Աֆղանստանի նախկին նախագահ Գանին հայտնել է Facebook-ի հաշիվը կոտրելու մասին
Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Գանին հայտնել է իր Facebook հաշիվը կոտրելու մասին, որտեղ մի քանի րոպե առաջ հրապարակվել էր թալիբների ճանաչման կոչ։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Ավելի վաղ Գանիի Facebook-ում հայտարարություն էր տարածել, որ Աֆղանստանից հեռանալու փոխարեն անհրաժեշտ է համագործակցել ներկայիս կառավարության հետ: Հայտարարությունը պարունակում է թալիբներին օգնելու, նրանց ճանաչելու և Աֆղանստանի ակտիվները սառեցնելու կոչ:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում իրադրությունը սրվել է այն բանից հետո, երբ «Թալիբան» շարժման ջոկատները այնածավալ հարձակման ընթացքում վերահսկողություն են սահմանել Աֆղանստանի հյուսիսում գտնվող մի շարք շրջանների նկատմամբ՝ այստեղ տեղակայված կառավարական զորքերին ստիպելով հատել Տաջիկստանի հետ սահմանը և նահանջել հարևան երկրի տարածք։
Հարակից հրապարակումներ`
- Թալիբները վերսկսեցին Աֆղանստանում հրապարակային կախաղանները
- ԱՄՆ-ում աֆղանստանցի փախստականները հարձակվել են ամերիկացի զինվորի վրա
- Աֆղանստանի նոր կառավարությունը հայտարարել Է Մոսկվա այցելելու ցանկության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին