Հասարակություն 18:36 27/09/2021 Հայաստան

Ամոթը. ամո՞թը... Գագիկ Վարդանյան. hraparak.am

hraparak.am կայքը հրապարակել է Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի հոդվածը.

«Միջազգային իրավունքի մասնագետ, վերլուծաբան և հրապարակախոս Սերգեյ Կառնաուխովը դառնությամբ ու կարեկցանքով նկատել է. «Հայաստանը և հայերը շատ շուտ մոռացան ադրբեջանցիների հանցանքները, մոռացան, զոհված­ներին, գլխատված ծերերին, մոռացան կանանց և երեխաների նվաս­տացումները։ Ամոթ եմ զգում հայերի փոխարեն։ Սա Հայաստանի պատմության ամենից ամոթալի էջն է։ Ազգի խիղճը պահպանվել է շատ քիչ մարդկանց մեջ»: 

Եթե հարգելի Սերգեյ Կառնաուխովն աշխարհի տիրակալներին ու հայերին նաև բացատրեր, թե ինչ է ամոթը, ապա նրանք կհասկանային՝ արժե՞, արդյոք, ամոթ զգալ: Տիրակալներին թողնենք մի կողմ: Գուցե նա դա չանի՞, քանի որ, եթե գիտենար, որ հայերն այդքան խորությամբ չեն ուսում­նասիրել այդ երևույթը և լիարժեք պատկերացում չունեն դրա մասին (ըստ վերլու­ծաբանի՝ բա­ցառությամբ շատ քչերի), ապա ամոթանք չէր տա նրանց. «Ամոթ է զգում հայերի փո­խարեն»: Անշնորհակալ բան է, որևէ մեկի փոխարեն ինչ-որ բան զգալը: Երկ­րորդ, իսկ ամոթն ի՞նչ է, ընդհանրապես: Սարսափելի՞ է, նվաստացուցի՞չ է, արդյոք:

Օրինակ, հաճախ են հանդիպում աղբա­մանները «քուջուջ» անող մարդիկ: Ասում են, թե նրանց օրական եկամուտը 20-30 հազար դրամ է կազմում: Չհաշվենք ուրիշի փողերը, ուղղակի նշենք, որ պատգամավորի չափ ամսական եկամուտ ունեն: Միա­ժամանակ հիշենք՝ փողից «հոտ» չի գալիս: Հիմա, այս մարդիկ, արդյոք, ամո­թա­լի գործունեությամբ (իրավական կողմը դնելով մի կողմ. ապօրինի տնտեսական գոր­ծու­նեություն) ե՞ն զբաղված, թե՞ ոչ: Արարքն ինքնին ամոթալի է, բայց կախված է սուբ­­յեկտի որակից…,հետևաբար, ամոթալի չէ:

Համացանցից օգտվենք. Ամոթ հույզը նշանակալի տեղ է զբաղեցնում մարդ­­կային հարաբերութ­յուն­նե­րում, սակայն, ի տարբերություն զայրույթի և վախի, այդքան էլ խորացված ուսումնասիրված չէ։ Անշուշտ, այստեղ խոսքը վերա­բե­րում է գիտության կողմից ուսումնասիրված չլինելուն: Հիմա, այս ազնվա­գույն Կառնաուխովը գլխի չի ընկել, որ մինչ մարդկանց ամոթանք տալը, գուցե արժեր պար­զել, թե գիտությունը որտե՞ղ է հասել՝ «ամոթ» երևույթի ուսումնա­սի­րության բնագավառում:

Շարունակենք. Երկար ժամա­նակ զայրույթը և վախը գրավում էին հետազոտողների ուշադրությունը շնոր­հիվ այն բանի, որ ազդեցություն ունեին առանձին անհատ­նե­րի և մարդկանց մեծ խմբերի ինչպես նորմալ, այնպես էլ պա­թոլոգիկ վարքի վրա։ Միևնույն ժամանակ ամոթին քիչ ուշադրություն էր դարձվում, չնայած այն նույնպես նշա­նակալի ազ­դեցություն է ունենում հասարակական հարա­բերութ­յունների վրա։ 

Վերջին միտքը կասկածահարույց է: Իմպերատիվ ձևով կարելի է ասել՝ ոչ, նշանակալի ազդեցություն չի ունենում: Կարնաուխովի նշած «շատ քիչ մարդիկ» երբևէ եղանակ չեն ստեղծել հասարակություններում, հետևաբար, ասել, թե ամոթն էլ «ազդեցություն է ունե­նում հասարակական հարա­բերությունների վրա», այն էլ՝ նշանակալի, որևէ քննութ­յան չի դիմանում: Տարբերությունը հայ և մյուս հասարակությունների նրանում է, որ ուրիշներն ավելի զգայուն են իրենց ազգային արժանապատվության ոտնահարման հանդեպ, քան հայերը: Այստեղ կարելի է հա­մաձայնել վերլուծաբանի հետ, ասելով՝ բացառությամբ շատ քչերի, որոնք հատկապես ամոթի մեծ զգացում են ունենում, երբ հայի կողմից է ոտնահարվում իրենց ազգային արժանապատվությունը, քանզի մնացածի համար դա անհասկանալի մի բան է, ինչպես և ամոթի զգացումը:

Դրանում համոզվելու համար, բավական է էքսպրես-դիտարկում անել` սկսած իշ­խա­նական ինքնահավան դեմքերից, վերջաց­րած շրջապատող մարդկանց մեծ մասով, ամոթի նշույլ նկատելն անհնար է: Դրա փոխարեն, մարդիկ ան­համբեր սպա­­­սում են սահմանները բացվելուն, իբրև թե, աշխույժ առևտ­րատնտե­սական կա­պերի զարգացմանը, հայկական շուկաներում հատկապես ազե­րի առևտրա­կանների հայտնվելուն (քիչ չեն կարոտախտով տառապողները): Ավելին, հույս ունեն բարիդրացիական հա­րա­­­բերություններ հաս­տատել դրացի, բայց «ոչ այնքան բարեկամ» (եթե չասենք՝ թշնա­մի) հարևանների հետ: 

Նկատենք նաեւ, որ ամոթը չի գրավում հետազոտողների ուշադրությունն այն պատճառով, որ ազ­դե­­ցություն չունի առանձին անհատների և մարդկանց մեծ խմբերի ինչպես նորմալ, այնպես էլ պա­թոլոգիկ վարքի վրա։ Ֆինանսական բուրգեր, բանկերի կողմից իրենց հաճախորդների կեղեքման խորացում, աղքատների և հարուստների միջև ճեղքվածքի անդադար մեծացում և այսպես շարունակ: Այս ամենն ամոթի բացակայության հետևանքներն են: 

«Ամոթ» հասկացության տնտեսագիտական յուրօրինակ սահմանումը տրված է «Economics»-ում (Մաքքոնել և Բրյու), որտեղ, տնտեսական նպատակների շար­քում, դրանցից մեկն ան­վանվում է «Եկամուտների արդարացի բաշխում», ինչը ենթադրում է, որ քաղա­քացիների ոչ մի խումբ չպետք է գտնվի ծայրահեղ աղքատության մեջ, երբ մյուս քաղաքացիները լողում են շքեղության մեջ: Մեր՝ հայերիս պարագայում, թվում է թե, ասվածին կարող էր ավելանալ նաև հետևյալը. «քանի դեռ պետության ար­տաքին սպառ­նա­լիքները չեն մեղմվել կամ չեզոքացվել»: Այնպես չէ, որ Հայաստանի նման անվտանգային բարձր մակարդակի խոցելիություն ունեցող երկրում, նույնիսկ տեսականորեն, չպետք է լինեին մուլտիմիլիոնատերեր, ուղղակի ունենալով ամոթի որոշակի զգա­ցում, նրանք փորձում են այն մեղմել՝ բարեգործությունների, եկեղեցիներ կառու­ցելու, զանգվածային հանրային միջոցառումներ կազմակերպելու կամ ֆինան­սավորելու միջոցով: ...

Վերադառնալով Հայաստան

Վերոնշյալ հարցադրումները, կապված Ֆրանսիայի պարտության հետ, կարելի է վերաձևակերպել Հայաստանի առնչությամբ, սակայն իմաստ չունի: Ուղղակի, ասվածի խորապատկերին, ինչպե՞ս կարելի է բնութագրել հայկա­կան իշխող վերնախավի հետպատերազմյան վարքը: Թուրքիայից դրական ազդակների սպասումով և առանց ամոթի զգացողության:

Հ.Գ. Ջահերով երթի մասնակիցներից յուրաքանչյուրը իր հետ տանում էր Հայաստանի մարող հոգու մասնիկը: Ես չէի գնացել մինչև Եռաբլուր հասնելու մտադրությամբ` ուղեկցեցի մինչև Երևանյան լիճ: Ինձ հետաքրքրում էր Բագրատունյաց փողոցի երկու կողմերում երթին հետևողների արձագանքը. անհաղորդ, սառը, թոշնած… Իսկ հետո, լրահոսից տեղեկացանք, որ մայրաքաղաքի կենտրոնում հրավառություն է: Իսկ դուք ասում եք ամոթ…»։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:35
Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ստացել է 100 միլիոն դոլար
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին, ամուսնալուծվելով նախկին ամուսնուց՝ դերասան Բրեդ Փիթից, ստացել էր 100 միլիոն դոլար։ Այս մասին գրում է Daily...
Աղբյուր` Panorama.am
10:21
Դավիթ Տոնոյան. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ապրիլի 19, 2024 թ. Արդեն 2 տարի 7...
Աղբյուր` Panorama.am
10:17
Փաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. Աբրահամյան
«Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը 2 հիմնական նպատակ ուներ` «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները և կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև»:
Աղբյուր` Panorama.am
09:58
Ջրհեղեղների հետևանքով ԱՄԷ-ում և Օմանում առնվազն 20 մարդ է մահացել
Ջրհեղեղների հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել Արաբական Միացյալ Էմիրություններում և Օմանում։ Այդ մասին հայտնում է russianemirates.com-ը։...
Աղբյուր` Panorama.am
09:51
Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին այլևս գոյություն չունի
Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետությունում ոչնչացնել հայկական հուշարձանները։ Թշնամի երկիրը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել`...
Աղբյուր` Panorama.am
09:37
Իրանական Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ինչպե՞ս ճիշտ չափել զարկերակային ճնշումը
Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոնը ներկայացրել է մի քանի խորհուրդ, թե ինչպես է ճիշտ չափել զարկերակային ճնշումը։ Այսպես. - Մինչ ԶՃ...
Աղբյուր` Panorama.am
09:24
Ապրիլի 19-ին փոխանակման կետերում դոլարը և եվրոն էժանացել են, ռուբլու փոխարժեքը մնացել է նույնը
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 19-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 389.88 դրամ՝ էժանանալով 0.98 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Արմեն Պետրոսյան. Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում սեփական խաղաղապահ զորախումբն Արցախից
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Մի հարց՝ հնարավոր դավադրությունների տեսության շարքից Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է
«Հրապարակ» թերթը գրում է . «Իշխանական կուլիսներում ուշագրավ վարկած է շրջանառվում Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպար ուղղաթիռով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել։...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս տարի ևս պատրաստվում է նշել Սերժ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը, որի շուրջ սկանդալը քայլերով գնում է դեպի Էկոնոմիկայի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 7-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը։ Այս տարի նաև Եվրասիական տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախը հանձնելուց հետո Հայաստանի իշխանությունները արհամարհում են Արցախի վտարանդի...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել՝ ելնելով Ալմա-Աթայի հռչակագրից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024թ., հունվարի 20-ին Վայք քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
08:59
Ըստ համազեկուցողի՝ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ
Նախարարների կոմիտեում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ, «Ազատության»  փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
08:54
Ապրիլի 19-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան
Ո՞նց կարելի է պետական դավաճանությունը ներկայացնել որպես ազգային փրկություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանյայաց Առաքելական...
Աղբյուր` Panorama.am
23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին. Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}