Քաղաքական 10:16 27/09/2021 Տարածաշրջան

ԵԽԽՎ-ն այսօր կքննարկի «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» զեկույցը

Այսօր մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որը կանցկացվի Ստրասբուրգում սեպտեմբերի 27-ից 30-ը՝ հիբրիդային եղանակով։ ԵԽԽՎ-ն նստաշրջանի առաջին օրը կքննարկի Պոլ Գավանի պատրաստած՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» զեկույցը։

Զեկույցի նախագծում Խորհրդարանական վեհաժողովը ափսոսանք է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության մարդասիրական ողբերգական հետևանքների համար: Ասվում է, որ այս հակամարտությունը տեսել է պատերազմի երկու խոշոր բռնկում՝ առաջինը 1991 թվականի վերջից մինչև 1994 թվականը, իսկ երկրորդը՝ 6-շաբաթյա պատերազմը՝ 2020 թվականին:

Պոլ Գավանը զեկույցում ներկայացրել է Հայաստան ու Ադրբեջան իր կատարած այցերի արդյունքներով ձեռք բերած տեղեկատվությունը։

Նշվում է, որ վերջին վեցշաբաթյա պատերազմի ընթացքում ավելի քան 3 900 հայ և 2 900 ադրբեջանցի զինծառայող զոհվեց կամ անհետ կորավ, և բազմաթիվ խաղաղ բնակիչներ զոհվեցին: Սկզբնական շրջանում տեղահանվել է ավելի քան 91 000 հայ և 84 000 ադրբեջանցի:

Զեկույցի հիմնական ներառված խնդիրներն են զոհվածներ, անհայտ կորածներ և վիրավորներ, ռազմագերիներ/ենթադրյալ գերիներ, հանցագործությունների, ռազմական հանցագործությունների և այլ անօրինական գործողությունների մեղադրանքները, ականներ և չպայթած զինամթերք, տեղահանված անձինք, սահմանային լարվածություն, մշակութային ժառանգություն, ատելության խոսք։

Զեկուցողը վերջում նեկայացրել է նաև առաջարկություններ՝ ուղղված Հայաստանին և Ադրբեջանին այն քայլերի վերաբերյալ, որոնք կօգնեն կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում հումանիտար հետևանքների լուծմանը,  հնարավորություն կտան շարժվել դեպի խաղաղության և հաշտության գործընթաց: Նշվում է, որ միջազգային հանրությանը, ներառյալ Եվրոպայի խորհրդին, խրախուսում են օգնել երկու երկրներին:

Բանաձևի նախագծում Վեհաժողովը հիշեցնում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պարտավորվել են 2001 թվականի հունվարին Եվրոպայի խորհրդին միանալուց հետո օգտագործել միայն խաղաղ միջոցները՝ հակամարտության կարգավորման համար: Հետևաբար, 2020 թվականի վեցշաբաթյա պատերազմը հանդիսանում է այդ պարտավորությունների խախտում և պետք է պատշաճ կերպով լուծվի Եվրոպայի խորհրդի կողմից:

Գերիներ և անհայտ կորածներ

Անդրադառնալով նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությանը՝ Վեհաժողովը նշում է, եռակողմ հայտարարությունը պարունակում է հրադադարի հիմնական տարրերը և ստեղծում է շրջանակ`վերջին 6-շաբաթյա պատերազմի և հակամարտության հումանիտար հետևանքներից շատերի լուծման համար:

«Վեհաժողովը սարսափած է վեցշաբաթյա պատերազմի ընթացքում զոհված կամ անհետ կորած մարդկանց թվից. հաղորդվում է, որ զոհվել կամ անհայտ կորել է ավելի քան 3 900 հայ և 2 900 ադրբեջանցի զինվորական, 163 հայ և 548 ադրբեջանցի խաղաղ բնակիչ և շուրջ 243 հայ և 7 ադրբեջանցիները անհետ կորել են: Վեհաժողովը ողջունում և խրախուսում է երկու կողմերի ջանքերը` վերականգնելու և փոխանակելու մահացածների աճյունները, և ընդունում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և ռուս խաղաղապահների արժեքավոր ներդրումը։

Վեհաժողովը նշում է, որ եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածի համաձայն «Պետք է իրականացվի ռազմագերիների փոխանակում», և որ երկու երկրներն էլ պնդում են, որ դա կատարել են:

Այնուամենայնիվ, Վեհաժողովը նշում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մտահոգությունները, որոնք փոխանցվել են Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին 2021 թվականի մարտի 16 -ին՝ կապված Ադրբեջանի կողմից ենթադրյալ գերեվարված 188 հայերի հետ (որոնցից մի քանիսը հետ են վերադարձվել Հայաստան)»,- ասվում է նախագծում։

Այս կապակցությամբ Վեհաժողովն ընդգծում է, որ Ժնևի կոնվենցիայով և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը պարտավորություններ ունեն՝ ռազմագերիներին անհապաղ հայրենադարձել և ազատ արձակել քաղաքացիական անձինք` ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո։ Վեհաժողովը գտնում է, որ Եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածի հստակ մտադրությունը բոլոր կալանավորված անձանց փոխանակումն էր՝ առանց կողմերի մեկի կամ մյուսի կողմից տրված կարգավիճակի տարբերության:

Այն խորապես մտահոգված է շուրջ 30 հայերի ճակատագրով, որոնք ենթադրաբար գտնվել են, նկարահանվել կամ լուսանկարվել են գերության մեջ՝ առանց որևէ նշման, թե որտեղ են նրանք այժմ: Վեհաժողովն անհանգստացած է այն պնդումներից, որ այդ անձինք ենթարկվել են հարկադիր անհետացման և, հնարավոր է, սպանվել են։

Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին՝ արագացնել իրենց հետաքննությունն այս հարցի շուրջ և համապատասխան տեղեկատվություն տրամադրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Հայաստանին։

Ողջունում է 2021 թվականի հունիսի 12-ին 15 հայերի ազատ արձակումը և 2021 թվականի հուլիսի 3-ին 15 անձանց ազատ արձակումը, երբ հայրենադարձների ընդհանուր թիվը հասել է 100–ի։

Մտահոգված է Եռակողմ հայտարարությունից հետո գերության մեջ հայտնված շուրջ 48 հայերի կալանավորման պայմաններով, որոնք դեռ գերության մեջ են, որոնցից շատերը ենթարկվել կամ անցնում են արագ քրեական դատավարություններով, որոնք բարձրացնում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդար դատավարության հետ կապված խնդիրներ։

Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին՝ ազատ արձակել մնացած բոլոր գերիներին և առանց հետաձգման հետ վերադարձնել նրանց Հայաստան։

Ռազմական հանցագործություններ

Վեհաժողովը մտահոգված է հանցագործությունների, ռազմական հանցագործությունների և այլ անօրինական գործողությունների վերաբերյալ բազմաթիվ մեղադրանքներով, որոնք ներկայացվել են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի դեմ 6-շաբաթյա պատերազմի ընթացքում: Այն նշում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված առանձին գործերը և միջպետական գործերը, այդ թվում՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի դեմ 2020 թվականի հոկտեմբերի 18-ին,  և Թուրքիայի դեմ՝ 2021 թվականի մայիսի 9-ին, և Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ՝ 2020 թվականի հոկտեմբերի 26-ին։

Նշվում է, որ երկու կողմերի ներկայացրած պնդումներից, որոնք հիմնված են միջազգային հեղինակավոր ՀԿ-ների և տարբեր աղբյուրներից հասանելի հարուստ տեղեկատվության վրա, կան մտահոգիչ ապացույցներ՝
․արտադատական սպանություններ, ներառյալ, օրինակ, առնվազն երկու հայի և մեկ ադրբեջանցու ենթադրյալ գլխատումը կամ կոկորդի կտրումը,
․ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիների նկատմամբ համակարգված անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի և խոշտանգումների մեծ թվով մեղադրանքների, ինչպես նաև հայերի կողմից ադրբեջանցի ռազմագերիների նկատմամբ նման վերաբերմունքի վերաբերյալ մի շարք պնդումներ, խաղաղ բնակիչների սպանություն և վիրավորում:

Նշվում է, որ երկու կողմերն էլ պարտավոր էին հարգել միջազգային հումանիտար իրավունքը և պաշտպանել խաղաղ բնակիչներին պայթուցիկ զենքերից։

Վարձկանների ներգրավում

Զեկույցում ընդգծվում է, որ պատերազմում Ադրբեջանի կողմից, Թուրքիայի օգնությամբ, օգտագործվել են սիրիացի վարձկաններ։ Ասվում է, որ Հայաստանի կողմից տարբեր երկրներից հայեր են մասնակցել։

Վերոնշյալ խիստ մտահոգիչ տեղեկատվության լույսի ներքո, Վեհաժողովը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին լիարժեք հետաքննել մեղադրանքները և պատասխանատվության ենթարկել բոլորին, այդ թվում՝ հրամանատարական մակարդակում, որոնք մեղավոր են համարվում հանցագործությունների, ռազմական հանցագործությունների կամ այլ անօրինական գործողությունների համար:

«Երկու երկրները պետք է լիովին համագործակցեն ՄԻԵԴ-ի հետ՝ իրենց դեմ ներկայացված բողոքների վերաբերյալ, և Թուրքիան ևս հրավիրվում է նույնն անելու: Եթե չկա հաշվետվողականություն և ճշմարտության ու հաշտեցման ինչ-որ ձև, այս պնդումները կթունավորեն երկու երկրների հարաբերությունները սերունդների համար, և հակամարտության հետևանքները կմնան»,-ասվում է նախագծում։

Զեկույցն անդրադառնում է նաև  տարածաշրջանում ականներին ու նշում, որ կողմերի պարտականությունն է համատեղ աշխատել ականների հեռացման ուղղությամբ`ափսոսանք հայտնելով, որ նոյեմբերյան զինադադարից ի վեր զոհվել կամ վիրավորվել է 159 ադրբեջանցի և 5 հայ: Ողջունում է Հայաստանի կողմից որոշ ականապատ քարտեզների՝ Ադրբեջանին հանձնումն ու կոչ անում Հայաստանին՝ անհապաղ հրապարակել իր մոտ եղած բոլոր քարտեզները։

Արցախից տեղահանվածներ

Հայաստանում տեղահանված անձանց խնդրի հետ կապված՝ Վեհաժողովը նշում է, որ, ըստ հայկական աղբյուրների, վեցշաբաթյա հակամարտության ընթացքում հակամարտության տարածքից փախել է շուրջ 91 000 հայ, որոնց 85%-ը կանայք և երեխաներ են։ Հայկական աղբյուրների հիման վրա, ներկայումս վեցշաբաթյա պատերազմից շուրջ 36 000 հայեր կան, ովքեր չեն վերադարձել իրենց տները։

Տեղահանվածների առջև ծառացած խնդիրներից են երկարաժամկետ ապաստանի, շարունակական դրամական օգնության, երեխաների համար կրթության և ապրուստի միջոցների ապահովումը, մասնավորապես` կանանց:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից նրանց, ովքեր կամ մնացել են, կամ վերադարձել են, Վեհաժողովը խորապես ափսոսում է, որ միջազգային հանրությունը բացակա է տարածաշրջանից` մուտքի խնդրի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա անհամաձայնության պատճառով։

Հիշեցնում է, որ Եվրոպայի խորհրդի տարածքում գտնվող բոլոր անձինք, ներառյալ հակամարտության գոտիներում ապրողները, հավասարապես ունեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով լիարժեք պաշտպանության, այդ թվում`կիրառելի մոնիտորինգի մեխանիզմների միջոցով։

Վեհաժողովը կիսում է Արցախի բնակչության լքվածության զգացումը և նշում իրենց մտահոգությունները սահմանային միջադեպերի, ադրբեջանական զորքերի հարևանության և կրակոցների կանոնավոր ձայնի պատճառով անվտանգության վերաբերյալ: Նշում է այն դժվարությունները, որոնց նրանք բախվում են, և ապրուստի միջոցների, պատերազմի վնասների վերականգնման և նոր բնակարաններով ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև մարդու հիմնական իրավունքների պաշտպանությունը։

Կոչ է անում բոլոր ներգրավված պետություններին՝ ապահովել միջազգային անկախ հումանիտար կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների անարգել հասանելիությունը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան:

Տեղահանված անձանց նկատմամբ իրենց համապատասխան քաղաքականությունները մշակելիս և իրականացնելիս` Վեհաժողովը Հայաստանին և Ադրբեջանին առաջարկում է օգտագործել Եվրոպայի խորհրդի փորձը։

Վեհաժողովը խրախուսում է միջազգային հանրությանը շարունակել աջակցել Հայաստանին և Ադրբեջանին, և շարժվել դեպի ավելի միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարություն, որը ներառում է ոչ միայն վերականգնման, այլև խաղաղության հաստատման և վստահության ամրապնդման միջոցառումներ:

Սահմանային լարվածություն

Վեհաժողովը մեծապես մտահոգված է 2021 թվականի մայիսից սահմանի տարբեր կետերում միջադեպերի աճով, ընդգծելով, որ կան զոհեր և վիրավորներ, իսկ հայ զինվորները գերեվարվել են:

Ուստի, Վեհաժողովը կոչ է անում երկու կողմերին ապահովել ապաէսկալացիա և պահպանել եռակողմ հայտարարության համաձայն կողմերի համաձայնեցված դիրքորոշումները, բանակցել սահմանի սահմանագծման ու սահմանազատման գործընթացի վերաբերյալ և քննել ապառազմականացված գոտու ստեղծման հնարավորությունը՝ խաղաղապահ կամ ռազմական դիտորդական ուժերի ներկայությամբ:

Մշակութային ժառանգություն

«Երկարատև հակամարտությունը աղետալի ազդեցություն ունեցավ տարածաշրջանի մշակութային ժառանգության և ունեցվածքի վրա, որի պատասխանատվությունը կրում են ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը»,- ասվում է զեկույցի նախագծում։

Վեհաժողովը դատապարտում է Ադրբեջանում հայկական մշակութային ժառանգության վերջին 30 տարիների ոչնչացումը, որի պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը, հատկապես Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, և դատապարտում է վեցշաբաթյա պատերազմի ընթացքում մշակութային ժառանգությանը դիտավորյալ հասցված վնասը՝ ընդգծելով  Սուր Ղազանչեցոց Ամենափրկիչ տաճարի դիտավորյալ հրթիռակոծումը, ինչպես նաև հակամարտության ընթացքում և դրանից հետո այլ եկեղեցիների ու գերեզմանատների ավերումը կամ վնասումը։

Այն անհանգստություն է հայտնում Ադրբեջանում տարածվող թեզի հետ կապված, որը խթանում է «կովկասյան ալբանական» ժառանգությունը` փոխարինելու այն, ինչ դիտվում է որպես «հայկական» մշակութային ժառանգություն։

Խորհուրդ է տալիս Հայաստանին և Ադրբեջանին՝ թույլատրել ՅՈւՆԵՍԿՕ-ին անսահմանափակ մուտք երկու երկրների մշակութային ժառանգության օբյեկտներին՝ վնասը գնահատելու և մնացածը պահպանելու համար անհրաժեշտ քայլերը գնահատելու համար։

Ատելության խոսք

Նշվում է, որ ատելության խոսքը եղել է երկարաժամկետ խնդիր երկու երկրներում,  մասնավորապես՝ Ադրբեջանի հետ կապված։

«Վեհաժողովը ցնցված է ատելության խոսքի և ատելության հանցագործությունների մակարդակից երկու կողմերի կողմից, որոնք տեղի են ունեցել 6-շաբաթյա պատերազմի ընթացքում, ներառյալ սարսափելի արարքների նկարահանումները և սոցիալական ցանցերում դրանց տարածումը։

Այսպես կոչված Բաքվի «ռազմավարի այգին» լուրջ մտահոգություններ է ստեղծում, և Վեհաժողովը գտնում է, որ ծաղրանկարված և կարծրատիպային մանեկենների օգտագործումը սաստկացնում է անհանդուրժողականության մակարդակը և չպետք է տեղ ունենա թանգարանում կամ հասարակությունում:

Առաջարկում է, որ երկու երկրներն էլ քայլեր ձեռնարկեն ատելության խոսքի, այդ թվում ՝ հանրային և բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև ատելության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարելու համար: Երկու երկրները պետք է համապատասխան օրենսդրություն ներկայացնեն Եվրոպայի խորհրդի աջակցությամբ»,-ասվում է նախագծում:

Միջազգային կազմակերպությունների հասանելիություն

Վեհաժողովը մտահոգություն է հայտնում, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան միջազգային կազմակերպություններն հասանելիություն չունեն և կոչ է անում երկու կողմերին՝ հեշտացնել նման հասանելիությունը:

Հաշվի առնելով մարդու իրավունքների բազմաթիվ հիմնախնդիրները` կապված հակամարտության հումանիտար հետևանքների հետ, Վեհաժողովը խրախուսում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին աշխատել ինչպես Ադրբեջանի օմբուդսմենի, այնպես էլ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ` դրանք լուծելու և հնարավորինս շուտ տարածաշրջան այցելելու համար։

Առաջարկություններ

Վեհաժողովը հրավիրում է Հայաստանին և Ադրբեջանին` հետաքննելու ներկայացված մեղադրանքները և երկու խորհրդարանների պատվիրակություններին հրավիրում է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով` երկխոսություն սկսելու դրանց վերաբերյալ:

Հաշվի առնել հակամարտության հումանիտար հետևանքները` ԵԽԽՎ-ն ԵԽ նախարարների կոմիտեին կոչ է անում Հայաստանի (2023-2026) և Ադրբեջանի (2022-2025) գործողությունների նոր ծրագրեր պատրաստելիս հարմարեցնել դրանք հակամարտության հետևանքներին, ինչպես նաև ճկունություն ցուցաբերել ներկա գործողությունների ծրագրում։

Նախարարների կոմիտեին հրավիրվում է հատուկ ուշադրություն դարձնել տեղահանված անձանց կարիքներին և իրավունքներին և նրանց վերադարձի հետ կապված խնդիրներին, վստահության ամրապնդման միջոցներին, որոնք անհրաժեշտ են հանդուրժող հասարակություններ ձևավորելու և ատելության խոսքի դեմ պայքարելու համար։

Նշենք, որ զեկույցի նախագծի հետ կապված ներկայացվել է 29 փոփոխություններ, մեծ մասը Ադրբեջանի կողմից, որոնք պետք է քննարկվեն ու քվեարկվեն Վեհաժողովում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:40
Ամերիկացի ֆիզիկոս. «Ամաչում եմ, որ Սելչուք Բայրաքթարն այստեղ է կրթություն ստացել»
«Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական «Baykar» ընկերության տեխնիկական տնօրենին՝ Ռեջեփ Էրդողանի փեսա...
Աղբյուր` Panorama.am
14:16
Արսեն Բաբայան. Ֆեյքերի ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթն անցկացվեց աննախադեպ խախտումներով, կոպտագույն ապօրինությամբ
Իրավաբան, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը գրում է. «Քիչ առաջ ավարտվեց ֆեյքերի ՊՈԱԿ-ի տնօրենի համար հայտարարված...
Աղբյուր` Panorama.am
14:12
Դուք ժողովրդին հաղթող իշխանությո՞ւն եք. Վարդևանյան
«Սահմանադրական դատարանի որոշման մեջ ոչ մի հիշատակում չկա բարերարի, հարևանի, բարեկամի մասին։ Կա հիշատակում պետության մասին։ ՍԴ որոշման մեջ...
Աղբյուր` Panorama.am
14:03
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի փաստաբանները միջնորդում են հետաձգել դատական նիստը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, որպեսզի Գևորգյանը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Դատարանը թույլ չտվեց Արմեն Գևորգյանին ներկա գտնվել ԵԽԽՎ նստաշրջանին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակում է ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։...
Աղբյուր` Panorama.am
13:35
Ադրբեջանցիներն անարգելք ելումուտ են անում ՀՀ սուվերեն տարածք. Տիգրան Աբրահամյան
«Այս ընթացքում ադրբեջանական զորքերը տարբեր օպերացիաների, հարձակումների,  ագրեսիայի արդյունքում անարգելք ելումուտ են անում...
Աղբյուր` Panorama.am
13:31
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ կառավարության կարմիր գիծը չէ. Գեղամ Մանուկյան
«Տպավորություն կա, որ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին օժտում են անձեռնմխելիության ևս մեկ շերտով, ասելով՝ հանկարծ Ռուբինյանին չքննդատեք,...
Աղբյուր` Panorama.am
13:27
Վահե Հովհաննիսյան. Ու երբ մի օր գա նոր աղետը, Նիկոլը հանգիստ կասի՝ «բայց Ալիևը պարզ ասում էր»
Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրում է. «Վերջին աղետից մինչև հաջորդը Հայաստանն ապրում է...
Աղբյուր` Panorama.am
13:17
Արտակ Բեգլարյան. Արցախում հունվարի 1-ից առողջապահական բոլոր ծառայություններն անվճար են
Արցախի 2022 թվականի պետական բյուջեով նախատեսվել է առողջապահական ոլորտին հատկացվող գումարներն ավելացնել  23.6  տոկոսով՝ հասնելով 15.5...
Աղբյուր` Panorama.am
13:08
Apple Pay-ը հասանելի է Ամերիաբանկի հաճախորդների համար
iPhone-ի և Apple Watch-ի միջոցով վճարելու ավելի ապահով, անվտանգ և վստահելի միջոց
Աղբյուր` Panorama.am
13:03
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը նշում է Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը
Ս. Ծննդյան պաշտոնական թափորը գնում դեպի Բեթղեհեմ
Աղբյուր` Panorama.am
12:50
Թուրքիայի և Ադրբեջանի նպատակներում ոչ թե տնտեսական հարաբերություններ կառուցելն է, այլ` իրենց քաղաքական-ռազմավարական շահերին հասնելը. Աբրահամյան
«Հանրությանը  հավաստիացնել, թե իրականության մեջ կողմերը գտնվում են հավասար դիրքերում, գործընթաց է տեղի ունենում առանց նախապայմանների,...
Աղբյուր` Panorama.am
12:31
Apple Pay-ը այսուհետ հասանելի է Կոնվերս Բանկի հաճախորդներին
Որպես iPhone-ի, Apple Watch-ի միջոցով վճարման ավելի ապահով, անվտանգ և վստահելի միջոց
Աղբյուր` Panorama.am
12:25
Ադրբեջանի հատուկ ծառայությունները Արցախի բնակչին դրդել են լրտեսության. ԱՀ ԱԱԾ
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Արցախի բնակչին լրտեսության...
Աղբյուր` Panorama.am
12:20
Ռուսական ընկերությունների՝ SWIFT-ի հետ կապված սահմանափակումներն էական բաներ կփոխեն տարածաշրջանում. ԿԲ նախագահի տեղակալի թեկնածու
«ԱՄՆ կոնգրեսում քննարկվում են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հնարավոր նոր փաթեթ, և փաթեթի առանցքում մասնագետներով, կոնգրեսականներով քննարկում են...
Աղբյուր` Panorama.am
12:16
Արցախում բնակարանի խնդիր ունեցողների խնդիրների կանոնակարգումը նախատեսում են ավարտել այս տարվա ընթացքում
Պատերազմի հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական ու իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Ռազմական գործողությունների ժամանակ Հայաստանից ավանդների արտահոսք է եղել.ԿԲ նախագահի տեղակալի թեկնածու Հովհաննես Խաչատրյան
«Ռազմական գործողությունների ժամանակ դրսևորվեց ավանդների որոշակի արտահոսք՝ շուրջ 6.4 %, չաշխատող վարկերի տեսակարար կշիռի աճը կազմեց 7.5% և...
Աղբյուր` Panorama.am
11:52
Apple Pay-ը հասանելի է Ակբա բանկի հաճախորդներին
iPhone-ի և Apple Watch-ի միջոցով վճարելու ավելի ապահով, անվտանգ և վստահելի միջոց Ակբա բանկի հաճախորդներն այսօրվանից կարող են օգտվել վճարման...
Աղբյուր` Panorama.am
11:48
ԱԺ-ն ընդունեց օրենք, որով քաղաքացիներին պարտադրեց 300,000 դրամը գերազանցող պարտքը իր ազգականին տալ բանկերի միջոցով
ԱԺ-ն կազմակերպված քվեարկությամբ ընդունեց մի շարք օրենքներ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին (առաջին ընթերցմամբ),...
Աղբյուր` Panorama.am
11:36
18.01.2022. Կորոնավիրուսի 360 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 քաղաքացի
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9538 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
11:22
Արթուր Վանեցյան. Իշխանության ձայները ընտրություններից հետո բավականին նվազել են
«Մենք այսօր ականատես ենք լինում մի խայտառակ իրավիճակի, երբ Հայաստանից ընտանիքներով արտագաղթում են»։
Աղբյուր` Panorama.am
11:03
Հայաստանում կգործի ֆրանսիական ինստիտուտ
Հայաստանում ստեղծվել է ֆրանսիական ինստիտուտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան...
Աղբյուր` Panorama.am
10:55
Արամ Վարդևանյանը հույս հայտնեց, որ ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը զսպվածության կոչ կանի Նիկոլ Փաշինյանին
«Այս նախագիծն այն մասին է, որ կարող են լինել քրեական գործեր, հետապնդումներ ցանկացած անձի նկատմամբ, որն անմեղ է, որովհետև չկա հակառակի...
Աղբյուր` Panorama.am
10:50
ՖԻՖԱ. Լևանդովսկին՝ 2021-ի լավագույն ֆուտբոլիստ
Կայացել է ՖԻՖԱ-ի ամենամյա մրցանակաբաշխությունը: Մի քանի անվանակարգերում հաղթողները որոշվել են ազգային հավաքականների գլխավոր մարզիչների, ավագների...
Աղբյուր` Panorama.am
10:43
ՄԻՊ. ՀԴՄ կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների միասնական չափերը երբեմն պատճառ են դառնում առևտրի կետերի փակման
2018 թվականից Պաշտպանին հասցեագրվել են բողոքներ փոքր ու միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող անձանցից։
Աղբյուր` Panorama.am
10:13
NYT. Ռուսաստանը պատրաստվում է Ուկրաինայից տարհանել իր դիվանագետներին
Ուկրաինայում Ռուսաստանի երկու հյուպատոսությունների դիվանագետներին հանձնարարվել է պատրաստվել լքել երկիրը: Այս մասին հայտնում է «New York...
Աղբյուր` Panorama.am
10:10
Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Հունվարի 19-ին նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
10:01
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:55
Ճանապարհներին մերկասառույց է
Ճանապարհներին մերկասառույց է
Աղբյուր` Panorama.am
09:51
Վարդան Ոսկանյան. Իրականում Թուրքիայում Ադրբեջանի դեսպանը կարող էր ավելի առաջ գնալ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Թուրքիայում Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման դեսպանն անթաքույց հայտարարել է, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ
13:21 18/01/2022

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}