգստանալու վերաբերյալ բժիշկների խորհուրդներին:

Աղբյուր՝ bbc.com

12:44 Արցախ
Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարում է նոր կրթական ծրագրերի մեկնարկ

Մասնակիցների համար հնարավորություն կստեղծվի ուսանելու արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Աղբյուր՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն 

12:27 Աշխարհում
Հրապարակվել է Սանդրա Բուլոքի «Աններելին» ֆիլմի թրեյլերը

«The Unforgivable» Տեսանյութը հրապարակվել է Netflix հոսքային ծառայության YouTube ալիքում։ Ֆիլմում գլխավոր դերը կատարել է Սանդրա Բուլոքը։ Նա խաղում է 20 տարի բանտում անցկացնելուց հետո ազատված կնոջ դեր։ Ֆիլմում նկարահանվել են նաև Վինսենթ Դ'Օնոֆրիոն, Ջոն Բերնթալը, Վիոլա Դևիսը, Ռոբ Մորգանը և այլք։ Կինոնկարը կթողարկվի դեկտեմբերի 10-ին։

Աղբյուր՝ kulturomania.ru

12:09 Աշխարհում
Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը այս տարի կանցկացվի առկա ձևաչափով

Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն երեքշաբթի հայտարարեց, որ Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը, որն անցած տարի անցկացվել էր առցանց՝ համավարակի պատճառով, այս տարի դեկտեմբերին կկայանա առկա ձևաչափով՝ 2021 թվականի երկու դափնեկիրների մասնակցությամբ։ Հանդիսավոր արարողությունը, ավանդույթի համաձայն, տեղի կունենա Օսլոյում դեկտեմբերի 10-ին՝ Ալֆրեդ Նոբելի մահվան տարելիցի օրը։

Աղբյուր՝ france24.com

11:49 Աշխարհում
Իլոն Մասկը ճանաչվել է պատմության ամենահարուստ մարդը

Ամերիկացի ինժեներ և ձեռնարկատեր Իլոն Մասկի կարողությունը հասել է 270 միլիարդ դոլարի` նրան պատկանող Tesla-ի բաժնետոմսերի գների աճի ֆոնին: Այսպիսով, գործարարը դարձել է Forbes ամսագրի հաշվարկների պատմության ամենահարուստ մարդը։ Այս մասին հաղորդվում է պարբերականի հոկտեմբերի 26-ին հրապարակած հոդվածում։

Աղբյուր՝ iz.ru

11:37 Աշխարհում
Սոցիալական ցանցերի հսկաները փորձում են հեռու մնալ Facebook-ից

Snapchat-ի, TikTok-ի և YouTube-ի ղեկավարները երեքշաբթի՝ Կոնգրեսում դեռահասների առցանց անվտանգության մասին լսումների ժամանակ, իրենց հեռու պահեցին Facebook-ից: «Մենք շահույթը չենք անվտանգությունից վեր չենք դասում»,- ասել է գործադիրներից մեկը Կոնգրեսի լսումների ժամանակ՝ պնդելով, որ YouTube-ը Facebook չէ:

Աղբյուր՝ nbcnews.com

10:51 Աշխարհում
Իրաքում առնվազն վեց մարդ է զոհվել՝ ԻՊ-ի հարձակման հետևանքով

Առնվազն վեց մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորվել՝ արևելյան Իրաքի Դիյալա նահանգի գյուղերից մեկի վրա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետևանքով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է անվտանգության ուժերում գտնվող աղբյուրը։

 

10:44 Աշխարհում
Այս լեմուրները կարող էին Գրեմմիի արժանանալ՝ իրենց ռիթմիկ երգելու կարողության համար

Մադագասկարում ապրող Ինդրին ռիթմ ունեցող մի քանի կենդանիների տեսակներից մեկն է, ասվում է երկուշաբթի Current Biology ամսագրում հրապարակված հետազոտության մեջ: Ինդրին լեմուրների ամենամեծ տեսակն է և միակը, որը երգում է:

Աղբյուր՝ cnn.com

10:29 Հայաստան
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ստեղծվել է Երիտասարդ ուռուցքաբանների ակումբ

Ակումբի անդամ են կենտրոնի բոլոր կլինիկական օրդինատորները և երիտասարդ բժիշկները։ Ակումբի հանդիպումները տեղի են ունենում շաբաթը մեկ, յուրաքանչյուր հանդիպմանը ռոտացիոն սկզբունքով ներկայացվում է մեկ ավագ մասնագետի և մեկ երիտասարդ բժշկի զեկույց, այնուհետև տեղի է ունենում քննարկում:

Աղբյուր՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոն 

10:02 Աշխարհում
Telegram-ը գովազդային հարթակ է գործարկել

Telegram մեսենջերը գործարկել է գովազդային հարթակ: Հաղորդագրությունները կտեղադրվեն ավելի քան 1000 բաժանորդ ունեցող ալիքներում. հայտնել է ընկերությունը։

Աղբյուր՝ ria.ru

21:31 Աշխարհում
Գերմանիայում գլոբալ տաքացումը փոխում է ոչ միայն կլիման, այլև քաղաքականությունը

Վերջին ընտրություններում բնապահպան Կանաչների կուսակցությունը հավաքեց ավելի շատ ձայներ, քան երբևէ՝ նոր կառավարության ձևավորման ժամանակ նրանց տեղ տալով բանակցությունների սեղանի շուրջ:

Աղբյուր՝ nbcnews.com

21:08 Աշխարհում
Լը Պենը խոստացել է աջակցել Հունգարիային Եվրամիության վերակողմնորոշման հարցում

«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը հայտարարել է, որ եթե ընտրվի պետության ղեկավար, ապա պարտավորվելու է աջակցել Հունգարիային Եվրամիության վերակողմնորոշման հարցում։ Մարին Լը Պենը հոկտեմբերի 25-26-ը այցով գտնվում է Բուդապեշտում։

Աղբյուր՝ ria.ru

21:03 Աշխարհում
«Աստոն Վիլլայի» պաշտպան Մեթի Քեշը Լեհաստանի քաղաքացիություն է ստացել

«Աստոն Վիլլայի» պաշտպան Մեթի Քեշը երեքշաբթի օրը ստացել է Լեհաստանի քաղաքացիություն և կարող է խաղալ ազգային հավաքականում՝ սկսած նոյեմբերին կայանալիք աշխարհի առաջնության ընտրական խաղերից։ 24-ամյա աջ պաշտպանը ծնվել է Անգլիայում, բայց կարող է Լեհաստանում խաղալ իր պապի շնորիվ: Նրա մայրը ծնվել է Լեհաստանում։

Աղբյուր՝ apnews.com

20:38 Աշխարհում
Ալբանիայում ավելի քան 300 մարդ է թունավորվել

Ալբանիայի Կրույե քաղաքում բնակիչների զանգվածային թունավորում է տեղի ունեցել. Բժիշկների օգնությանն է դիմել արդեն 320 մարդ։ Մարդիկ ունեն փորլուծություն, փսխում, ջերմություն և որովայնի ցավ։ Ենթադրվում է, որ թունավորումը տեղի է ունեցել խմելու ջրից։ Նմուշներն ուղարկվել են մայրաքաղաք՝ փորձաքննության։

Աղբյուր՝ korrespondent.net

20:12 Տարածաշրջան
Իրանում կիբերհարձակումը խափանել է բենզալցակայանների աշխատանքը

Երեքշաբթի Իրանում տեղի ունեցած կիբերհարձակման հետևանքով դադարեցվել է բենզինի բաշխումը երկրի սպասարկման կայաններում, հայտնել է պետական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության անվտանգության գերագույն մարմնին:

Աղբյուր՝ france24.com

17:48 Հայաստան
Հոկտեմբերի 27 -ից նոյեմբերի 3 -ն առաջին անգամ Հայաստանում

տեղի կունենա DigiWeek2021 տեխնոլոգիական ոլորտի միջոցառումը։

Աղբյուր՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

17:31 Աշխարհում
Մարտիրոսյանը խոսել է «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն»-ի փակման պատճառների մասին

Առաջին ալիքով «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» հումորային հաղորդաշարի փակումը պայմանավորված է եղել «TNT» հեռուստաալիքի վերջնագրով։  «Երբ մեզ հրավիրեցին վարելու «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» հրաշալի նախագիծը, հարց ծագեց. իսկ ինչպե՞ս կարձագանքի դրան TNT հեռուստաալիքը ։ Եվ նրանք ասացին. «Մենք դեմ չենք, գնացեք մեկ տարով»: Հետո ևս մեկ տարի, հետո ևս մեկ, հետո ևս մեկ: Իսկ հետո TNT-ն ասաց. «Մենք ձեզ արգելում ենք»,- բացատրել է Մարտիրոսյանը։

Աղբյուր՝ gazeta.ru

17:18 Հայաստան
Սույն թվականի հոկտեմբերի 28-29-ը Երևանում կանցկացվի ԱՊՀ երկրների բույսերի

կարանտինի համակարգող խորհրդի նիստը: Խորհրդի անդամ երկրների պատասխանատուները կներկայացնեն կարանտին-բուսասանիտարական վիճակը իրենց երկրներում, վարակված տարածքները, առկա վնասակար օրգանիզմները, տարածվածությունը և դրանց դեմ պայքարի միջոցառումները։ Քննարկվելու են նաև ԱՊՀ անդամ երկրների միջև բուսական ծագման մթերքների ներմուծման և արտահանման հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։

Աղբյուր՝ ՍԱՏՄ

17:04 Աշխարհում
Facebook-ը վաստակում է 9 միլիարդ դոլար՝ չնայած իրազեկիչի սկանդալային բացահայտումներին

Facebook-ը երրորդ եռամսյակի համար սպասվածից ավելի մեծ շահույթ է հրապարակել, միչդեռ այն շարունակում է բախվել մամուլի բացասական ակնարկների՝ ներքին փաստաթղթերի արտահոսքի պատճառով: Սոցիալական մեդիայի հսկան երեք ամսում՝ մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, ստացել է 9 միլիարդ դոլարի շահույթ՝ նախորդ տարվա 7,8 միլիարդ դոլարի դիմաց:

Աղբյուր՝ bbc.com

16:33 Հայաստան
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց նորընծա սարկավագներին

Հոկտեմբերի 25-ին Գարեգին Երկրորդ Կաթողիկոսն ընդունեց սույն թվականի հոկտեմբերի 10-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում սարկավագական ձեռնադրության արժանացած Գևորգյան հոգևոր ճեմարանի Զ լսարանի 25 սաներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի։ Վերջում Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց սարկավագներին՝ ընծայելով նրանց ժամագրքեր:

Աղբյուր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

16:20 Աշխարհում
Օդեսայի դատարանը դատապարտյալներին պարտադրել է կարդալ Մարկ Տվեն և Ջեք Լոնդոն

Ավտոմեքենաների մասեր և ռադիոյի ձայնագրիչներ գողանալու մեջ մեղադրվող երկու տղամարդու որպես պատիժ դատարանը պասրտավորեցրել է կարդալ Մարկ Տվենի, Ջեք Լոնդոնի և Տարաս Շևչենկոյի գրքերը։ 23 և 19 տարեկան երիտասարդները ապօրինի ներխուժել են տուգանային կայանատեղիի տարածք և հափշտակություններ կատարել մեքենաներից: Նրանք ընդունել են իրենց մեղքը և ասել, որ փողի բացակայությունն իրենց դրդել է գողության։

Աղբյուր՝ kulturomania.ru

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}